Լավ էլ արել են, ձերբակալել են, դրան քիչ է. Գեներալ Սարոյանը՝ Շիրխանյանի մասին
ОбществоԻնչպես արդեն հայտնել էինք, օրերս ԱԱԾ-ի կողմից ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը: ԱԱԾ մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրության համաձայն՝ Շիրխանյանը կասկածվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով: Տեղի ունեցածի վերաբերյալ Orer.am-ը զրուցեց գեներալ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանի հետ:
-Պարոն Սարոյան, օրերս պաշտպանության նախարարի նախկին տեղակալին են ձերբակալել, ի՞նչ կասեք այս մասին:
-Լավ էլ արել են, դրան քիչ էր:
-Դուք նրան վաղո՞ւց էիք ճանաչում, ի՞նչ անձնավորություն էր, արդյոք կգնա՞ր նման քայլի:
-Նրանից ամեն ինչ էլ հավատալի ա: Ժամանակին բան չի արել, չեն բռնել, հիմա արել ա, բռնել են:
-Նրա կողմից ավելորդ քայլեր, որոնք կասկած կհարուցեին պետական դավաճանության հարցով, եղե՞լ են, թե՞ ոչ:
-Ես առաջին անգամն եմ իմանում, որ նա նման քայլի է գնացել, ինչ չեմ տեսել, չեմ կարող ասել, որ արել ա, բայց իրանից ամեն ինչ հնարավոր ա:
-Լավ, անցում կատարենք Սարգսյան-Ալիեւ հանդիպմանը, ի՞նչ եք կարծում՝ ինչո՞վ է պայմանավորված, որ բանակցություններից հետո վիճակը սահմանին շարունակում է լարված մնալ:
-Ես տեղեկություններ չունեմ, նախագահը կգա ու կասի, թե ինչ են խոսել: Մենակ մի բան կարող եմ ասել, որ Ալիեւը մենակ մեր համար չի չարիք, այլ իրա ազգի համար էլ: Դա չարի վերջն ա:
-Ադրբեջանական կողմից վերջերս տանկից կրակ արձակվեց, մենք ի՞նչ համարժեք քայլերի ենք դիմելու:
-Մենք մեր տանկերը, որ հանենք, գիտենք՝ որտեղից ու ոնց ենք կրակելու: Ես մեր զինվորի ուժի վրա երբեք չեմ կասկածել: Փառք Տիրոջը, մենք այսօր ունենք շատ լավ ու հզոր բանակ:
-Պատերազմի վերսկսման վտանգավորությունը որքանո՞վ է ավելացել:
-Վտանգավորության աստիճանը զգացնել է տալիս: Մենք այսօր կանգնած ենք պատերազմի շեմին, եթե ուզում ենք, որ պատերազմ չլինի, պետք է պատրաստ լինենք դրան:
Սոսե Չանդոյան