Դիանա Շատվերյանի` ամանորյա զգեստների հավաքածուն
LifestyleԴիանա Շատվերյանը պաշտոնական էջում ներկայացրել է իր մոդելավորած զգեստների նոր` ամանորյա հավաքածուն: Հավաքածուում Դիանան օգտագործել է ինչպես վառ, այնպես էլ մռայլ գույներ: Նա չի օգտագործել տարվա թրենդային համարվող գույները: «Հայ կանայք շատ են նմանակում միմյանց։ Խորհուրդ կտամ ավելի տարբերվող ու ինդիվիդուալ լինել»,-վերջին հարցազրույցում ասել է դիզայները,իսկ վերջում հավելել. «Եթե դեռ չեք կողմնորոշվել ինչ հագնել ամանորի գիշերը, ապա խորհուրդ կտամ նախապատվությունը տալ սևի և արծաթագույնի կամ սևի և ոսկեգույնի համադրություններին»:
Orer.am-ը ներկայացնում է Դիանա Շատվերյանի զգեստների նոր հավաքածուն:












