Այս տարի նորաձև գինեգույնի մի ամբողջ հավաքածու (լուսանկարներ)
LifestyleԿարմիրի վառ երանգը սեզոնի իսկական հիթ է: Եթե կարմիրը քեզ չափազանց վառ ու ճչացող է թվում, կարող ես ընտրել նռագույնը կամ գինեգույնը: Իսկ եթե կարմիրն ու իր երանգներն ընդհանրապես չեն մտնում քո սիրելի գույների շարքի մեջ, ապա մտածիր գինեգույն աքսեսուարների մասին, որոնք կօգնեն ոճային կերպար ստեղծել: Գինեգույն պայուսակները, շարֆերը, կոշիկները թույլ չեն տա, որ կարմրես քո կերպարի համար: Իսկ որտեղից է գալիս գինեգույնը:
Բուրգունդիան Ֆրանսիայի պատմական նահանգներից է, որը հայտնի է գինեգործությամբ, իսկ բուրգունդյան գինիները դարեր ի վեր համարվում են աշխարհում լավագույններից մեկը: Եվ չնայած բուրգունդյան գինիները հայտնի են վաղ ժամանակներից, Նորաձևության տները նոր սկսեցին այս գույնը կիրառել: Այս գույնը տաքացնում է ցուրտ եղանակին: Բացի այդ շքեղ է: Այնպես որ, եթե դեռ չունեք գինեգույն զգեստ, շտապեք ձեռք բերել` Ամանորին վառ կերպար ունենալու համար:
Orer.am-ը ներկայացնում է գինեգույն աքսեսուարների և զգեստների մի ամբողջ հավաքածու:




































