Հետաքրքիր փաստեր աշխարհի տարբեր բանակների մասին
LifestyleOrer.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում հետաքրքիր փաստեր աշխարհի տարբեր բանակների մասին:
1. Թվաքանակով ամենամեծ բանակն ունեն Չինաստանը` 2.285.000, Ամերիկայի Միացյալ Նահանգները` 1.456.850, Հնդկանստանը` 1.325.000, Հյուսիսային Կորեան` 1.262.000, Ռուսաստանը` 1.037.000 մարդ:

2. Բոլիվիան թեև չունի ծովային տարածքներ, սակայն այդ երկրի բանակում կան նաև ռազմածովային ուժեր: Բանն այն է, որ երբ 1879թ.-ի պատերազմից հետո Բոլիվիան ստիպված էր Չիլիին զիջել իր ջրային սահմանները, այդպես էլ երկրի հասարակական գիտակցությունը չկարողացավ հաշտվել այդ իրողության հետ և նրանք պահպանեցին պետության ռազմածովային ուժերը:

3. Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իր կատարած սխրանքների համար անգլիացիները գնդապետի կոչում տվեցին № 888 աղավնուն:

4. Ամենափոքր բանակն աշխարհում (այնտեղ ծառայում են ընդամենը 11 հոգի) ունի Սան Մարինոն, իսկ Իսլանդիան, Մոնակոն, Կոստա Ռիկան, Լիխտենշտեյնը ընդհանրապես չունեն բանակ:

5. Ներկայումս Ադրբեջանի տարածքում գտնվող հայկական Չարդախլու գյուղը ծնել է 2 մարշալ, 12 գեներալ և 7 ԽՍՀՄ հերոսներ:
