Շրթներկի՝ այս սեզոնի ամենանորաձև գույնը (ֆոտո)
LifestyleԱրդեն երկրորդ սեզոնն է, որ գինեգույնը չի զիջում իր դիրքերը: Լինելով անցյալ աշնան բացարձակ ֆավորիտը՝ գինեգույնն այս աշնանը կրկին նորաձև է: Գինեգույնի երանգները դժվար է կրել, քանի որ իրենց բնույթով դրանք բավականին գոթական ու մռայլ են, բայց, ինչ խոսք, շքեղ տեսք են հաղորդում: Այդ շքեզությունն ու տոնականությունը ապահովելու համար կարող եք գինեգույն շրթներկ ընտրել Ամանորին: Առօրյայում, համադրելով նույնագույն պայուսակի, շարֆի կամ զարդի հետ, ունենում եք նորաձև տեսք: Դե չմոռանանք, որ սեպտեմբերին Լեգենդար իտալուհի Սոֆի Լորենը դարձավ Dolce & Gabbana-ի նոր գովազդային արշավի դեմքը: Ընկերությունը դերասանուհուն նվեր արեց` նրա պատվին թողարկելով նոր՝ մուգ գինեգույն շրթներկ, որը ստացավ «Սոֆի Լորեն №1» անվանումը: Դերասանուհու ինքնագրով տուփը ձևավորվեց ոսկեգույնով: Շրթներկը արժեցավ 37 դոլար: Orer.am-ը ներկայացնում է գինեգույն շրթներկի շքեղությունն ու ներդաշնակությունը:










