Ամբողջ աշխարհը կապույտ է հագնում. Street fashion
LifestyleԱյս տարվա ֆավորիտ գույներից մեկն է համարվում նաև թագավորական կապույտը` ավելի արտահայտիչ և նրբագեղ, քան սովորական կապույտ գույնը:
Մուգ կապույտի հագեցած երանգները, որոնք բնորոշ են նավատորմի աշխատողների համար, այս տարի կարող են համարվել բազային հագուստների հիմնական գույներ: Դիզայներներն այն առաջարկում են որպես այընտրանք բոլոր նրանց, ովքեր հոգնել են կրել սև գույնի հագուստներ: Կապույտի երանգներով յուրօրինակ հագուստներ կարելի է գտնել գրեթե բոլոր հայտնի մոդելավորողների այս տարվա հավաքածուներում: Ինչպես երևում է, պաստելային գույներն աստիճանաբար զիջում են իրենց դիրքերը: Միայն երկնագույնն է, որ դեռ կարողանում է շահել որոշ դիզայներների սիրտը և մնալ նրանց հավաքածուներում:
Ի դեպ, կապույտը հագեցած եվ արտահայտիչ գույն է, խորհրդանշում է երկրագունդը: Այն համարվում է գործնական գույն եվ ինտելեկտի սիմվոլ: Այս սեզոնին ամբողջ աշխարհն է հագնում կապույտ:
Orer.am-ը ներկայացնում է street fashion կապույտի երանգների մեջ:













































