Ереван, 06.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

Նինելը, Մելսն ու Մելսիդան

Լենինը՞: Ծախեց Ռուսաստանը: Բառիս բուն իմաստով: Ծախեց հայկական հողերը, նորից բառիս բուն իմաստով: Լենինը կյանքում աշխատել է մեկ անգամ, այն էլ կարճ ժամանակահատվածով` փաստաբան: Լենինի համար կարևորը փողն էր: Բարոյական ոչ մի կատեգորիա չենք քննարկում: Գերմանական փողով, մի կես տոննա հերոյինով արեց հեղաշրջում, որն էապես փոխեց բոլոր ազգերի ու ժողովուրդների ճակատագիրը: Իսկ փոխե՞ց: Այո, փոխեց: Ամենաշատն այդ հոլովույթում տուժեցինք մենք ու չշահեցինք ոչինչ: Միայն մարդկային կորուստները շուրջ երկու միլիոն:

Ստալինը, ներեցեք Կոբան, մեր Կամոյի հետ, նույն ինքը` Սիմոն Տեր-Պետրոսյան, ցարական պետության գոյության մեջ կատարեցին երկու մեծագույն ավազակային հարձակումները: Նախ թալանեցին այն ժամանակ դեռ գոյություն չունեցող Ադրբեջանի նավթային փողերից 1.200.000 ռուբլի (շուրջ երեսուն միլիոն դոլլար, բայց ոչ ներկայիս արժեքով): Ապա նաև նույն ճակատագիրն ունեցավ Թիֆլիսի բանկը: Ի դեպ, այն ժամանակ Թիֆլիսի կենտրոնական հրապարակը կոչվում էր Էրիվանսկի կամ Երևանյան: Չնայած, որ բոլշևիկների կանոնադրությամբ հատուկ արգելք կար տեռորի նկատմամբ, բայց Լենինի գաղտնի հրահանգներում բազմիցս հիշատակվում է, որ բոլոր կուսակցականները պարտավոր են գումար հայթհայթել` միջոցների մեջ խտրականություն չդնելով: Փող շատ էր սիրում Լենինը: Գերմանական, ռուսական, վրացական, թե...

Երկրորդ գործի վրա բռնվեցին շատերը: Այդ թվում Կամոն: Բայց: Կանցնի մի քանի տարի և Կամոն պետության անունից մեծամիլիարդ գործարքներ կնքի միջազգային ասպարեզում: Այսպես է «օբշագի» կարգը:

Ստալինը՞: Ստալինը գոնե հինգ անգամ եղավ գուլակում: Ու հենց դա էր, որ որոշեց մեր հետագա ճակատագիրը: 1923-1924-ին գործեց ոհմակի օրենքը: Սկսեցին հոշոտել թույլերին ու հիվանդներին: Սվերդլովը վաղուց չկար, հետո Լենինի հերթն էր, ապա նաև Կամոն, Տրոցկին, ավելի ուշ` Կիրովը և այսպես շարունակ: Զինովևը և Կամենևը, որոնք ամեն անգամ թաքցրել էին Ստալինին, ևս անմաս չմնացին: Ու այսպես շարունակ: Ոհմակում չկան զգացումներ` երախտագիտություն, պարտականություն, հատուցում...Չէ, հատուցման մի տեսակ կա` վրեժխնդրություն: Սոսոն գուլակի` գողականի ու օբշագի գաղափարը բերեց պետական կառավարման դաշտ ու հաջողեց իր տեսակի մեջ: Պետությունը սկսեց կառավարվել գուլակի օրենքներով ու դարձավ ավանդույթ: «Զոն նայողը» ու օբշագի տերը մեկն էր` Կոբան: Ու տևեց դա բավականին երկար: Հետո աշխատեց ոհմակի ինքնահոշոտման սուրբ կանոնները: Ու հոշոտելով հասան մինչև 1991: Այդ ժամանակ էլ, ոչինչ չփոխվեց: Ոհմակից ուժեղը, որը հետո պարզվեց ինքնասպանության հետ սեր ունի` Ելցինը, դարձավ ոհմակի առաջնորդ:

Այստեղ Ռուսաստանն ուներ երկու տարբերակ: Կամ կտրում էր ոհմակի ավանդույթը և գնում էր բաց հասարակության, որի միջոցով դառնում էր առավել քան անխոցելի կամ ընտրում էր երկրոդը ու մնում էր ոհմակի ավանդույթով: Ընտրեց երկրորդը:

Ի՞սկ ինչ կապ ուներ այս երկար պատմական ակնարկը մեզ հետ: Ուղղակի: Հիմա, մեր օրերում, շատ հաճախ կլսես այն մասին, որ այս պետությանը Ստալին է պետք: Սրանք պատահական խոսքեր չեն: Սա արդեն մտել է, կամ մտցրել են մեր արյան մեջ, երբ «պախանը» որոշում է ամեն ինչ: Սա մեր մեջ է արդեն գեներով: Նայեք մեր երգերին: Ասենք հարսանիքների ժամանակ մենք երգում ենք, որ Քեռուն դրին հողը ու դա անում ենք շատ ուրախ տոնով ու պարում ենք դրա տակ: Կամ շուն տաճիկը, բռնաբարեց հայոց կույսին ու դրա տակ էն ոգեշնչմամբ ենք պարում, որ շուն տաճիկը կնախանձեր: Այսինքն, բռնաբարվողի տեսակը դարձել է գենետիկ վիճակ: Ոմանք սրան կտան հարմարվողներ եզրույթը, բայց դա այդքան էլ այդպես չէ:

Օբշաgի կամ ոհմակի կանոններով կառավարվող պետությունը կարող է ունենալ 10-20 առավելագույնը 70 տարվա կյանք: Ոչ ավել: Իսկ մենք այսօր կառավարվում ենք այդ ոհմակի վատագույն կանոններով: Որձ գայլը, որը ղեկավարում է հոտը, պատրաստ է հոշոտել յուրաքանչյուրին: Սրան հետևում են ավելի թույլ գայլերը, իսկ սրանց հետևից արդեն պոչիկները խաղացնող բորենիներն են: Ի դեպ, վերջինները գիտեն, որ հենց որսը չբավարարեց իրենց են ուտելու: ՈՒ պարզապես ձգում են փոքր-ինչ ավել ապրելու հայեցակարգը:

Հիմա, երբ տեղի են ունեցել սահմանադրական փոփոխությունները, ոհմակի ստալինյան կանոնակարգը կստանա վերջնական ձևավորում: Սակայն այս ոհմակում խնդիրն այլ է: Եթե կյանքի վերջին տարիներին Ստալինն ուներ բավարարվածության որոշակի զգացողություն (իհարկե, այդ զգացողությանը հասնելը արժեցավ 40 միլիոն մարդու կյանք) և պնդում էր, որ հին գվարդիան պետք է զբաղվի միայն գաղափարական գործերով, իսկ վարչական ու մնացած խնդիրները պետք է հանձնել երիտասարդներին (Ի դեպ, ևս մեկ կուրիոզ նմանություն, երիտասարդ ասելով հասկանում էին 45-60-ի հատվածում գտնվողներին), և որը նաև ինչ-որ տեղ պայմանավորեց նրա մահը, ապա սրանք ավելի անկուշտ են: Երբեք չեն ունենա բավարարվածության զգացողություն: Ոհմակի կանոնները գործում են սրբորեն: Օբշագինը` նույնպես: Ուտում են նրանց, որոնք դադարում են որս բերել: Ու հասարակությունը դարձել է այդ կանոնների հետևորդը և ավելին` վերահսկողը: Այստեղ է, որ կայանում է հասարակության կամ պետության մեծագույն ողբերգությունը: Թվում էր թե, հասարակության մեջ պետք է լինեն մեխանիզմներ, որոնք կվերահսկեն ոհմակին և չեն թողնի ամեն օր հարձակվել գառների վրա: Բայց...

Տեղին է հիշել Ժիրայր «Գաճաճապատում» եղերամատյանը: Ելքը՞: Ելքը որսորդն է: Կամ որսորդները: Բայց արդյոք կգտնվեն որսորդներ, որոնք առանց վարձատրության կհամաձայնեն աշխատել գյուղի համար: Կասկածում եմ: Իսկ եթե անգամ աշխատեն, ապա հաղթողի հոգեբանությամբ նոր ոհմակ կձևավորեն: Այդպես եղել է արդեն: Անկախ զարգացումներից մենք դատապարտված ենք: Խաղաղ ժողովներով հարցեր չեն լուծվում:

Հ. Գ. Միակ ելքը, որ որսորդները որսից հետո հեռանան անտառից, արոտավայրերը թողնելով գառներին: Նոխազը ի զորու է որոշումներ կայացնել:

Վահրամ Թոքմաջյան

Orer.am, վերլուծաբան

Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенников