Կիսաշրջազգեստ-մատիտ` նորաձևության գլխավոր թրենդ (լուսանկարներ)
LifestyleԿիսաշրջազգեստ-մատիտն այն իրն է, որը պարտադիր պետք է ներառվի յուրաքանչյուր կնոջ հիմնական զգեստապահարանում։ Եթե ունեք գոնե մեկ կիսաշրջազգեստ-մատիտ, ապա կարող եք ստեղծել 10-ից ավելի կերպար: Այն կնոջն ավելի ոճային է դարձնում, ճիշտ ընտրվելու դեպքում ընդգծում է կազմվածքի առավելություններն ու քողարկում մանր գաղտնիքները:
Եթե ձեր բարակ իրանով կամ երկար ոտքերով հպարտալու առիթ չունեք, ապա խուսափեք գոտկատեղից ներքև սկսվող կիսաշրջազգեստ-մատիտներից, դրանք էլ ավելի են ընդգծում ձեր մանր ու մեծ գաղտնիքները։ Նախապատութունը տվեք բարձրիրան մոդելներին։ Վերջինները կազմվածքն ավելի սլացիկ են դարձնում։ Ողջ ուշադրությունը կենտրոնացնում են կրծքի հատվածում, բացի այդ տեսողականորեն երկարացնում են ոտքերը:
Կիսաշրջազգեստ-մատիտները կարող եք համադրել բլուզների, դասական վերնաշապիկների, կարճ ժակետների, բրդյա և բարձր օձիքով սվիտրերի, նույնիսկ սպորտային պոլո-շապիկների հետ։ Որպես կանոն կիսաշրջազգեստ-մատիտները խորհուրդ է տրվում կրել բարձրակրունկների հետ։ Սակայն եթե ընտրված համադրության մեջ կան սպորտային տարրեր, ապա բարձրակրունկներն առանց վարանելու կարող եք փոխարինել կեդերով կամ բալետկաներով:
Orer.am-ը ներկայացնում է, թե ինչպիսի մատիտ-կիսաշրջազգեստ կարող եք ընտրել և ինչպես համադրել:


























