Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանի հերթական հաղթանակը
ОбществоOrer.am-ի այս անգամ «Հատկապես կարեւոր գործերով» փաստաբանական գրասենյակի փաստաբան Լուսինե Մարտիրոսյանի գործունեությանն անդրադառնալու առիթը քրեական գործով նրա տարած հերթական հաղթանակն է: Ի դեպ, Լ. Մարտիրոսյանը 2014 թվականին սոցհարցումների արդյունքում «ԱՍ» մրցանակաբաշխության շրջանակներում ընդգրկվել է լավագույն փաստաբանների եռյակում:
Խոսքը Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Նելլի Բաղդասարյանի վարույթում քննված մի քրեական գործի մասին է: Փաստաբան Մարտիրոսյանի պաշտպանյալը մեղադրվում էր Էդուարդ Մովսիսյանի նկատմամբ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ կատարված խուլիգանության մեջ (ՀՀ քրօր 258 հոդվածի 4-րդ մաս ): Ինչպես նշում է փաստաբանը, մեղադրանքի որոշման ուսումնասիրությունից արդեն իսկ ակնհայտ էր, որ կատարված արարքում խուլիգանության հատկանիշներ չկան:
Ըստ փաստաբանի՝ Հովհաննես Մովսիսյանի մեղքը կայացել է ընդամենը նրանում, որ վերջինս իր ընկերոջ հետ գնացել է «Մովսիսյան» ՍՊԸ-ը տնօրենից պահանջելու ընկերոջ ունեցած պարտքը: Եւ ինչպես Հայաստանում հաճախ է պատահում, ընկել է պարտքը չվճարելու նպատակով լարված թակարդը: Արդյունքում, համաձայն քննչական մարմիններից ստացված նյութերի, Հ. Մովսիսյանը մեղադրվել է խուլիգանություն կատարելու մեջ:
Փաստաբանի կողմից քրեական գործի մանրակրկիտ ուսումնասիրմամբ պարզ է դարձել, որ տեղի է ունեցել գործի նախաքննության օբեկտիվության ու անաչառության վերաբերյալ օրենսդրության պահանջների կոպիտ խախտում:
«Սույն քրեական գործն աչքի է ընկնում իր մակերեսային և կողմնակալ քննությամբ: Քննիչների կողմից մի քանի անգամ անտեսվել են անգամ վարչական շրջանի և նաքննության ընթացքի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի գրավոր ցուցումները, չեն ստուգվել դեպքին մասնակից անձանց ցուցմունքներում նշված հանգամանքները, անվերապահորեն հինք են ընդունվել տուժողի կողմից հայտնած հակասական տվյալները»,- ասում է նա:
Փաստաբան Լ. Մարտիրոսյանի մասնագիտական բարձր մակարդակով կատարած քրտնաջան աշխատանքի արդյունքում ոչ միայն տուժողներն ու վկաները սկսեցին ճշմարտացի ցուցմունքներ տալ, այլեւ ապացույցների ճնշման տակ մեղադրողը ստիպված եղավ հրաժարվել խուլիգանություն կատարելու համար առաջադրած մեղադրանքից:
Այս անգամ արդարությունը հաղթանակեց, բայց որքան ջանք ու եռանդ պահանջվեց փաստաբան Լ. Մարտիրոսյանից նախաքննության ընթացքում մինչդատական վարույթն իրականացնող մարմնի թույլ տված միտումնավոր կամ ոչ միտումնավոր սխալներն ուղղելու համար:
Հետաքրքիր է, թե որքան այդպիսի միտումնավոր կամ ոչ միտումնավոր սխաների հետեւանքով տուժած քաղաքացիներ կան, որ ոչ բարեխիղճ մեղադրողների եւ ոչ անաչառ դատավորների պատճառով պատիժ են կրում քրեակատարողական հիմնարկներում:
Սոսե Չանդոյան