2016-ի նորաձև կիսաշրջազգեստները (լուսանկարներ)
LifestyleԿիսաշրջազգեստները, ինչպես զգեստները, կնոջ պահարանի զարդն են: Լինեն կարճ, թե երկար, դրանք մշտապես մնում են նորաձևության մեջ: Տեսնենք, թե ինչպիսի կիսաշրջազգեստներն են նորաձև 2016-ին:
Մի կողմում ճեղք ունեցող կիսաշրջազգեստները գերնորաձև կլինեն: Այնպես որ, եթե դուք հետևել եք վերջին միտումներին, ապա գիտեք, որ պարզապես անհրաժեշտ է գնել մի կիսաշրջազգեստ և կտրել մի կողմից` ճեղքվածք ստանալու համար: Արևանման լայն կիսաշրջազգեստները գարուն-ամառ հավաքածուների մասնիկ կլինեն: Շատ դիզայներներ իրենց հավաքածուները շրջազգեստների համար օգտագործում են արեւի համեստ գույներ: Այս տարվա գարնանը եւ ամռանը կվերադառնան ռետրո միտումները` պլիսաավոր և գոֆրե ձևերը: Գարուն-ամառ սեզոնին նորաձև կլինի maxi-երկարությունը: Եռաշերտ փեշը կրեատիվ տարբերակ է: Այն կարելի է կրել նաև թափանցիկ կտորից: Փարթամ, լայն, երկար կիսաշրջազգեստները կշարունակեն մնալ նորաձև: Դրանք համարվում են սեքսուալ, տպավորիչ և քնքուշ:
Orer.am-ը ներկայացնում է կիսաշրջազգեստների տարբերակներ, որոնք նորաձև են լինելու 2016-ին:

















