Ереван, 06.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

Ղարաբաղյան կոնֆլիկտի ցցուն կողմերը և մեր անմեղ զոհերը

Ընդհանրապես, պատմական հիշողությունից որքան շատ ժամանակ է անցնում, այնքան այդ հիշողությունը և դրանում առկա բացասական տարրերը պետք է մարեն, իհարկե, եթե թեժացնողներ չկան: Սակայն ստացվել է այնպես, որ հատկապես Արցախյան կոնֆլիկտը թեժացնում են բոլորը` Արևմուտքն իր ապաշնորհ հայտարարություններով, Ռուսաստանն իր անմիջական ներկայությամբ և միջնորդությամբ, երկու կողմերի իշխանությունները և տարբեր կառույցներ` ռազմահայրենասիրական պաթոսը պահելու և հասարակության ուշադրությունը տարբեր խնդիրներից, մասնավորապես սոցիալական, քաղաքական հարցերից շեղելու համար: Ստորև կփորձեմ անդրադառնալ մի քանի կետերի: Ի սկզբանե զգուշացնում եմ, որ տեքստում տեղ կգտնեն կենցաղային լեզվի բաղադրիչներ:

Ա. Ի սկզբանե պնդում եմ, որ սահմանում զոհված մեր հայրենակիցներ որևէ կապ չունեն, կներեք, այս «բազարի» հետ:

Բ. Ով ինչ լոլո ուզում է կարդա, բայց խնդիրը մեր վզին փաթաթել են բոլշևիկները ու ադրբեջանցիներին այնքան են ներշնչել, որ իրենք էլ հավատացել են: Որտեղ ուզում եք փնտրեք, այս խնդրի ողջ պատասխանատուն և նախակարապետը Ռուսաստանն է` լինի պուտինյան, ցարական, թե բոլշևիկյան: Պատմության մեջ ոչինչ չի փոխվում, բացի գործող հերոսներից:

Գ. Ադրբեջանը կրակում է: Իհարկե, պետք է կրակի: Զենքը գնել են, որ կրակեն: Բա հո՞ չեն գնել, որ միմյանց հետ կռիվ-կռիվ խաղան: Ի դեպ, զենքերի հետ կապված: Հայկական կայքերը կամ համապատասխան գերատեսչությունները, որ անընդհատ հղում են անում, թե էս ինչ տեսակի թուրքական արտադրության զենք, բա ռուսականի մասին ինչո՞ւ չեն բառաչում կամ նույն ուկրաինականի (սա էլ մայդանասերների համար): Իհարկե, Իլհամը կրակելով լուծում է նաև ներքին պոպուլիզմի խնդիր:

Դ. Հայկական կողմը մեծ-մեծ խոսելու կամ զոհի կարգավիճակով ներկայանալու փոխարեն ավելի լավ է գործողության դիմի` նկատի չունեմ անպայման կրակելը: Իսկ եթե գործողության չի դիմում, որը կկանխի անմեղ զոհերը, ապա ավելի լավ է իր բոլոր պատասխանատուներով լեզուն մտցնի համապատասխան տեղը, թե չէ ստացվում է դաշնակների ու Թալեաթի պատմությունը, որ ժամանակին իրար հետ արյան ուխտ էին կնքում ու նարդի խաղում:

Ե. «Ֆեյսբուքյան» հիստերիա: Մեկն իրեն ներկայացնում է որպես տեղեկատվական անվտանգության մասնագետ, մյուսը՝ լրիվ Դոն Քիշոտ է` չեղած «ֆեյսբուքյան» ֆեյքերի հետ է կռիվ անում, ասում է ժողովուրդ, խուճապի մի´ մատնվեք, բայց իր գրածով ավելի շատ խուճապ է տարածում: Կամ այն լատինատառ մյուռոնօրհնեքները, որոնց ուշք ու միտքը հարևան Ամբակումի բարեմասնությունն է, բայց խաչի նկարի պրոֆիլով աղոթում է, որ ադրբեջանցիք սատկեն: Հարգելի´ս, գնա Ամբակումի մասին երազի:

Զ. Բանակ չգնացածներ: Ստատուսագիրների 60 տոկոսը բանակ չի գնացել, բայց իրենց ստատուսներում մեղադրում են մյուս բանակ չգնացածներին, անկապ բարբաջում են ու հետն էլ խրոխտ հայտնում են, որ էս է՝ գնալու են ու տես ինչ ստատուսներ էն գրելու խրամատներից: Դե լավ էլի, մի հատ հլը ձեզ նայեք կամ ի՞նչ եք ուզում մի հասարակությունից, երբ բանակի հայրենասիրական ոգի բարձրացնողների ու մեդալ ստացողների կեսից ավելը բանակ չի գնացել:

