Աշխարհի ամենաբարձր ու տարօրինակ վերելակները (լուսանկարներ, տեսանյութ)
LifestyleԺամանակակից վերելակները ոչ միայն պարզապես մարդ կամ տարբեր ծանրության բեռներ տեղափոխելու համար են, այլև ծառայում են իբրև հետաքրքիր ժամանցի միջոց՝ հատկապես զբոսաշրջիկների համար: Ստորև Orer.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում աշխարհի տարբեր անսովոր վերելակները՝ գումարած ամենաբարձր ու ամենաարագ վերելակները:
1. Մարդատար վերելակ AquaDom ակվարիումի մեջ: Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում գտնող Radisson SAS հյուրանոցային համալիրում գտնվող հսկայական ակվարիումի մեջ տեղակայված է վերելակ: Ակվարիումը լցված է շուրջ 900 000 լիտր ծովային ջրով, 1500 տարբեր տեսակի ձկներով:

2. Եվրոպայի ամենաբարձր բաց վերելակը: Շվեյցարիայում գտնվող Hammetschwand անունը ստացած վերելակը ունի 153 մետր բարձրություն: Կառուցվել է 1903թ.-ին: Այս վերելակով է բարձրանում նաև Գործակալ 007-ը`«Գոլդֆինգեր» ֆիլմի նկարահանումների ժամանակ:

3. Աշխարհի ամենաբարձր բաց վերելակը: Չինաստանի Խունան նահանգում գտնվող «Բայլուֆ» կամ այլ անվամբ՝ «Հարյուր վիշապների» վերելակը իր մեջ տեղավորում է ռեկորդային քանակությամբ (50 մարդ) ուղևոր, ժամում տեղափոխում է 1380 զբոսաշրջիկ և ժայռի եզրով բարձրանում մինչև 330 մետր վեր:

4. Աշխարհի ամենաարագ վերելակը: Թայվան: Աշխարհի ամենաարագ վերելակը գտնվում է Թայբեյ 101 երկնաքերում: Թայբեյ 101-ը իրենից ներկայացնում է 509 մետր բարձրությամբ, 101 հարկանի բարձրահարկ շենք: Նրանում տեղակայված վերելակը 89 հարկ բարձրանում է ընդամենը 37 վայրկյանում:

5. Նոր Զելանդիայի Օկլենդա ռադիո աշտարակում գտնվող վերելակը թերևս կարելի է համարել ամենավտանգավորներից մեկը: Այն նախատեսված չէ բարձրությունից վախեցողների համար: Ապակե հատակով վերելակը սլանում է ժամում 18 կմ/ժ արագությամբ:
