Ереван, 06.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

Պլան Բ. Ինչու՞ սկսեց խոսվել Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու մասին

Օրերս Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը նշել էր, թե չի բացառում, որ, ի վերջո, վարչապետ կդառնա Սերժ Սարգսյանը, և գործադիր իշխանության բոլոր լծակները կտեղափոխվեն ՀՀ նախագահի դաշտից դեպի վարչապետ:

Հարությունյանի խոսքերը ներկայացվել էին այլ կոնտեքստում, ինչպես հետո պարզվեց` Հարությունյանը նկատի էր ունեցել այդ հավանականությունը հանրաքվեի ձախողման դեպքում: Միաժամանակ ցանցերում հայտնվեց ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանի այն տեսակետը, թե Սահմանադրությունը չփոխվելու դեպքում Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու հավանականությունը շատ ողջունելի է, և որ Սերժ Սարգսյանը պարտադիր չէ, որ հեռանա ու դեռ շատ անելիքներ ունի:

Արդեն երեկ, հեռուստատեսությունների ներկայացուցիչների հետ հարցազրույցի սղագրության ու տեսանյութի հայտնվելուց հետո, պարզ դարձավ, որ Սերժ Սարգսյանի ՝ հանրաքվեի դեպքում վարչապետ դառնալու միտքը պատահական չէր սկսել շրջանառվել:

Մասնավորապես Արամ Աբրահամյանի հնչեցրած այն հարցին, թե ինչպես է Սերժ Սարգսյանը մտադիր շարունակել իր քաղաքական կարիերան, Սերժ Սարգսյանը նշում է, որ եթե սահմանադրությունը չփոխվի, 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո համապատասխան արդյունքի դեպքում չի բացառվում վարչապետ կամ ԱԺ նախագահ դառնալու հավանականությունը: Նույն հարցազրույցում կա մեկ այլ հատված, որտեղ Սերժ Սարգսյանը մասնավորապես նշում է ՝ Աստված տա, որ դեկտեմբերի 6-ին նորմալ քվեարկություն լինի, փոփոխությունները անցնեն, ամեն ինչ հարթվի: Եվ Աստված մի արասցե, եթե գործող Սահմանադրությունը մնա, և հետո դժվարին պայմաններում, մեր երկրում խժդժություններ սկսվեն, անկայունություն սկսվի, այն ժամանակ, գոնե կասեմ՝ ես ժամանակին առաջարկել եմ՝ տեսնելով այս վտանգը:

Այսպիսով, հանրաքվեից երեք օր առաջ իշխանության մոտեցումներում հայտնվում է միառժամանակ երկու մոտեցում, որոնք իրար հետ շաղկապված են:

1. Եթե նույնիսկ հանրաքվեն ձախողվի, կա պլան Բ:

2. Պլան Բ-ի դեպքում Սերժ Սարգսյանն ամեն դեպքում կարող է մնալ վարչապետ:

Հանրաքվեից ընդամենը օրեր առաջ նման մոտեցումների ի հայտ գալը մեզ կարող է թույլ տալ եզրակացնել մի քանի բանի մասին:

1. Իշխանությունները համոզվել են, որ հանրաքվեում դրական արդյունք ապահովելու հետ կապված խնդիրներ կան: Հանրաքվեն, ըստ էության, իշխանություն-ընդդիմություն պարզ ընտրությունից վեր է ածվում իշխանություն-հասարակություն հակամարտության և նույնիսկ հասարակության այն հատվածները, որոնք ընդդիմադիր ուժերի հետ կապված ունեն մտայնություններ ու հիասթափություններ, ստիպված չեն ընտրություն կատարել թեկնածուների մեջ և դրական տրամադրված չլինելով սահմանադրության նոր նախագծի հանդեպ հակված կլինեն իրենց բողոքի ընդհանրական ձայնը հայտնել իշխանություններին:

2 Իշխանության շրջանակներում, հատկապես տեղերում, չկա այն էնտուզիազմը, որը կար նախորդ ընտրությունների ընթացքում: Նախագիծն ինքնին, ոչ այնքան հանրապետականի, այլ Սերժ Սարգսյանի նախաձեռնությունն է ու շատերի քաղաքական հեռանկարների հետ կարող է չհամապատասխանել: Դրանից էլ այն ոչ ջանասեր մոտեցումը, որին կարելի է ականատես լինել: Ուժեղ վարչապետ դառնալու թեզը շրջանառելով` Սերժ Սարգսյանը հիշեցնում է յուրայիններին, որ նույնիսկ հանրաքվեի ձախողման ու մեկ այլ նախագահ ունենալու դեպքում, երկրի գլխավոր իշխանություն կրողը մնալու է ինքը:

3. Սերժ Սարգսյանը լրագրողներին տրված հարցազրույցում չի խուսափում նաև շեշտել, որ նմանօրինակ իրավիճակում, երբ հանրաքվեն ձախողվի, կարող են լինել ներքաղաքական անկայունություններ: Այդ անկայունությունները, իրո'ք, կարող են լինել, որովհետև իշխանությունը տարասեռ է ու իսկապես չունի մեկ ընդգծված թեկնածու: Ավելին, ինչպես նույն հարցազրույցում նշում է Սարգսյանը ՝ նմանօրինակ իրավիճակում ՀՀԿ-ն ունի նախագահի առնվազն 3 թեկնածու: Սարգսյանը փաստացի ներկայացնում է բավական անկայուն հեռանկար, որ հնարավոր է հանրաքվեի ձախողման դեպքում: Ըստ էության, նմանօրինակ մոտեցումների ի հայտ գալը խոսում է այն մասին, որ հանրաքվեի ու խորհրդարանական կարգի հետ կապված մոտեցումները ու սպասելիքները միանշանակ չեն իշխանության ներսում: Այն, որ Սերժ Սարգսյանը մտադիր է մնալ իշխանության գլխավոր կրողը, դա հստակ է: Արդեն հայտնի հարցազրույցով պարզ է դառնում, որ նա դա չի էլ բացառում: Խնդիրը այն է, թե ինչպիսի պետական կարգի դեպքում է նա մնալու:

Գործող սահմանադրության պահպանման դեպքում նա մաքսիմումը կարող է դառնալ ուժեղ վարչապետ: Քաղաքական պատմությունը, հատկապես Հայաստանի քաղաքական պատմությունը, վատ օրինակներ է հիշեցնում, թե ինչ է լինում, երբ կա ուժեղ վարչապետ ու անգլիական թագուհի համարվող նախագահ: Իշխանության դե ֆակտո ու դե յուրե կրողները տարբեր սուբյեկտներ են դառնում ու առաջանում է լարվածություն:

Լարվածությունն ինքնին, իհարկե, վատ չէ, պարզապես պետք է հաշվի առնել, որ մեր քաղաքական դաշտում այդ լարվածությունը առողջ մրցակցության վերածելու ավանդույթ չկա ու այդ լարվածությունները ավարտվում են կողմերից մեկի կատարյալ գերիշխանությամբ ու քաղաքական դաշտից մյուսի անհետացմամբ: Ամեն դեպքում, չընկնելով դավադրապաշտական եզրահանգումների հետևից, առնվազն կարելի է փաստել, որ իշխանության վերադասավորման հեռանկարներում կան որոշակի բարդություններ, դրանք մասսամբ կապված են սահմանադրական հանրաքվեում դրական արդյունք ապահովելու մտավախության հետ, բայց դրանով չեն սահմանափակվում:

Լևոն Մարգարյան

Orer.am, վերլուծաբան

Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенников