Ереван, 25.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


6 նշան, որոնք վկայում են, որ դու սկսել ես հասունանալ

Lifestyle
Կան մարդիկ, ովքեր չեն ուզում մեծանալ, ոմանք էլ պարզապես չեն կարողանում: Ինչ խոսք, հասուն մարդ լինելը հեշտ բան չէ: Դրա համար ամենաքիչը 20 տարի է պահանջվում, երբեմն էլ` մի ողջ կյանք: Հաճախ այնպես է պատահում, որ մարդ ակամայից է հասունանում կամ էլ հասուն ծնվում է: Իսկ ինչպե՞ս իմանալ, թե արդյոք դու արդեն հասուն մարդ ես կամ գոնե հասուն մարդ դառնալու ճանապարհին ես: Պարզապես ընթերցի՛ր այս հոդվածը, և եթե համապատասխանում ես կետերի մեծ մասին, ուրեմն հանգիստ կարող ես հասուն համարել քեզ: 1. Դու սակարկում ես խանութներում when-i-go-through-the-aisles Առաջ դու վազում էիր ամենաթանկ ապրանքի հետևից: Դու կամաչեիր կրել անհայտ բրենդի հագուստ: Դու չափից ավելի շատ ուշադրություն էիր դարձնում գնապիտակին: Չգիտես ինչու համոզված էիր, որ եթե ապրանքը համեմատաբար մատչելի է, ուրեմն այն մի թերություն ունի: Անգամ եթե չունի էլ, էժանագին ապրանքով ինչպե՞ս գլուխ գովել ընկերական շրջապատում: Այդպես հանկարծ հետ կմնաս գլամուրային մրցավազքից: Հարևան Գագոն ո՞վ է, որ  «Lamborghini» վարի, իսկ դու հասարակ «BMW»: Նախկինում դու ավելի շատ փորձում էիր ուրիշներին զարմացնել քո ունեցածով, իսկ հիմա ավելի շատ մտածում ես քո սեփական հարմարավետության մասին: Դու սկսել ես ապրանքը գնելուց առաջ նայել նայել ոչ միայն բրենդին, այլև գնապիտակին, հարկ եղած դեպքում էլ սակարկել: Խնայված 10 դոլարն անգամ որոշակի բավարարվածության զգացում է առաջացնում: 2. Դու արդեն գիտես, թե որքան գումար կա քո դրամապանակում tumblr_mzwuokqVGe1qbmmu7o1_500 Նախկինում դու անգամ քո դրամապանակի տեղը չգիտեիր: Թե՛ քո գլխում, թե՛ քո սենյակում այնպիսի խառնաշփոթ էր տիրում, որ որևէ բան իր տեղում չէր: Դու չէիր էլ հասկանում, թե ինչպես ու ինչի վրա էր ծախսվում գումարդ: Դու չէիր կարողանում առաջին անհրաժեշտության գնումները տարբերել երկրորոդական գնումներից: Այդ իսկ պատճառով ֆինանսական խնդիրները քեզնից անպակաս էին, և դու ստիպված էիր շարունակ հույսդ դնել ծնողներիդ խնայողությունների կամ այս կամ այն ընկերոջ կողմից պարտքով տրված գումարի վրա: Հիմա դու սկսել ես ծանրութեթև անել ինչ-որ բան գնելուց առաջ: Ծնողներդ հաճելիորեն զարմանում են՝ տեսնելով, որ դու այլևս գումար չես վերցնում իրենցից: 3. Դու անհամբեր սպասում ես, թե երբ պետք է գա քնելու ժամը tumblr_m3jk05ZQr51qf5smno1_400 Որոշ ժամանակ առաջ քեզ համար «քնելու ժամ» հասկացողություն գոյություն չուներ: Դու մինչև ուշ գիշեր, երբեմն էլ մինչև լուսաբաց թրև էիր գալիս այս ու այն կողմ: Հիմա դու գիտակցում ես, որ առավոտյան գործերը չեն կարող սպասել, ուստի առավոտյան քնած մնալը բացառված է: Դու շատ ես աշխատում ու հետևաբար հոգնում ես օրվա ընթացքում, իսկ գիշերային քունն ուժերդ վերականգնելու լավագույն եղանակն է: 4. Դու չես ուշանում ժամադրություններից http://img2-3.timeinc.net/ew/i/2012/11/27/downton-abbey.jpg Ժամանակին դու ում հետ ասես չէիր ժամադրվում: Քանի որ քո գլխում ամեն ինչ խառնված էր, դու ստույգ չէիր էլ հիշում՝ ում հետ երբ ես ժամադրվել: Դու պարզապես ժամանակ էիր անցկացնում մարդկանց հետ և թեթև էիր նայում կյանքին: Այդ մարդիկ քեզ համար այնքան էլ կարևոր չէին: Դու չէիր նախապատրաստվում նրանց հետ հանդիպմանը, փույթ չէր, եթե անգամ ուշանայիր կամ առհասարակ չներկայանայիր հանդիպման: Հիմա դու զտումներ ես կատարել քո շրջապատում և հանդիպում ես միայն այնպիսի մարդկանց հետ, ովքեր իսկապես թանկ ու կարևոր են քեզ համար: Ինչ վերաբերում է գործնական շփումներին, այստեղ ևս դու պարտաճանաչ կերպով ներկայանում ես նշանակված հանդիպմանը՝ գիտակցելով, որ պաշտոնիդ բարձրացումը ու առհասարակ մասնագիտական առաջընթացդ կախված են նրանից, թե ինչպես կպատրաստվես այդ հանդիպմանը և ինչպես կդրսևորես քեզ դրա ընթաացքում: 5. Դու գիտես ինչպես մերժել մարդկանց   Anna-Kendrick-No-Reaction-Gif-In-Pitch-Perfect Կյանքում հաճախ լինում են այնպիսի իրավիճակներ, երբ ստիպված ես լինում մերժել դիմացինիդ խն դրանքը կամ հրավերը: Եթե նախկինում դա խնդիր էր քեզ համար, հիմա արդեն դու լավ գիտես, թե ինչ անել նմանատիպ իրավիճակներում: Քեզ կարող են հրավիրել ինչ-որ երեկույթի մի այնպիսի շրջանում, երբ դու մինչև կոկորդդ կուշտ ես խնջույքներից կամ գերծանրաբեռնված ես գործերով: Քեզ կարող են խնդրել հավելյալ աշխատանք կատարել աշխատավայրում կամ այնպիսի առաջադրանք տալ, որի կատարումը քո ուժերից վեր է և քո պարտականությունների շրջանակից դուրս: Հիմա դու գիտես, թե ինչպես և որ դեպքերում մերժել մարդկանց: Դու կարողանում ես մերժել դիվանագիտորեն՝ առանց «ոչ» ասելու: 6. Դու չես վախենում խոստովանել ու շտկել սեփական սխալներդ http://www.plrtitan.com/wp-content/uploads/2012/09/self-improvement-plr-articles1.jpg Եթե ինչ-որ մեկը թեկուզ պատահմամբ մատնացույց աներ քո սխալին, դու անձնական հաշվեհարդար կտեսնեիր նրա հետ: Դու անգամ կառուցողական քննադատությունն էիր թշնամաբար ընդունում: Ներկայումս ամեն ինչ այլ է: Դու ուրիշներին հերթ չես տալիս, որպեսզի նկատեն քո սխալները: Դու ինքդ էլ պարզ տեսնում ես, թե ինչ սխալբեր ես թույլ տալիս, վերլուծում ես սխալներիդ ամենախորքային պատճառներն ու ձգտում վերացնել դրանք: Դու շարունակ ձգտում ես ինքնակատարելագործման: Չլինի՞ թե սկսում ես հասունանալ:
Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с Турцией