Աշխարհը՝ դալտոնիկի աչքերով (լուսանկարներ)
LifestyleOrer.am-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում, թե ինչ է դալտոնիզմը և ինչպես է այն դրսևորվում:
Դալտոնիկ և՛ ծնվում են, և՛ դառնում: Դալտոնիզմը սովորաբար բնածին վիճակ է, որն առաջանում է գենետիկական արատների պատճառով: Սակայն այն կարող է դրսևորվել նաև կյանքի ընթացքում` աչքի վնասվածքի, տեսողական նյարդի հիվանդությունների պատճառով, ինչպես նաև օրգանիզմի տարիքային փոփոխությունների արդյունքում: Դալտոնիզմը կամ գունային կուրությունը ոչ թե հիվանդություն է, այլ տեսողության առանձնահատկություն, երբ մարդը չի կարողանում տարբերել գույներն ու երանգները: Դալտոնիզմը XVIII դարի վերջին առաջին անգամ նկարագրել է Ջոն Դալտոնը: Նա ի ծնե չէր տարբերում կարմիր և կանաչ գույնի երանգները և դա գիտակցեց միայն 26 տարեկանում, ինչից հետո էլ սկսեց ուսումնասիրել այս թեման:




