Սեզոնի ամենանորաձև զգեստները (լուսանկարներ)
LifestyleՍեզոնը թելադրում է իր նորաձևությունը: Զգեստները գլխավոր մասն են կազմում մեր զգեստապահարանի: Orer.am-ը առանձնացրել է սեզոնի նորաձև զգեստները` կոկտեյլային, երեկոյան և ամենօրյա:
Ոճաբաններն ունեն հրաշալի խորհուրդներ, որպեսզի դուք անկրկնելի տեսք ունենաք անգամ ցուրտ եղանակներին: Ձմռանը ամառային թեթև զգեստ կրելու համար պետք է ունենալ ոչ միայն քաջություն, այլ նաև մի քանի բազային իրեր ձեր զգեստապահարանում` լեգինսներ, զուգագուլպաներ, երկարաճիտ կոշիկներ, հաստ և սովորական գուլպաներ, բլուզներ, ժակետներ և շարֆեր: Ունենալով այս բոլոր իրերը ձեր զգեստապահարանում` դուք ոչ միայն հանգիստ կկարողանաք ստեղծել հիանալի ու նորաձև կերպարներ, այլ նաև չեք մրսի անգամ ցրտաշունչ ձմռանը: Հավատացեք, ձեր ջանքերն իզուր չեն անցնի: Հետևելով ոճաբանների խորհուրդներին` ձեզ կհաջողվի ձեր ամառային զգեստները դարձնել ձեր զգեստապահարանի բազային իրերը առաջիկա մի քանի ցուրտ ամիսների ընթացքում: Չմոռանանք նորաձև մանուշակագույնի, կարմիրի ու մյուս թրենդային գույների մասին: Դե իսկ պրինատային զգեստները հրաշալի ընտրություն կլինեն. Խոշոր ծաղիկներ, երկրաչափական պատկերներ ու կենդանական պրինտ: Այս սեզոնին ցանկալի է ընտրել հաստ կտորից զգեստ: Բայց ցանակացած ընտրություն կլինի հրաշալի ճիշտ համադրության դեպքում:
























