Ереван, 06.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

Գարեգին Բ-ն, եկեղեցու փողաբեր օբյեկտները և Ծերեթելիի կանանց ներման հնարավորությունները

Ակամայից հիշեցի մի հարցազրույց, որում հուշարձանագետ Սամվել Կարապետյանը պատմում էր մի դրվագ ներկայիս կաթողիկոսի հետ հանդիպումից: Այդ դրվագում կար հիշատակություն առ այն, թե ինչպես է կաթողիկոսը վերանորգվող եկեղեցիները համեմատում օբյեկտների հետ: Տերմին, որը բնորոշ է շինարարական ընկերության շեֆին, սովետական պռարաբին, հոպարի օբյեկտներից փող հավաքող մենեջերին, բայց ոչ երբեք... Մի խոսքով հասկացանք:

Ու վերջին օրերին շատ են քննարկումներն առ այն, թե եկեղեցին որևէ դեմ բան  ունի Սահմանդրության նոր նախագծին, թե ամեն դեպքում կողմ է: Մի կողմը պնդում է թե դեմ է, իսկ մյուս կողմը, օգտագործելով սատանայի արկղիկը, այն է` համակարգիչը, իր դիմամատԷանում (ֆեյսբուք) սիրո առհավատչյա գրառումներ է անում առ այն, թե հոգևոր հայրերս որքան միաբան ենք տեղի արքունիքի հետ ու ինչպիսի աստվածային լույսով ենք օրհնելու այս նոր` սրբազնագոյն նախաձեռնությունը, որը եկած է փոխարինելու Նարեկին: Ու բարեպաշտ հավատացյալների խորհուրդ կտանք, հետայսու աղոթելուց վերջում չասել Ամեն, այլ այդ բառը նորաթուխ սրբադասվածներից որևէ մեկի անունով, իսկ աշխարհիկ մեղսավոր ցավեր ունենալու դեպքում բարձի տակ դնել Սահմանադրության նոր նախագիծը:

 Իսկ այժմ մի քիչ լուրջ: Շատ նորմալ կլիներ, եթե եկեղեցին, անգամ ձևականորեն, պահանջեր, որ իշխաննությունները Սահմանադրության 66-ով հոդվածով պարտադիր կտտանքների ենթարկեին հիսունականներին, ինչպես ժամանակին անում էին մեր սեր քարոզող հայրերը պավլիկյանների նկատմամբ: Նրանք, իհարկե, շատ ավելի հումանիստ էին, քան իրենց եղբայրները կաթոլիկ եկեղեցուց, զի բավարարվում էին միայն աղվեսադրոշմ դնելով (շիկացրած երկաթով դաջվածք մարդու ճակատին) կամ քառատելով, կամ էլ ջլերը թեթև կտրելով, որից հետո մարդուն մնում էր մեկ երկընտրանք` դժոխք, թե դրախտ:

Կամ նորմալ կլիներ, որ այս կառույցը, նորից գոնե ձևական, պահանջեր, որ 69-րդ հոդվածը վերաբերվեր Եհովայի վկաներին՝ հոդվածի համարակալումից բխող հետևանքներով: Մանրամասներին չանդրադառնանք: Բայց, իհարկե, նրանք չեն անի դա: Հայոց պատմության մեջ եկեղեցին այսպիսի շահեկան վիճակում դեռ երբեք չի եղել: Ֆինանսական կամ տնտեսական ռեսուրսներ այն միշտ էլ ունեցել է: Իսկ երբ հայոց թագավորներից որևէ մեկը սպառնացել է այդ ռեսուրսներին, ապա եկեղեցին անմիջապես ձեռնամուխ է եղել այդ թագավորության կամ կործանմանը կամ իքս թագավորի սպանությանը: Օրինակ` Արշակունյաց, Բագրատունյաց, Կիլիկյան պետությունների կործանման մեջ իր անմնացորդ նվիրումն ունի այս կառույցը: Դե, իսկ անիշխանության փուլում էլ, երբ Հայաստանը եղել է այս կամ այն օտարի տիրապետության տակ, եկեղեցին, ներկայիս կրոնական տերմինաբանությամբ ասված, իր ունեցածը պահելու համար «պլատիտ» է եղել սրան-նրան: Ու հիմա, երբ մարդիկ սիրով վայելում են հայրենի երկրի բարիքները, հարկեր չեն վճարում, իսկ ում էլ որ ժամանակին պետք է վճարեին, արդեն չկան, էլ ինչու անցավ գլուխները դնեն ցավի տակ ու ինչ-որ դատարկ աշխարհիկ մեղքերի մեջ մտնեն ինչ-ինչ Կանոնագրեր քննարկելու համար:

Այստեղ զլանում են նաև հավատացյալները, ովքեր ձեռնամուխ չեն եկեղեցու իրավունքների լայն պաշտպանությանը: Չզարմանաք, եթե վաղը կամ մյուս օրը, մի սքեմավոր լրջագույնս իր հոտին մեղադրի, որ սրանք չեն ներկայացրել առաջարկություններ Սահմանադրության նախագծի մեջն այնպիսի հոդվածներ ավելացնելու, ինչպիսիք են օրինակ` յուրաքանչյուր գյուղացի պարտավոր է ստացած բերքի 1/10-րդ մասը տալու եկեղեցուն, կամ որ այնպիսի ազնիվ մասնագիտության տեր մարդիկ, ինչպիսիք Ծերեթելիի հատվածում աշխատողներն են, իրենց եկամտի 20 տոկոսը հոգուտ տաճարական պետքանս բռնագանձելու, որպեսզի հոգևոր հայրերը անդուլ աղոթքներով մեղմացնեն Բարձրյալի զայրույթը նրանց մեղսավոր աշխատանքի նկատմամբ: Կամ որ ասենք Սահմանադրության 50-րդ հոդվածով ի վերջո արգելվի դրսում մոմ վաճառող և օրվա հացի խնդիր լուծող տատիկներից մոմ գնելը ու նման արարք կատարողին գանահարեն կամ գոնե ճիպոտի 50 հարվածով պատժեն: Նման ողջամիտ առաջարկներ շատ կարող էին լինել, բայց ավա՜ղ: Ազգս դադարել է ընթերցասեր լինելուց և յուր հոգևոր առաջնորդների շահերը պաշտպանելուց:

Նման բարեկեցիկ վիճակում հայտնված եկեղեցուց, ու նման հեղինակություն ունեցող հոգևոր վերնախավից (ես չգիտեմ, արդյոք Պետրոս Գետադարձի հեղինակությունն էր ավելի ցածր, թե ներկայիս առաջնորդի), առնվազն ծիծաղելի է որևէ հասարակական դիրքորոշում կամ տեսակետ ակնկալելը` հօգուտ հասարակական լայն զանգվածների կամ տարրական ճշմարտության:

Հ. Գ.

Խնդրում եմ բարեպաշտ հավատացյալներին չշփոթել եկեղեցական հիերարխիկ կառույցի հետ:

Վահրամ Թոքմաջյան

Orer.am, վերլուծաբան

Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенников