Ереван, 06.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

Ֆեմիդա, դու տեսնո՞ւմ ես

Տարեվերջյան թոհ ու բոհը հնարավորություն չտվեց անդրադառնալ երիտասարդ նախարարուհու (Արփինե Հովհաննիսյան) տարեվերջյան ասուլիսին: Հետևելով նախարարուհու գործունեությանը՝ առաջին իսկ կողմնակի հայացքից պարզ է, որ նա այդքան էլ կոմպետենտ չէ իր զբաղեցրած պաշտոնին: Դա հատկապես ակնառու էր ասուլիսի ժամանակ, երբ նախարարուհին փորձում էր իրավաբանական եզրաբանությամբ խեղդելով մասնակիցներին, իրենից կամ իր պատասխանատվության ոլորտից օտարել շատ խնդրահարույց հարցադրումներ:

 Այն, որ արդարադատության համակարգն իր բոլոր ոլորտներով և կառույցներով ամենախնդրահարույցներից է Հայաստանում կամ կոռուպցիոն ռիսկերով հավակնում է թոփ եռյակում հայտնվել, եթե այդ եռյակում չէ, կարծես գաղտնիք չէ ոչ ոքի համար: Այնուամենայնիվ, հարկ է անդրադառնալ նախարարուհու մի քանի աչք ծակող զեղումներին, որոնք վերաբերում են այս համակարգին:

  Նախարարուհին պնդում է, թե Հայաստանում կա արդարադատություն կամ որ այն է` դատարանները գործում են: Մեղմ ասած, այս պնդումն անգամ կասկածի տակ է դրել երկրի առաջին դեմքը: Սակայն, եթե անգամ վերանանք զուտ հայկական միջավայրից, ապա վերջին տարիներին ես չեմ հիշում նման դեպք, երբ հայաստանյան դատարանների կայացրած վճիռները բողոքարկվել են Եվրոպական դատարանում և ՀՀ-ն կամ այլ կերպ ասած՝ ՀՀ դատական տարբեր ատյանների կողմից կայացրած վճիռները, հաղթել են: Սա արդեն փայլուն գնահատականն է այն մասին, թե Հայաստանում ինչ արդարադատություն է իրականացվում: Տարբեր քրեակատարողական հիմնարկներում կամ ուղղիչ գաղութներում տիրող իրավիճակի մասին չենք էլ ուզում խոսել, որպեսզի շատ չծանրացնենք տարեսկզբյան տրամադրությունները: Բայց հանգամանքը, որ այդ հիմնարկներում պատիժ կրողներից յուրաքանչյուր երրորդը վերադառնում է այնտեղ, մեղմ ասած, չի խոսում ուղղվելու կամ դրան ուղղված աշխատանքների մասին, սա էլ հո նախարարուհու գործունեության տիրույթում է: Բայց նախարարուհու ամենաֆանտաստիկ դիտարկումը կապված էր ԴԱՀԿ ծառայության հետ:

  Նախ՝ նախարարուհին պնդեց, թե չի հետաքրքրվում իր նախարարության աշխատակիցների ունեցվածքով կամ դրանք ձեռք բերելու ուղիներով, ապա՝ իր խորին հարգանաց հավաստիքն ու գոհությունը հայտնեց այդ ծառայության և հենց նույն ծառայության պետի գործունեության վերաբերյալ: Ախր, հարգելի՛ նախարարուհի, Դուք ղեկավարում եք արդարադատության նախարարությունը, էլ ո՞վ, եթե ոչ Ձեր գերատեսչությունը, չհետաքրքրվի իր աշխատակիցների դարսած միլիոններով: Եթե լծակների կամ ինֆորմացիայի պակաս ունեք, ապա մամուլ կարդացեք, այնտեղ կմատնանշեն այդ միլիոնների ծագման իրական աղբյուրները: Իսկ ԴԱՀԿ-ը ծառայության մասին խոսելիս պետք է չափազանց զգույշ լինենք, որպեսզի թույլ չտանք բառեր, որոնք արդի հայերենում կոչվում են հայհոյանք: Դժվար է գտնել մեկ քաղաքացու, ով շփված լինի այդ կառույցի հետ և իր խոսքը չսկսի ոմանց նախնյաց հիշատակելուց: Այն, որ կառույցի գործունեության հետ առնչվում կամ առնչվել է ՀՀ քաղաքացիների գրեթե կեսը, գաղտնիք չէ: Այստեղ ավելի շատ սոցիալական անմխիթար վիճակն է, որին չենք անդրադառնա: Սակայն հետաքրքրական է այդ կառույցի գործելաոճը:

 Ով մեկ անգամ շփվել է, կարող է փաստել, որ այդ կառույցը վերից վար փոխել է պետք՝ սկսած իր դիմումներ ընդունող բաժնից, վերջացրած օլիգոպոլիկ վերնախավով: Այժմ կառույցի իրավականության շուրջ: Չենք խոսի այն մասին, որ ենթադրենք, 30.000 դրամանոց տույժ չվճարելու համար կալանք կամ արգելանք է դրվում քաղաքացու ոչ միայն դրամական միջոցների, այլ նաև նույնքան դոլար արժողությամբ տան վրա: Դրա մասին շատ է խոսվել ու գրվել: Անդրադառնանք կառույց-դատարան հարաբերակցությանը: Երբ կառույցը ստանում է վճիռ` այս կամ այն քաղաքացու միջոցների վրա կալանք դնելու, դա ի կատար է ածում նույն վայրկյանին: Բայց երբ նույն քաղաքացին, իր պարտավորությունները կատարելուց հետո, մի քանի բաղձալի ինստանցիաներ հաղթահարելով, դատարանի վճիռը ձեռքին, որի վրա ի դեպ գրված է` կատարել անհապաղ, հայտնվում է ԴԱՀԿ դիմումների ընդունման բաժնում, ապա բախվում է հետևյալ տեսարանին:

  1990-ականների նավթի հերթն անգամ իր հմայքով կնախանձեր այդ վիճակին, բայց եթե նավթի հերթերում սպասարկում էին ոչ այնքան հիգենիկ արտաքինով մարդիկ, ապա այստեղ, մի բավականին հմայիչ օրիորդ, որի հետ երկու բառ փոխելուց հետո պարզում ես, որ տեսքն ուղիղ հակադրությունն է ինտելեկտի և կարևորությունը գիտակցվում է շրջազգեստի կարճության տիպական մոտիվացիայով, քեզ մի քանի անգամ փորձում է ապացուցել, որ ձեր դիմումը վաղը կուղարկվի համապատասխան բաժին` գործին ընթացք տալու համար: Այստեղ, իհարկե, ցանկացած մանկավարժական տաղանդի տեր մարդ չի կարող այդ օրիորդին բացատրել ԱՆՀԱՊԱՂ բառի իմաստը, մնում է միայն մխիթարվել նրանով, որ եթե այդ աղջնակն ապրեր միջնադարյան Եվրոպայում, ապա հաստատ կկանգներ ինկվիզիցիայի դատարանի առաջ: Ինչևէ, սա ցույց է տալիս այն հանգամանքը, որ տվյալ դեպքում ԴԱՀԿ կառույցը չի հարգում արդարադատության նախարարության շրջանակներում գտնվող մեկ այլ կառույցի որևէ ատյանի դատարանի որոշում, որը կարծես գերակա պետք է լիներ: Ու այս պայմաններում փորձել գովերգել մի կառույցի, որը իրավական բերումով, թե ճակատագրի հեգնանքով համարվում է առանց այն էլ կեղեքված ժողովրդին հարստահարող լծակներից մեկը, մեղմ ասած, այնքան էլ գովելի չէ:

 Եթե իմաստուն և կույր աստվածուհի Ֆեմիդան լսեր երիտասարդ նախարարուհու ասուլիսը, համոզված եմ, որ նրա տեսողությունը կվերականգնվեր տեսնելու համար, թե ով է այդքան լավատես արտահայտվում համակարգի մասին:

Հ. Գ. Հին աշխարհի մի շարք երկրներում դատավորը դատը վարում էր նստած կաշվե բազմոցին: Իսկ բազմոցի կաշին այն նախկին դատավորի կաշվից էր, որին սպանել էին կաշառք վերցնելու համար: Այս հիշեցումը հին աշխարհի շատ դատավորների ստիպում էր անաչառ լինել, որպեսզի հաջորդ դատավորը չնստի իր կաշվից կարված բազմոցին: Միգուցե մոռացված հինը վերականգնել է պետք:

 Վահրամ Թոքմաջյան

Orer.am,վերլուծաբան

Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенников