Ի՞նչ են ուտում նախաճաշին աշխարհի տարբեր երկրներում (լուսանկարներ)
LifestyleԳաղտնիք չէ, որ նախաճաշը կարևոր նշանակություն ունի մարդու ամբողջ օրվա ինքնազգացողության և աշխատունակության վրա: Սակայն տարբեր երկներում տարբեր կերպ ու բաղադրությամբ են ընկալում նախաճաշ ասվածը:
Orer.am-ը ներկայացնում է, թե ինչ են ուտում նախաճաշին աշխարհի տարբեր երկրներում:
Անգլիա. ձու, բեկոն, հաճախ նաև լոբի և սունկ:

Ֆրանսիա. կրուասաններ և սուրճ:

Գերմանիա. գերմանացիները հակված են նախաշաճին լավ սնվելուն, որի բաղադրության մեջ են մտնում հիմնականում սառը միս, երշիկ, տեղական պանիր և հաց:

Չինաստան. նախաճաշի ընտրությունը կախված է երկրի տարբեր շրջանների բնակիչներից, սակայն առավելապես ընդունված է ուտել «դիմ-սիմ» կոչվող խնկալու տեսակից:

Ճապոնիա. ապուր, բրինձ, թթու դրած բանջարեղեն:

Մարրոկո. ջեմով, պանիրով կամ կարագով բրդուճ:

Պորտուգալիա. խորիզով կրուասաններ, ջեմով կամ պանրով հաց և սուրճ:

Անդրանիկ Ջալալյան