Ինչպես հագնվել. ձմեռային նորաձևության վերջին միտումները (լուսանկարներ)
LifestyleՑուրտը չպետք է խանգարի կնոջ խնամքին: Անկախ եղանակից, պետք է հետևել նորաձևության վերջին միտումներին ու մշտապես լինել, գեղեցիկ, նորաձև, շլացնող: Կարելի է անգամ ասել, որ դա բարձրացնում է տրամադրությունը և ինքնավստահություն հաղորդում: Այսպիով, Orer,am-ը ներկայացնում է ձմեռային նորաձևության վերջին միտումները. ինչ հագնել այս բարդ սեզոնին:
Բնական գործվածքները դուրս են մղել արհեստականներին, այնպես որ ձմռան ամիսներին ավելի հաճախ գեղեցկուհիներին կարելի է տեսնել աչք շոյող գործվածքներով պատրաստված հագուստներով` թավշակաշի, մորթի, փափուկ վանդակավոր կտորներ:
Անգլիական ոճը, որը մեծ տարածում էր գտել դեռևս տասնիններորդ դարում, մինչ օրս չի կորցնում իր արդիականությունը: Նրան հատուկ է զուսպ նրբագեղությունը, արիստոկրատիզմը և ազնվականությունը: Բարձր օձիքներ, մինչև վերջ կոճկած վերնաշապիկներ, մարմինը գրկող ժակետներ, գոդե կիսաշրջազգեստներ` այս ամենը կերպարանափոխում է կնոջը և նրան դարձնում ազմվազարմ` անկախ ծագումից:
Կարելի է պարզապես համատեղել բարձր օձիքով բլուզը ուղիղ տաբատի կամ մատիտաձև կիսաշրջազգեստի հետ: Կարևորը չափն ու ներդաշնակությունը պահպանելն է: Անգլիական արիստոկրատիզմի ևս մեկ նշան են համարվում ձեռնոցները, որոնք էլեգանտ լրացում են բազմաթիվ կերպարներ ստեղծելիս: Մինչև արմունկները հասնող, երկար ձեռնոցները հիանալի համադրություն են կանացի նուրբ ուսերը մերկացնող կորսետի հետ: Այս դեպքում թավշյա կամ մետաքսե ձեռնոցները պարտադիր են, հակառակ դեպքում կերպարը անկատար կլինի:
Դե իսկ դասականի սիրահարներին և նրբագեղ կազմվածք ունեցողներին դուր կգան բարձր գոտկատեղով, երկար գոդե կիսաշրջազգեստները, որոնք անհավանական հմայք են հաղորդում: Ուշադրության են արժանի նաև բազմաշերտ փեշերով զգեստները, որոնք V-աձև սիլուետի շնորհիվ վայելուչ տեսք ունեն և միաժամանակ զուսպ ու ազնվական են: Երկար թևերով զգեստները կարող են լինել ցանկացած երկարության, սակայն սովորաբար ունեն ծնկից մի փոքր ներքև երկարություն: Դրանց հետ շատ ներդաշնակ են բարձր կրունկներով երկարաճիտ կոշիկները: Կարճ, մարմինը գրկող ժակետները կնոջ ուսերն ավելի հեզաճկուն են դարձնում, իսկ կազմվածքը` էլ ավելի սլացիկ: Նման ժակետը կարելի է կրել ինչպես կիսաշրջազգեստի, այնպես էլ ջինսերի հետ:
Ամենից կարևորը հպարտ կեցվածքն է ու կորությունների բացակայությունը: Խոշոր ճարմանդները, մարգարտյա վզնոցները, մեծ, ազնիվ քարերը, ականջօղերը և ընդհանրապես գույների առատությունը կօգնեն լրացնել կերպարը: Ազնվականությունը և արիստոկրատիզմը պետք է նկատելի լինի ամեն ինչում` անգամ ամենափոքր դետալներում:
Ձմեռային մի քանի ամենօրյա նորաձև լուքեր ներկայացնում է Orer.am-ը:




















