Ереван, 06.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

Քուչի եղոն ու ծյապիկ գիտաշխատողը

Հայաստանի անկախության շրջանից ի վեր հեռուստատեսության զարգացումը կարելի է դիտարկել՝ հիմք վերցնելով հեռուստաընկերությունների աննախադեպ աճը: Հեռուստատեսային «մշակույթը» Հայաստանում, չնայած այն հանգամանքին, որ իր ամբողջության մեջ առանձնապես գլուխգործոցներ չի ստեղծում (դա ունի իր պատճառները), այնուամենայնիվ ունի ուղղություններ, որոնց հարկ է անդրադառնալ:

Այդ ուղղություններից մեկը պայմանականորեն անվանենք սերիալ կամ սերիալային մշակույթ: Ուղղություն, որն այսօր լայն տարածում է գտել մեզանում և մխրճվել է հասարակության ամենատարբեր շերտեր: Եթե արևմուտքում այն դիտվում է որպես թոշակառուների և տնային տնտեսուհիների ժամանցի բաղկացուցիչ մաս, ապա hայկական մշակութային համակարգում այն էապես փոխել է իր կիրառական գործառույթները՝ թոշակառուների ժամանցից վերածվելով համազգային զբաղմունքի: Բնակչության մի մասը Հայաստանում այսօր չունի կայուն զբաղվածություն: Գործազրկության բարձր մակարդակն ստիպում է ոչ միայն թոշակառուներին իրենց ժամանցը կազմակերպել սերիալների օգնությամբ, այլև երիտասարդ տարիքային խմբերի մի զգալի մասին օրվա մեծ մասն անցկացնել հեռուստացույցի առջև: Փաստորեն, հեռուստատեսությունն այսօր չի լուծում միայն եթեր լցնելու և եթերային շուկայում (գովազդ և այլն) գումար վաստակելու խնդիր:

Մշակութային, տվյալ դեպքում հեռուստատեսային ինդուստրիան հանդես է գալիս ցածրակարգ առաջարկով, քանզի հասարակական պահանջարկը լայն առումով ուղիղ համեմատական է դրան: Հասարակության ստվար զանգվածի ժամանցն ապահովում են սերիալները (մայրաքաղաքում տարբեր սեռի, տարիքի, կրթական մակարդակի հարցվածներից 60 տոկոսը դիտում են տարբեր տեսակի սերիալներ): 

Մշակութային համակարգը սերտորեն փոխկապակցված է քաղաքական և տնտեսական համակարգերի հետ, ուստի դրանցից որևէ մեկի փոփոխությունը հանգեցնում է փոփոխությունների նաև մյուսներում: Այս  վիճակը մեզանում,  ավելի վառ արտահայտում գտավ անկախացումից հետո: Եթե մինչ այդ առկա էր «խորհրդային» կոչված մշակույթն իր տարբեր դրսևորումներով և պարտադրանքներով, որի համատեքստում թերևս ինչ-որ չափով առկա էին ազգայինի տարրեր, ապա անկախացումից հետո հայկական մշակույթը վերածվեց մի տարասեռ զանգվածի, որում չկա որևէ տարանջատում: Մշակութային արժեքային հենքի խեղվածությունը, եթե առաջին դեպքում պատճառ էր, ապա երկրորդ դեպքում դառնում է հետևանք: Հասարակությունն ունի արժեքային զարգացման խնդիր, որի համար անհրաժեշտ են արժեքների ձևավորման գործառութային խմբեր՝ այսպես կոչված «հասարակության տարաֆունկցիոնալ էլիտա»:

Տվյալ դեպքում հարկ է նշվածի համապատասխանությունն իրականին: Սակայն մեզանում, 1991 թվականից ցայսօր, այդ «էլիտայի» ձևավորումը տեղի է ունենում «խմբային» և «կլանային» տարբերակով, իսկ սրանց արտադրականությունը կրում է հակահասարակական բնույթ, որն էլ ընդհանուր առմամբ հանգեցնում է ոչ ռացիոնալ արժեքների ստեղծմանը: Եթե օրինակը տարածենք քննարկվող թեմայի վրա, ապա պարզ կդառնա, որ հենց ոչ ռացիոնալ արժեքներ տարածող խմբերին է անհրաժեշտ հասարակության մեծ մասի կենտրոնացումը ցածրակարգ առաջարկի վրա: Երբ խոսում են այս կամ այն հեռուստատեսային հաղորդման բարձր ռեյտինգի մասին, երբ պնդում են, թե լսարանը սիրում է այս կամ այն հաղորդաշարը կամ «պրոյեկտը» կամ սերիալը, ապա չեն նկատում կամ մոռանում են, որ այդ լսարանը հենց նմանատիպ հաղորդումներով ստեղծված լսարան է, որ, ինչպես պնդում են Ադոռնոն և Հորքհայմերը, հեռարձակվող բովանդակությունը արդեն ստեղծել է իր լսարանը:

Սերիալային առաջարկը, վերը նշվածից զատ, այլ հիմնավորումներ չունի: Իսկ պահանջարկի արժեքային հիմնավորումը, տվյալ պարագայում ուղղակիորեն կախված է առաջարկի արժեքային հիմնավորումից: Սերիալների խմբային պահանջարկ Հայաստանում առկա չի եղել մինչ այն պահը, երբ սերիալային արտադրանքը ամենատարբեր միջոցներով պարտադրվեց հայ հասարակությանը: Սրանց կարելի է գումարել նաև մի շարք ուղղակի ներգործություն ունեցող հանգամանքներ: Ինչպես վերը նշվեց, արևմտյան թոշակառուների դերում մեզանում ներկայանում է թոշակառուների և գործազուրկների հսկայական բանակը, որի ժամանցի կազմակերպումն իրականացվում է հենց այս տարբերակով: Հեռուստատեսային տարատեսակ հաղորդաշարերը (մասնավորապես լրատվական) չեն կարողանում կատարել իրենց վերապահված գործառույթները և հեռուստադիտողները «ստիպված» նախընտրում են սերիալները: Հայկական հեռուստաեթերներում դժվար է հանդիպել անհատի գիտական, կրթական, մշակութային և էսթետիկական պահանջները բավարարող լուրջ նախագծերի (եթե կան, սակավ են):

Տիրապետող գաղափարաբանության և առօրյա ողջախոհության կապը լավ երևում է, երբ խորհրդային արմատներ ունեցող քաղաքային բանահյուսությունը՝ իր հերոսներով, հոգեբանական ստերեոտիպերով, ժարգոնային լեզվով մտնում է հեռուստատեսություն: Այստեղ նորից առաջ Է գալիս արժեքային հենքի խեղվածության խնդիրը: Բոլոր տեսակի սերիալներում, ամենատարբեր մեթոդներով պարտադրվում են «փող», «իշխանություն», «ուժ», «հեղինակություն», «ախռանիկ»  և այլ արժեքներ: Այսինքն խեղակերպվում է հասարակական ավտորիտետի տեսակը: Ինտելեկտուալ ավտորիտետին գալիս է փոխարինելու  «երեք սռոկ ադպիտ արած», հայերեն ոչ մի հոդաբաշխ միտք չարատբերող քուչի Եղոն կամ եղոն, իսկ կողքի շքամուտքում ապրող գիտաշխատողը դիտարկվում է որպես ծյապ: Ու սա հասարակական հիերարխիայում ամրապնդվում է: Ինչ խոսք, գործող կլանացեղային համակարգին հենց այս իրավիճակն էլ ձեռնտու է: Շատ քաղաքակիրթ երկրներում, նման սերիալներ նկարողներին վաղուց դրած կլինեին հիլյոտինի սարքի կամ չեխական ինկվիզիցիայի թանգարանի սարքերից մեկի վրա: Բանավեճը կընթանար միայն մեկ ուղղությամբ՚  այդ սերիալների հեղինակներին պատժեն սոված առնետ մտցնելով համապատասխան հատվածը, թե սուր ցցերով վանդակ մտցնեն: Ո՞րն ավելի հաճելի կլինի նման մազորխիզմ նկարահանողների համար: Այստեղ չենք էլ անդրադառնում դերասանների խնդրին, երբ սեռական տիպաբանությամբ էգ կոչվողների մեծ մասը էմանցիպացված գարշանք են ներշնչում, իսկ սեռապես հակադարձ բևեռը իրականում կյանքում էլ իրեն դնում սերիալում մարմնավորածի տեղը՚  էլ ավելի խեղաթյուրելով հասարակական ընկալումները:

Գալով վերջին, պետք է փաստենք, որ վիճակը, որն ունենք այսօր ուղղակի թելադրանք է իշխանական վերնախավի կողմից: Ի վերջո, պատմության օրինաչափությունն ապացուցել է, որ շատ ավելի հեշտ է իշխել տգետ զանգվածներին քան բարեկիրթ տեսակին: Խղճուկ կրթության ստեղծած անդեմ հասարակության վերջնական պատկերը գալիս են ամբողջացնելու սերիալները:

Վահրամ Թոքմաջյան

Orer.am, վերլուծաբան

Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенников