Orer.am-ի հիմնադիր տնօրեն Վարուժան Բաբաջանյանը պարգևատրվեց ՀՀ վարչապետի հուշանվերով
ОбществоԱյսօր՝ դեկտեմբերի 29-ին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն Ամանորի և Սուրբ Ծննդի առթիվ ՀՀ կառավարության նիստերի դահլիճում տոնական ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին:
ՀՀ կառավարության գործունեությունը օբեկտիվ լուսաբանելու, ինչպես նաև ակտիվ համագործակցության համար Հովիկ Աբրահամյանը ԶԼՄ-ների մի շարք ներկայացուցիչների պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշանվերով` անվանական ժամացույցով և խրախուսել ՀՀ վարչապետի շնորհակալագրով:
Տեղեկացնենք, որ Orer.am լրատվական կայքի հիմնադիր տնօրեն Վարուժան Բաբաջանյանը ևս պարգևատրվեց ՀՀ վարչապետի հուշանվերով` անվանական ժամացույցով: