Ереван, 06.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

Տոն հարամելու արվեստը

Անկախ նրանից, թե երկիրը ինչ վիճակում է գտնվում՝ ներքաղաքական լարված, թե պատերազմական, միևույնն է, կյանքը պիտի շարունակվի իր բնականոն հունով:

Աշխատանք, առօրյա հոգսեր, հանգիստ, զբաղմունքներ, ժամանց, տոներ և ուրախ առիթներ՝ այս ամենն իր կարևոր տեղն ունի մարդու և տվյալ հասարակության կյանքում, մանավանդ` ուրախ առիթներն ու տոները, որոնք ցանկացած իրադրության մեջ չեն թողնում, որ հասարակությունն ընկճվի, ժողովրդի ոգին թուլանա, որովհետև անգամ պատերազմական վիճակում ամենավտանգավորը հենց ժողովրդի ընկճվածությունն է:

Ի ուրախություն մեզ՝ մեր հանրության մեծ մասն այնքան ողջամիտ է, որ չի շեղվում իր կյանքի բնականոն հունից, ներկայում էլ պատրաստվում է գալիք ամանորյա տոներին, շատերն էլ այս օրերին տարեվերջյան կորպորատիվ երեկույթներ են կազմակերպում:

Եվ ահա այստեղ է, որ իրենց գործն են սկսում տոն հարամողները: Նրանցից ոմանք, միգուցե, գործում են պատվերով՝ կազմակերպված, հասարակության շրջանում դեպրեսիա առաջացնելու ծրագիր են իրականացնում, ոմանք էլ, միգուցե, անհատական, զուտ իրենց այլասերված մտքի արդյունքն են ցույց տալիս, բայց նրանք բոլորը կիրառում են հստակ մշակված տեխնոլոգիաներ: Այլ կերպ ասած՝ կա տոն հարամելու արվեստ:

Ինչպե՞ս հարամել տոները: Նշեմ մի քանի կիրառվող հնարք.

1. Սոցիալական ցանցի մի խումբ օգտատերերի կողմից ակտիվ կերպով տարածվում են գրառումներ ու մեկնաբանություններ մոտավորապես այսպիսի բովանդակությամբ՝ «Սահմանին ամեն օր զինվոր է զոհվում, իսկ դուք կորպորատիվներ ու ամանորյա միջոցառումներ եք անում, ժանտախտի օրոք խրախճանք եք անում»:

Ցանկացած ողջամիտ մարդ էլ հասկանում է , որ մեկը մյուսի հետ ընդհանրապես կապ չունի, որ սուգ պահելով և տառապելով` սահմանի մեր զինվորներին ոչ միայն չենք օգնի, այլև նրանց էլ կընկճենք, և սա կոնկրետ մարդկանց տրամադրության վրա ազդելու, մարդկանց ընկճել փորձելու հնարք է:

2. Օգտատերերի մեկ այլ խումբ տարածում է հետևյալ բովանդակությամբ գրառումներ ու մեկնաբանություններ. «Խեղճ ժողովուրդը սոված մեռնում է, իսկ դուք խրախճանքներ եք անում»:

Նախ, մենք սոցիալիստական երկրում չենք ապրում, որտեղ պետք է սոցիալական հավասարություն լինի, և ինչպես բոլոր կապիտալիստական երկրներում, մեզ մոտ էլ կան աղքատներ, միջին ապրողներ և ավելի լավ ապրողներ, նաև՝ հարուստներ: Այնպես որ, ժողովուրդը սոված չի մեռնում (մանավանդ որ ժողովրդի մեծ մասը սուպերմարկետներում ճոխ առևտուր է անում այս օրերին), Հայաստանը սովածների երկիր չի:

Այլ հարց է, որ բազմաթիվ վատ ապրողներ չեն ուզում տոնը նշել համապատասխան իրենց ունեցածի և գիտակցաբար ընկղմվում են վարկերի մեջ՝ զուտ հարևաններին ապացուցելու համար, որ իրենց «բուդը» հարևանի «բդից» մեծ է ու հաստ: Դա էլ արդեն մեր փչացած արժեհամակարգի մի բաղադրիչն է: Սա նույնպես տեխնոլոգիա է, որի նպատակն է փչացնել մարդկանց տրամադրությունները:

3. Այս օրերին «ծլում» են, հայտնվում են նաև «մասնագետ»-օգտատերեր, որոնք ուրիշ ժամանակ առանձնապես չեն երևում կամ էլ միայն այս օրերին են հիշում, որ «մասնագետ» են: Եվ ահա նրանք սկսում են «մասնագիտական» քննադատության ենթարկել տոների հետ կապված մի շարք երևույթներ, օրինակ՝ քաղաքի ամանորյա զարդարանքները: Մեր համաքաղաքացիներից շատ-շատերին լավ էլ դուր է գալիս, թե ինչպես է զարդարված Երևանը, մենք այս օրերին զբոսնում ենք մեր մայրաքաղաքով, և շատերիս հաճելի է քաղաքի տոնական հանդերձանքը, նաև մեր Հրապարակի տոնածառը, որը շատ գեղեցիկ է՝ իր եռագույն լուսավորությամբ հանդերձ: Բայց «հանճարեղ» «մասնագետները» փորձում են այս ամենի մեջ թերություններ գտնել՝ համեմատելով դրանք ինչ-որ եվրոպական քաղաքների ամանորյա զարդարանքի հետ: Կներեք, իսկ ինչու՞ պետք է մեր քաղաքը պարտադիր լինի եվրոպական ինչ-որ քաղաքի կրկնօրինակ: Յուրաքանչյուր քաղաք իր յուրահատկությունն ունի, իր գեղեցկությունը, իր հմայքը, և պետք չի` մեկը մյուսի նմանակը դառնա:

Սրան էլ ավելանում են «բողոքներ», թե «Ինչու է զարդարանքի ու տոնածառի վրա ծախս արվել, երբ ժողովրդի սոցիալական վիճակը լավ չէ»:

Նախ, պետք չէ ամբողջ ժողովրդի անունից խոսել, քանի որ իրականում այդ ժողովրդի մեծ մասը մասնակցում է տոնակատարություններին, վայելում քաղաքի գեղեցկությունը, և այդ ծախսը նրանց համար է արվել, դա նաև նրանց է պետք: Ինչու՞ պետք է չարվեր: Կրկին մթնոլորտ պղտորելու փորձ...

4 Եվ վերջապես՝ «ռեժիմի» գործոնը: «Ռեժիմաբանները» այս օրերին ակտիվորեն հիշեցնում են, թե «ի՞նչ տոն, երբ ունենք հանցավոր ռեժիմ, հանցավոր իշխանություններ, երբ նրանք թալանում են խեղճ ժողովրդին»:

Ներողություն, իսկ եթե առաջիկա մի քանի օրը ժողովուրդը սուգ պահի և տոն չնշի՝ ռեժիմը հեռանալու՞ է: Թե՞ տոները, «ռեժիմաբանների» ասած, ռեժիմի սեփականությունն են: Տոները մերն են՝ անկախ նրանից, թե ինչ ռեժիմներ կփոխվեն, տոները մնայուն են: Այս մեկը արդեն ավելի հնացած տեխնոլոգիա է, քիչ ազդեցիկ, ավելի շատ՝ ծիծաղելի:

Այլ հնարքներ էլ կան, բայց այս անգամվա համար այսքանն էլ բավական է...

Այնպես որ, սիրելի հայրենակիցներ, հանգիստ վայելեք ձեր կորպորատիվ երեկույթները, ամանորյա տոները և մի ընկեք տեխնոլոգիաների ու հնարքների ազդեցության տակ: Նման պահերին հիշեք, որ ոմանց, որոշ ուժերի դա ձեռնտու է, և նրանք աշխատում են այդ ուղղությամբ: Վայելեք ձեր հանգիստը, դուք դրան արժանի եք:

Շնորհավոր գալիք Ամանոր:

Կարեն Վարդանյան

Orer.am, վերլուծաբան

Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенников