Զարմանալի փաստեր՝ հայտնի մարդկանց կյանքից, որոնց մասին հետաքրքիր է իմանալ
LifestyleOrer.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում հայտնի մարդկանց կյանքից փաստեր, որոնք կզարմացնեն ձեզ:
Դերասան Ջեք Նիքոլսոնը երկար տարիներ չի իմացել, որ իր մեծ քույրն իր մայրն է, իսկ պապն ու տատը՝ ծնողները: Իրականում, երբ Ջ. Նիկոլսոնը փոքր է եղել, նրա տատն ու պապը որոշել են որդեգրել իրենց թոռանը, որպեսզի Ջեքի մայրը կարողանար շարունակել պարուհու իր կարիերան:

Մինչ հայտնի դերասան դառնալը, Հյու Գրանտը աշխատել է անգլիական «Ֆուլհեմ» ֆուտբոլային ակումբում:

Դերասանուհի Նիկոլ Կիդմանը վախենում է թիթեռներից:

Իսկ Ջոնի Դեփին կարող է վախեցնել սովորական ծաղրածուի կերպարով մարդը, քանի որ նա շատ է վախենում ծաղրածուներից:

Ամերիկացի երգչուհի Լեդի Գագան իր հայտնի «Born This Way» երգը գրել է ընդամենը 10 րոպեում:

«Մթնշաղ։ Սագա։ Լուսաբաց։» ֆիլմի դերակատար Թեյլոր Լոթները 12 տարեկանում դարձել է աշխարհի չեմպիոն:

Իր բոլոր համերգների ելույթներից առաջ Մրայա Քերին պարտադիր կերպով շուրջ 15 ժամ քնում է:

Դերասան Ջորջ Քլունին երբեմն քնում է իր զգեստապահարանում:

Երբ Ջուլիա Ռոբերտսը ինչ-որ առիթով նյարդայնանում է, նրա ձախ աչքից արցունք է հոսում:
