Ձեռնոցը` ձմռան կարևոր զարդ (լուսանկարներ)
LifestyleՁեռնոցները ձմռան զարդն են բոլոր առումներով: Չէ՞ որ ցուրտ եղանակին արյան շրջանառությունը դանդաղում է և արյունը սկսում է վատ մատակարարվել մատներին, ինչի հետևանքով մատներն ընդունակ են հեշտությամբ ցրտահարվելու: Շատ կարևոր է ընտրել այնպիսի ձեռնոցներ, որոնք ոչ միայն համապատասխան կլինեն ձեր վերարկուին, այլ նաև իրենց չափերով հարմար կլինեն ձեր ձեռքերին, այլապես դրանք կարող են անհանգստություն պատճառել: Գոյություն ունի հատուկ բանաձև, որի միջոցով կարելի է հաշվարկել ձեռնոցների ճշգրիտ չափը: Դրա համար պետք է չափել դաստակի շրջագիծը, ստացված ցուցանիշը վերածել միլիմետրերի և այդ թիվը բաժանել 27-ի: Օրինակ, եթե ձեր դաստակի շրջագծի երկարությունը հավասար է 16 սմ-ի կամ 160 մմ-ի, այն բաժանելով 27-ի, կստանանք 5.9: Կլորացնելով այդ թիվը` մենք կունենանք վեցերորդ համարը:
Ձեռնոցները չպետք է սեղմեն ձեռքերը և խախտեն արյան շրջանառությունը: Իհարկե, չափից մեծ ձեռնոցներն էլ կսահեն ձեռքերից, ինչը նույնպես անհարմարություն է ստեղծում: Ինչ վերաբերում է ձեռնոցների ձևերին, ապա ամեն ինչ կախված է վերնազգեստից կամ այն հագուստից, որի հետ դուք պատրաստվում եք կրել ձեռնոցները: Երկար, կաշվե ձեռնոցները, որոնք այդքան պոպուլյար են հատկապես այս տարվա ձմռանը, շքեղ տեսք ունեն մորթյա երկար կամ կարճ թևքերով, կարճ վերարկուների հետ: Ձեռնոցի տվյալ տարբերակն, իհարկե, նախատեսված չէ առօրյայում կրելու համար, այլ միայն հատուկ առիթներին: Եվ այն անմոռանալի տպավորություն է թողնում: Բոլորովին անհարմար, սակայն թանկարժեք, կարճ թևքերով, մորթյա վերարկուն մատնանշում է իր տիրուհու ունեցվածքի մասին, իսկ կաշվե ձեռնոցները նրան տալիս են հմայք և ազնվազարմություն: Ոչ պակաս ոճային են մինչև արմունկները ձգվող ձեռնոցները, որոնք հիանալի են նայվում կաշվե վերարկուների հետ, միայն թե այդ դեպքում ձեռնոցները նույնպես պետք է լինեն նույն կտորից:
Ի դեպ, առաջին ձեռնոցը հայտնվել է մեր թվարկությունից դեռ հազարավոր տարիներ առաջ Հին Եգիպտոսում: Այն բավականին տարօրինակ տեսք ուներ և հիշեցնում էր ժամանակակից թաթմանի: Ինչ վերաբերում է մեզ արդեն հայտնի ձեռնոցին, ապա այն առաջին անգամ հայտնվել է Թութանհամոնի զգեստապահարանում: 1922 թվականին փարավոնի գերեզմանափորում հայտնաբերեցին աշխարհի ամենահին ձեռնոցը: Հին Եգիպտոսում ձեռնոցը հասարակական բարձր դիրքի խորհրդանիշ էր համարվում: Ցուրտ ձմռանը, չպետք է հաշվի առնել ոչինչ. նորաձևությունից առավել կարևոր է առողջությունը. այնպես որ կրեք ձեռնոց` անկախ նրանից սիրում եք այդ իրը թե ոչ:
Orer.am-ը ներկայացնում է նորաձև ձեռնոցների մի քանի գեղեցիկ տարբերակներ:














