Ինչ երեկոյան զգեստ ընտրել այս սեզոնին (լուսանկարներ)
LifestyleԵրեկոյան զգեստները տարեց տարի ավելի ու ավելի մեծ տարածում են գտնում և, իհարկե, դա հիանալի է: Նրբագեղ ու անբռնազբոս կանացիություն, թեթևություն ու պարզություն՝ ահա ժամանակակից կնոջ նոր կերպարը: Երբ մենք մտածում ենք երկար ու շքեղ զգեստ հագած կնոջ մասին, մենք պատկերացնում ենք որևէ հայտնի անձնավորություն կամ ոճի ու նորաձևության մարմնավորող մեկին, որը ճեմելով անցնում է կարմիր գորգի վրայուվ հոլիվուդյան պրեմիերաների կամ Օսկարի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողության ժամանակ:
Բարեբախտաբար, մեր օրերում ցանկացած կին կարող է իրեն թույլ տալ ձեռք բերել էլեգանտ ու ոճային երեկոյան զգեստներ: Ցուրտ ամիսների համար լավ է վերցնել հագեցած, հարուստ գույներով, մի փոքր ավելի տաք կտորներ: Երեկոյան զգեստները ենթադրում են մինչև գետին հասնող երկարություն: Այնպես որ, մի վախեցեք ընտրել հենց այդ ձևը` անկախ այն բանին, թե տարվա որ եղանակն է: Այդպիսով, դուք առավելագույնս տպավորիչ տեսք կունենաք: Տարբեր ոճի ու ձևվածքի երեկոյան զգեստները տարբեր կերպ են ընդգծում կանացի կազմվածքը, այդ պատճառով շատ կարևոր է զգեստ ընտրելիս դիտարկել բոլոր տարբերակները: Անգամ ամենափոքր մանրուքը կարող է արմատապես փոխել այն, թե ինչպես է զգեստը ձեզ սազում:
Orer.am-ը ներկայացնում է այս սեզոնին կրելու համար գեղեցիկ, հարմար զգեստների օրինակներ:





