Է. Խնդրի լուծման հրամայականը: Ադրբեջանում կա բախտախնդիր մի շովինիստ, ով ուզում է փառավորվի ու դրա միակ ուղին տեսնում է Ղարաբաղը: Հայաստանում էլ կա մի Քաջ Նազար, որի իշխանության լծակ պահելը ու բոլորին սարսափի մեջ պահելու միակ տարբերակը պատերազմն է (արդեն 20 տարի): Էության մեջ երկուսն էլ նույնն են: Ինչքան հորինեք, միևնույնն է, նոր տեսություն չեք հորինի: Խնդրի լուծման բանալին ո´չ Կասպրչիկն է, ո´չ Ամենայն հայոց տելեպուզիկը, ո´չ էլ երկու կողմի զենք-զինամթերքը: Խնդիրն այս երկուսին կամ նրանց տեսակի ջատագովությամբ զբաղվողներին հեռացնելն է ու երկու հասարակությունների առողջ երկխոսությունը, որտեղ կասվի, կբացատրվի, կքննարկվի և կներկայացվի, որ եղբա´յր, այդ տարածքը ձերը չի եղել, ձեզ խաբել են (Ադրբեջանում բազմաթիվ ողջախոհ մարդիկ գիտեն դա ու հնարավորության դեպքում կարող են ազդել հասարակական կարծիքի վրա): Ապրե՞լ եք ուզում, անկախ պետություն է, գնացեք ապրեք, ի՞նչ խնդիր կա: Ձեր զինվորի մայրը մա՞յր չէ: Իհարկե, մայր է, իհարկե սահմանից այն կողմ, ինֆորմացիոն բլոկադայի տակ մնացած, իշխանության կուտը կերած և վախեցած հասարակությունն է: Ասվածիս ապացույցն այն է, որ սահմանի այն կողմում, երբ անմիջական պատասխանատվություն էին կրում սահմանամերձ գյուղերի բնակիչները և նրանցից ծնված զինվորները, կրակողներն ավելի քիչ էին, սակայն որքան մարդաթափվում է ադրբեջանական սահմանամերձ գյուղը, այնքան շատանում է կրակը: Բայց խնդրի լուծման հրամայականը ձեռնտու չէ Արևմուտքին: Թեժ կետ է, թող մնա: Ի վերջո, վաղը կամ մյուս օր կորոշեն Սիրիայում կամ Իրաքում ռազմական վիճակին վերջ տալ: Մի տեղ չլինի՞, որ պատերազմ բորբոքեն և ցույց տան, թե ինչ մարդասեր են:

Խնդրի լուծումը ձեռնտու չէ Ռուսաստանին: Բացի նման մանր-մունր բաներից, ինչպիսիք զենքի վաճառքն է երկու կողմերին, այն միակ և լրջագույն միջոցն է Ռուսաստանի ազդեցությունն այս տարածաշրջանում ինչ-որ կերպ պահելու համար: Իսկ Ռուսաստանն անշուշտ դրանից չի հրաժարվի: Դա առավել ցցուն է դառնում հատկապես ՊուԾինի վերջին հարցազրույցի ֆոնին, որտեղ հնչեցվեց միտք առ այն, որ Ռուսաստանը պատրաստ է վերացնել վիզային ռեժիմը Վրաստանի հետ և նորմալ հարաբերություններ հաստատել: Այսինքն, ընդամենը 7 տարվա վաղեմություն ունեցող կոնֆլիկտը, որ թվում էր, թե շատ հիմնավոր պետք է լինի երկու հասարակությունների մեջ, կարելի է լուծել մեկ-երկու քայլով, իսկ 90 և ավելի տարիներ ձգվող կոնֆլիկտի լուծման վրա որևէ մեխանիզմ չկա՞: Կան բազմաթիվ մեխանիզմներ: Աշխարհը վաղուց է նմանատիպ կոնֆլիկտների լուծումներ գտնել: Իսկ հայտարարություններն առ այն, թե բանակցությունները գտնվում են փակուղային վիճակում, առնվազն ծիծաղելի են և կոչված են բավարարելու մանկապարտեզի փոքր տարիքային խմբերի երեխաների և «բեսեդկային դիվանագետների» քաղաքական պահանջմունքները:

Վահրամ Թոքմաջյան

Orer.am, վերլուծաբան

 

 

 
 
Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенников