Ամանորյա մատնահարդարման գեղեցիկ տարբերակներ (լուսանկարներ)
LifestyleՆվերներ պատրաստելուց, զգեստ ընտրելուց հետո պետք է մտածել հետաքրքիր, տոնական մատնահարդարման մասին: Ամանորը պահանջում է շքեղություն, կրեատիվություն, թրենդային գույներ, բայց ամենից ճիշտն է` դրանցից մեկը: Խնամված եւ գեղեցիկ հարդարված մատները կլրացնեն ձեր տոնական կերպարը:
Պարտադիր չէ` Ձեր եղունգների վրա նկարված լինեն տոնածառ, փաթիլ ու Ձմեռ պապիկ: Բայց, իհարկե, դա էլ չի խանգարի: Ամենալավ տարբերակը նորաձև գույների ներկ ընտրելն է` կապույտ, մանուշակագույն, գինեգույն:
Orer.am-ը ներկայացնում է ամանորյա մատնահարդարման գեղեցիկ տարբերակներ:




























