Ереван, 06.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

«Ֆեյսբուքը» և հայրենասիրությունը

Սրիկայի վերջին հանգրվանը հայրենասիրությունն է: Սամյուել Ջոնսոն

Վերջին փուլում այս կամ այն կերպ անդրադարձել եմ հայրենասիրության կամ հայրենապաշտության և դրանց նույնացման վերաբերյալ: Մինչ անհատներն ու ազգերը հասնում են մտահոգևոր կայացման նորանոր հանգրվանների, մեր հասարակության մեջ խորանում է մարգինալ շովինիզմի իրավիճակը: Սակայն չենք սպառնում իրերին և երևույթների նայել միայն այդ լույսի ներքո:

Բնավ չէի անդրադառնա այս թեմային, եթե նրանում ներառված չլիներ դեռահասների և երիտասարդների մի զգալի հատված, մարդիկ, ովքեր կայանում են սեռի և տեսակի հարաբերության մեջ` իր և շրջակա աշխարհի նկատմամբ: Ուստի ըմբռնումների, պատկերացումների և կարծրատիպերի ամբողջացման մեջ նրանք ամենակլան են: Բայց տիեզերական հակադրությունը, որն առկա է բնության գոյերի մտավոր գոյացության մեջ, կարող է տանել այլ հարթություններ, որոնք կհակադրվեն առաջինին: Բայց այս երկուսի մեջ չկա բացարձակություն, հարկավ, դա սին պատրանք կարող է դիտարկվել, քանզի հասարակական սուբյեկտիվ ընկալումներում և դիտարկումներում չի կարող լինել մեկ ըմբռնում:

Մյուս կողմից, դիտարկումների առանցքում են հայտնվելու երկու հարևան երկրները` իրենց բնակչության էթնիկ կազմով: Այդու, թեման դառնում է առավել զգայական և խոցելի:

Համաբնակեցվող հասարակության մեջ ավելի ու ավելի բաց են դառնում տեղեկատվության հոսքերը: Այս ամենին զուգահեռ, էլ ավելի արդիական են դառնում տարբեր աղբյուրներից հնչեցվող տեսակետներն առ ինքնություն: Իսկ ինքնության կատեգորիան, որպես հիմնական մատուցման բաղադրիչ, դիտարկվում է գոյակարգի արարիչ սկիզբ: Սակայն դա չի արվում Ինքնության բացարձակության բաղադրիչներ ներառելով: Տրամագծորեն հակառակը` հիմքում դրվում է Մենքի և Նրանքի հակադրության սկզբունքը, որն էականորեն բերում է իրերի և բուն գաղափարի ներքին բովանդակության խեղաթյուրմանը:

Գալով նախասկզբին, խոսենք այդ տեղեկատվության աղբյուրներից և ունեցած ազդեցություններից, գոնե գաղափարական ձևակերպման առաջին մակարդակում: Տեղեկատվություն մենք ստանում ենք եթերից, համացանցից, թերթերից: Եթերի պարագայում տոտալ վերահսկողություն է, ուստի կարող ենք և չդիտարկել: Հայաստանյան իրականության մեջ թերթերը ևս տոտալ վերահսկողության տակ են, բայց արդեն մի քանի բևեռներից` իշխանություն, ընդդիմություն, երրորդ ուժ, ֆինանսավորող ծրագիր և այլն (այստեղ ի նկատի ունենք նաև դրանց էլեկտրոնային տարբերակները): Այս խնդիրների առանցքից ելնելով է, որ որոշեցինք դիտարկման առանցք դարձնել որևէ ազատ արտահայտման հարթակ, իսկ այդպիսին մեր օրերում ամենատարածվածը «Ֆեյսբուքն» է: Տարածականորեն այն ըմբռնում ենք որպես ազատ արտահայտման հարթակ, բայց արդյոք այդպիսին է:

Նորից գանք ինքնության և սեփական ԵՍ-ի խնդրին: Ամենահասարակ ընկերային հարաբերություններում, երբ Անհատը չի կարողանում իր տեսակով առանձնանալ խմբի մեջ, փորձում է ցույց տալ իր անձի առավելությունը խմբի մյուս անդամի նկատմամբ: Դա դրսևորվում է տարբեր միջոցներով` սև PR, շփումների հորիզոնական վեկտորի բյուրեղացում և այլն: Այստեղ մենք չենք դիտարկում հոգեբանական եզրաբանության մեջ հայտնի` Անձի շեշտվածությունը: Ընդսմին` հասարակությունը, կազմավորված լինելով այդպիսի Անհատներից, պատմության որոշակի շրջափուլում բախվում է նույնաբարո խնդիրների հետ: Իսկ երբ հասարակությունը, այս դեպքում էթնիկ հանրությունը, դադարում է տալ կամ ստեղծել դրսևորման արժեքներ, մտնում է վերոնշյալ հակադրությունների դաշտ, առավել ևս, եթե որպես այդպիսին ունի թիրախային հասարակություն:

