Ереван, 06.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

Չորս հարց սոցապ նախարար Արտեմ Ասատրյանին, կամ Գուրգեն Մահարու այրին Ձեր օգնության կարիքն ունի

Գաղտնիք չէ, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցը վաղուց վերածվել է յուրօրինակ տեղեկատվական աղբյուրի, որն ունի ինչպես իր դրական, այնպես էլ բացասական կողմերը: Orer.am-ը բազմիցս է անդրադարձել տեղեկատվական ինքնատիպ այս հարթակում տեղ գտած այս կամ այն թեմայով զգացական բնույթի գրառումներին՝ կոչ անելով զգուշանալ «քարոզչամեքենայի» զոհը դառնալուց, հատկապես, երբ խեղաթյուրվում են փաստերը և հասարակությանը մոլորության մեջ գցում: Ամենամակերեսային դիտարկումն էլ բավական է արձանագրելու համար, որ սոցիալական այս կամ այն հարթակում ամենաարագ մեծացող «ձնագունդը» բարձր հուզականություն ապահովող և սոցիալական բնույթ ունեցող գրառումներից է «ստացվում», ու օնլայն տիրույթում սկսվում է իսկական քաոսը:

Այն, որ հայերս զգացմունքային ժողովուրդ ենք, գիտեն անգամ մեր հակառակորդները, բայց կան դեպքեր, երբ ավելորդ հուզականությունը ոչ միայն ճնշում է բանականությանը, այլև թույլ չի տալիս իրականությունը ռեալ գնահատել և հետևություններ անել: Այս անգամ Orer.am-ի տեսադաշտում հայտնվեց ֆեյսբության մի օգտատիրոջ գրառումն այն մասին, որ Գուրգեն Մահարու այրին՝ Անտոնինա Մահարին, գամված է անկողնուն և չի կարողանում ինքնուրույն ոտքի կանգնել: Բնականաբար, նման գրառման «կողքով» անտարբեր անցնել հնարավոր չէ: Ուստի արձագանքն էլ շատ չի ուշացել, և այն հայտնվել է լրագրողների ուշադրության կենտրոնում:

Մինչ այս պահը ամեն ինչ կարծես նորմալ է՝ կա խնդիր, կան մտահոգ լրագրողներ, բայց ո՞ւր կորավ հանկարծ պարզ տրամաբանությունը: Հանուն արդարության նշենք, որ Մահարու այրու անօգնական վիճակից օգտվելով խնդրի հետ առնչություն չունեցող անձանց հասցեին մեղադրանքներ հնչեցնելը, մեղմ ասած, պետական մարմինների լիազորությունների շրջանակների մասին անտեղյակության հետևանք կարող է լինել: Հակառակ դեպքում Մահարու այրու ներկայիս անօգնական վիճակի մասին լրագրողական ահազանգերը և խնդրի լուծմանն ուղղված հարցադրումները կուղղվեին հենց այն պատկան կառույցներին, որոնք սոցիալական և առողջապահական խնդիրների լուծման և կարգավորման խնդիրներով են զբաղվում, այլ ոչ թե մշակույթի նախարարությանը: Նման մոտեցումը ակամայից հիշեցնում է հին ու բարի այն անեկդոտը, երբ մի մարդ որոշում է կոշիկի խանութից հաց գնել և բավականին վրդովվում է, թե ինչու, օրինակ՝ կոշիկից բացի խանութում հաց չկա: Մի քանի օր շարունակ նույն հարցից խիստ վրդովված «սպառողին» օգնելու համար կոշիկի խանութի աշխատակիցը որոշում է հացի խանութից հաց գնել և տալ իրենց այդ հաճախորդին: Բայց, թարսի նման, նա այդ անգամ խանութի կողքով անցնում է ու չի էլ մտնում կոշիկի խանութ հաց գնելու: Երբ խանութի վաճառողը ճամփան կտրելով նրան ասում է, որ այդ օրը իր համար հաց են պահել խանութում, գնորդն անվրդով պատասխանում է. «Բենզալցակայանում էլ էին այսօր հաց ստացել, այնտեղից արդեն գնել եմ, ձեր հացը էլ պետք չի»:

Այն, որ մեծանուն հայ գրող Գուրգեն Մահարու 94-ամյա այրին օգնության կարիք ունի, միանշանակ է, քանի որ միայնակ ապրող տիկին Անտոնինան պետությունից ընդամենը ստանում է մինիմալ կենսաթոշակ և աղքատության նպաստ: Եվ Աստված գիտի, թե արդեն որերորդ ձմեռն է առանց տունը տաքացնելու մի կերպ ձմեռն անցկացնում: Իսկ այս տարի արդեն անկողնում գամված կինն ավելի շատ պետական կառույցների հոգածության կարիքն ունի: Այստեղ տեղին կլինի հարցն ուղղել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին. «Հարց առաջին՝ պարոն նախարար էլ ո՞վ, եթե ոչ Ձեր նախարարությունը: Հարց երկրորդ՝ ինչո՞ւ ձեր ղեկավարած գերատեսչությունն իր լայն հնարավորություններով կանգնած չէ միայնակ ու անպաշտպան, ավելին, անկողնում գամված կնոջ կողքին: Հարց երրորդ՝ ընդհանրապես գիտե՞ք, թե մեր երկրում քանի միայնակ ու անօգնական ծեր կա, թե՞ այս հարցը այնքան էլ հրատապներից չէ: Հարց չորրորդ՝ եթե միայնակ ծերերի կոմունալ վճարումների հարցը լուծելու փող չկա, ապա ձեր շրջապատում գոնե մի բարի մարդ էլ չկա՞, որ կարողանա ձմռան ցրտին չջեռուցվող տներում ապրող միայնակ ծերերի կացարանները տաքացնելու գումարները վճարել»:

Որպես վերջաբան մի հարց էլ ուղղենք բոլոր թիվ ու հաշիվ սիրող մեր բարձրաստիճան պաշտոնյաներին: Հետաքրքիր է, Ամանորի տոնածառերի վրա ծախսած գումարների քանի՞ տոկոսը բավարար կլիներ նման մարդկանց տները ջերմացնելու և նրանց արժանապատիվ կեցությունն ապահովելու համար: Եվ վերջապես, ինչո՞ւ տարբեր թիթիզությունների վրա ծախսելու գումարներ միշտ կան, գումար տրամադրողներ էլ, իսկ նման մարդկանց խնդիրները հոգալու համար, չգիտես ինչու, մշտապես ո´չ գումար կա, ո´չ էլ ցանկություն:

Արմինե Գրիգորյան

Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенников