Ջինսե վերնաշապիկները` նորաձևության թրենդ (լուսանկարներ)
LifestyleԵթե նախկինում վերնաշապիկը որոշ կանայք համադրում էին զուտ դասական ոճի տաբատների հետ, ապա այժմ այն կարելի է կրել ինչպես դասական, այնպես էլ առօրյա ոճում: Ջինսե վերնաշապիկները միշտ են նորաձև, բայց այս տարի` հատկապես. քանզի կապույտը համարվում է սեզոնի և գալիք տարվա նորաձև գույն: Այս վերնաշապիկները համադրվում են թե՛ ջինսերի, թե՛ շրջազգեստների հետ, դրանք հիանալի բազային հագուստ են՝ վառ կերպարներ ստեղծելու, ինչպես նաև` աշխատանքի գնալու համար: Գեղեցիկ համադրություն է ստացվում նաև դասական սև տաբատի հետ կրելիս: Եթե ջինսե վերնաշապիկի վրա չկան հավելյալ զարդեր, կարելի է օձիքի հետ գեղեցիկ համադրվող վզնոց կրել: Orer.am-ը ներկայացնում է ջինսե նորաձև վերնաշապիկներ:












