Ինչպես լինել ոճային ձմռանը (լուսանկարներ)
LifestyleԱնկախ սեզոնից պետք է լինել նորաձև: Դրա համար հարկավոր է ճիշտ հագուստ ընտրել: Ինչպե՞ս անել դա: Վստահաբար կարելի է ասել, որ միանգամայն հնարավոր է ոճային տեսք ունենալ, ստեղծել կատարյալ, շքեղ կերպարներ զարմանալի փոքր միջոցներով: Կարևոր չէ, թե դուք ինչքան եք ծախսում հագուստ ձեռք բերելու համար, եթե այն բացարձակ համապատասխան չէ ձեզ, դուք միանշանակ անփույթ տեսք կունենաք: Այն բլուզները, չափից շատ երկար կամ կարճ տաբատները, որոնք ձեզ կազմվածքի համար չեն, այս ամենը կարող է մանրուք համարվել, սակայն դրանք կարող են լիովին փչացնել ձեր արտաքինը, եթե դուք պատրասվում եք նման հանդերձներից այս կամ այն կերպարը ստեղծել: Եթե չգիտեք ինչից սկսել, դիմեք ընկերոջ կամ խանութի վաճառողի օգնությանը, որպեսզի նրանք կողքից փորձեն գնահատել, թե ինչպես է հագուստը նստել ձեր կազմվածքին: Պետք է հիշել, որ իրերի չափերը փորագրված չեն քարերի վրա և տարբեր ապրանքանիշեր կամ դիզայներներ տարբեր չափանիշներ ունեն:
Այսպիսով, պատրաստ եղեք նրան, որ հնարավոր է ստիպված լինեք փորձել այնպիսի հագուստներ, որոնք մեկ կամ երկու չափ մեծ են ձեր սովորական չափից: Որքան լավ է հագուստը նստում ձեր կազմվածքին, այնքան երկար դուք այն կկրեք և այնքան լավ ներդրում կլինի դա ձեր և ձեր կերպարի համար: Եթե ձեզ դուր եկած իրը չունի ձեզ համապատասխան չափը, ամենևին պետք չէ հուսահատվել: Շատ կանայք չեն փնտրում հագուստ, որը իդեալական կերպով նստում է իրենց կազմվածքին: Ավելի հեշտ է դիմել դերձակի օգնությանը, որի թեթև ձեռքով հագուստը կունենա ձեր նախընտրած չափերը: Ոճային կերպարին բնորոշ են որակյալ գործվածքներից պատրաստված կատարյալ համադրություն կազմող իրերը: Նպատակահարմար կլինի ավելի շատ ուշադրությունը կենտրոնացնել բարձրորակ կտորների վրա: Կարը նույնպես պետք է իդեալական լինի, կիսաշրջազգեստներն ու տաբատները պետք է ունենան հստակ գծեր, իսկ զուգագուլպաներն ու գուլպաները որակյալ լինեն, որպեսզի շատ արագ չպատռվեն:
Ոշադրություն դարձրեք բնական կտորներից ապրանքների վրա, ինչպիսիք են բուրդը, մետաքսը և բամբակը: Ինչպես ասում են արդյունաբերություն մեջ, պետք է կարողանալ զգալ կտորը, այն պետք է պատրասված լինի որակով:
Orer.am-ը ներկայացնում է ձմռանը ոճային տեսք ունենալու լավագույն տարբերակները:

















