Խնդիրն առավել տեղայնացնենք և դիտարկենք հայերիս օրինակով: Քննարկելով նորանկախ շրջանը (զի տողերիս հեղինակը պատասխանատու չէ խորհրդային փուլի համար), կարող ենք փաստել, որ մենք գնում ենք դեպի հասարակական մարգինալացում և դառնում ենք սպառող հասարակություն: Հանդես չենք գալիս նորարություններով, ինքնավստահ չենք Ինքնության դաշտում (այս բացը քիչ թե շատ լրացվում է պատմական կենսափորձով): Ելնելով սրանից` մեզ շատ հեշտ է ներքաշել հակադրությունների և հայհոյանքների դաշտ, որը կարծես և արվում է: Ու այսպես, այնպիսի հսկա տիրույթում, ինչպիսին «Ֆեյսբուքն» է, օրվա գաղափարաբանության կրողներն ու պարտադրողները չեն կարող չունենալ ներկայացուցիչներ կամ կողքից հետևել որպես դիտորդ: Օգտատերերի մի զգալի հատված, այդ թվում նաև սովորողները, բավականին հասուն են, որպեսզի կուլ չգնան լրատվամիջոցների կողմից հրամցված խայծին: Ավելին, վերջին փուլում, այդ միջոցները կարծես իրենք էլ հասկանում են և առանձնապես ջանքեր չեն ծախսում այդ ուղղությամբ: Բայց դաշտն ինչ-որ կերպ փակել է պետք: Ու ահա այստեղ է, որ հանդես են գալիս այսպես ասած բլոգերները կամ հայտնի օգտատերերը:

Գանք հերթով: Ի՞նչ է պետք օրվա իշխողին: Հնազանդ հասարակություն, որը չհետաքրքրվի իր ներքին սոցիալական խնդիրներով, իրական հոգսերով, առօրյա կյանքով: Իսկ դա փակելու համար ի՞նչ է անհրաժեշտ: Արտաքին վտանգի պատրանք: Քաղաքակրթական հակադրությունների խնդիր, արտաքին թշնամու առկայություն, արժեքային պատերազմ, որն ամեն րոպե սպառնում է մեր սեփական ինքնությանը: Ու այս ամենը հիմնականում զարդարվում է Հայրենիք, Հայրենասիրություն, Մեր սահմանները, Վտանգավոր թշնամին, Քաջ հայորդիներ, Մեր տեսակը և այլ տերմիններով: Ու ահա այս խավը, շատ հաջող իրացնում է յուր առաքելությունը: Բայց այստեղ մի հետաքրքրական միտում կա: Այդ օգտատերերի մի զգալի մասն իրենց կարգավիճակները, հղումները, հայրենասիրական կամ այլ կոչերը հնչեցնում են ռուսերենով կամ այդ մտածողության հայերենով: Ի՞նչ է սա: Թերևս անվանենք երկփեղկված հայրենասիրություն: Այստեղ բնավ խնդիր չենք դնում հակառուսականություն քննարկելու կամ ակնարկելու: Քավ լիցի: Արձանագրում ենք հստակ փաստերը:

Այսպես, երբ քաղաքացին հանդես է գալիս որոշակի նախաձեռնությամբ իր խնդիրներին լուծում տալու համար` իրավական, քաղաքացիական, սոցիալական և այլն ու օրինակ է բերվում արևմտյան այս կամ այն զարգացած մոդելը, ապա շատ արագ ենթարկվում է հարձակումների: Պիտակավորման են ենթարկվում Արևմուտքը՝ մի կողմից, Հյուսիսային բևեռը՝ մյուս կողմից ու այսպես շարունակ: Ու մարդը կուլ է տալիս խայծը՝ թողնելով իր իրական խնդիրը ու մտնելով ոչինչ չտվող դաշտ: Նպատակն իրագործված է: Թիրախը ոչնչացված է:

Այս նույն պարագայում հասարակության մեջ տեղի ունենում մի զազրելի իրողություն: Ենթադրենք, երրորդ էշելոնի ինչ-որ պաշտոնյայի հոռի զավակը, մեքենայով վրաերթի է ենթարկում ու սպանում մի քանի մարդու: Այդ նույն օգտատերերը, սկսում ենք մոտավորապես հետևյալ մտքով. «Չգիտեմ ինչ ասեմ: Մարմնովս սարսուռ է անցնում: Ցավակցում եմ զոհվածների բոլոր հարազատներին... »: Այստեղ կանգ առանք: Մի զգալի մաս հավատաց, որ նրանք սրտացավ են: Ու շարունակությունը վերածվում է ցինիզմի, երևույթի շուրջ տարբեր տեսակ կատակներ անելու, հասարակության տրամադրությունները ցրելու: Ու ստացվում է:

Մյուս տարածված տարբերակն արդեն ուղղակի թշնամի ստեղծելն է և այդ պատրանքի միջոցով «Հայրենասիրություն» եզրույթի ձևախեղելը: Չգիտես ինչու կամ գիտես ինչու, երբ Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի են ունենում կարևոր իրադարձություններ կամ սրացումներ, սահմանին կրակոցները շատանում են: Ու ամենաողբերգականն այստեղ է: Միմյանց են խառնվում իրականի և վիրտուալի սահմանները: Մարդիկ են զոհվում: Ու շեղումն իրական խնդիրներից ակնհայտ է: Օգտատերերի մի զգալի մաս փոխում է իր նկարը SAVE KESSAB կամ այլ կոչերով: Այստեղ տեղի է ունենում կուլմինացիայի լուծումը: Իրական հայրենիքը, իրական քաղաքացին և նրա խնդիրները տեղափոխվում են Երրորդի կողմից պարտադրված կոնֆլիկտի գիծ: Թեժ գիծ: Այստեղ արյուն է: Իրական զոհեր և ցանկացած հակադրություն դիտարկվում է որպես դավաճանություն: Հավատացեք, ամենահամարձակներն անգամ չեն ուզենա այդ պիտակը կրել:

Բայց չէ՞ որ, ըստ հունական իմաստուն առաջնորդի, հայրենիքը նախ և առաջ քաղաքացին է: Բայց չէ՞ որ Կուտուզովը տվեց Մոսկվան՝ իր քաղաքացուն փրկելու համար: Իրական հայրենասիրությունն ամենօրյա աշխատանքն է: Իրական հայրենասիրությունն անկաշառ աշխատանքն է: Իրական հայրենասիրությունը մարդու և միջավայրի հարաբերման նորմն է` սեր դեպի իր տեսակը: Քաղաքակրթական համակեցությունը չի կայացել պատերազմի պատրանքով: Այն ոչնչացնում է: Քաղաքակրթական համակեցության մեջ տեղ չունի այլատյացությունը: Քաղաքակրթական համակեցությունը կայանում է արժեքային և մշակութային փոխառնչակցության մեջ: Թերևս հասարկական արժեքների վերաձևակերպումում միայն սա կարող է լինել աքսիոմատիկ, առ մնացած տեսական բանավեճեր:

Իսկ այսօր, այդ տիրույթում (ֆեյսբուքյան) ամեն ինչ արվում է իրական քաղաքացիությունից և հայրենասիրությունից շեղվելու համար: Հայհոյեցիր արևմտյան հարևանիդ, լավ հայրենասեր ես: Մայր հայհոյեցի արևելյանին, հայրենապաշտ էս: Անձնանկարդ դրեցիր Մոնթեի, Թաթուլի կամ մեր ազնիվ հերոսներից մեկ ուրիշի դիմանկարը, պատրաստ ես զոհվել հանուն հայրենիք: Կեցցես: Ու ստացվում է, որ հասարակության մի զգալի զանգված, այդ թվում՝ դեռահասները և երիտասարդները, թողած իրական խնդիրները, թողած իրական պարտականություններն այդ նույն հայրենիքի նկատմամբ, զբաղված են մեկ բանով` հասնենք Բաքու: Եվ վերջ: Խնդիրը լուծված է: Մենք կայացած ենք: Հիշեք Լորենս Արաբացուն: Նա լավ է նկարագրել մեզ:

Հ. Գ. Ֆեյսբուքյան Չաֆորիզմներ էջից: Ադրբեջանցիները դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային ժառանգության կոմիտեին Դհոլը՝ որպես իրենց ազգային արժեք գրանցելու: Հայերը դեմ չեն պայմանով, որ Բաքվում կանգնեցվի Գեղամյանի արձանը:

Վահրամ Թոքմաջյան

Orer.am, վերլուծաբան

Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенников