Fa m ily look կամ միանման հագուստ (ֆոտոշարք)
LifestyleFamily look ոճով հագնված հաճախ կարելի է տեսնել խնջույքների ժամանակ մայրիկների և դուստրերի, սիրահարների, և ոչ միայն խնջույքներին:
Մայրիկները, ունենալով գեղեցիկ և խնամված տեսք, օրինակ են ծառայում իրենց աղջիկներին՝ ձգտելու դեպի գեղեցիկը, գնահատելու կյանքի էսթետիկ կողմերը և բարձր ճաշակը: Կրելով նույնատիպ հագուստ՝ երեխաների և մայրիկների միջև հոգեկան կապը և սերը ավելի է ամրապնդվում, և փոքրիկ բալիկը իրեն էլ ավելի երջանիկ և պաշտպանված է զգում:
Նույնատիպ հագուստ կրելու տենդենցը գալիս է Ամերիկայից: Մի աղբյուրի համաձայն, Մադոննան առաջինն էր, որ պատվիրեց միանման հագուստ իր և իր աղջկա համար, ում օրինակին սկսեցին հետևել շատ աստղեր: Նույնիսկ այսօր հայ և արտասահմանցի շատ հայտնիներ այս ոճով են հագնվում` մայր և դուստր, կին և ամուսին կամ մի ամբողջ ընտանիք:
Նույանատիպ հագուստ կրողները անմիջապես գրավում են մեր ուշադրությունը, ստիպում են ժպտալ, և օրինակ են ծառայում:
Orer.am-ը ներկայացնում է գեղեցիկ ֆոտոշարք Family look-ից:












































