Շոկոլադը կախարդանքներ է գործում. այն, ինչ դեռ չգիտեք շոկոլադի մասին
LifestyleՊարտադիր չէ լինել քաղցրակեր, որպեսզի իմանալ շոկոլադի արտադրության՝ ընտանեկան սեփականություն հանդիսացող այնպիսի ընկերությունների մասին, ինչպիսիք են Cadbury, Mars և Hershey, որոնց անունները թնդացել են դեռ 19-20-րդ դդ., իսկ իրենց ժողովրդականությունը չի նվազում նաև այսօր: Ըստ վիճակագրության` մեկ ամերիկացին օգտագործում է 12 ֆունտ շոկոլադ մեկ տարում, իսկ ամբողջ աշխարհում տարեկան գնված շոկոլադի արժեքը կազմում է ավելի քան 75 մլրդ. դոլար:
Orer.am-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում հետաքրքիր փաստեր՝ շոկոլադի օգտակար հատկությունների մասին:
Շոկոլադը կախարդական միջոց է, որը բազմաթիվ օգտակար ու հաճելի հատկություններ է պարունակում ոչ միայն մարմնի, այլև հոգու համար:
Գերմանացի մոդել Հայդի Կլումը կիսվում է իր գաղտնիքով. նա ասում է, որ հաճախ է օգտագործում շոկոլադի բույր ունեցող շրթներկ, քանի որ դա փոխարինում է շոկոլադի հանդեպ իր սերն ու զսպում է ինչ-որ քաղցր բան ուտելու ցանկությունը: Եվ իրոք: Ավելի լավ է ավելորդ անգամ ներկել շուրթերը, քան ուտել շոկոլադե տորթի հերթական կտորը: Ուղեղը բույրի շնորհիվ ցանկացած պարագայում կստանա իբրև թե կերած համեղության ազդակները և կարտադրի ուրախության հորմոնները` սերոտոնինն ու էնդորֆինը: Իսկ հակասթրեսային ազդեցության շնորհիվ, էնդորֆինները նաև սրում են սեքսուալ ցանկությունն ու ցավազրկող ազդեցություն են ունենում: Հաճելի բույրից բացի շոկոլադը հարուստ է անտիօկսիդանտներով ու Е, РР, В1, В2 վիտամիններով, ինչպես նաև միկրոէլեմենտներով (նատրիում, կալցիում, երկաթ, կալիում, մագնիում): Շոկոլադում պարունակվող կոֆեինի շնորհիվ կարգավորվում է արյան շրջանառությունը, նյութափոխանակությունը:
Շոկոլադը նպաստում է նաև օրգանիզմից թույների դուրս բերմանը: Բացի այդ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կակաոյի յուղը նպաստում է սթրեսից ազատվելուն, կարգավորում է իմունային համակարգը, հիշողությունն ու անգամ խոչընդոտում է մաշկի քաղցկեղի առաջացմանը:
Հաշվի առնելով այս բոլոր կետերը` դեսերտը կարելի է փոխարինել օգտակար շոկոլադով: Իհարկե գեղեցկության սրահներն առաջարկում են բազում միջոցներ, որոնք շոկոլադային հաճույք կպարգևեն ձեր մաշկին ու մարմնին: Սրահներում առաջարկում են շոկոլադի պիլինգներ և սկրաբներ, շոկոլադե մերսումներ, փաթաթումներ, վաննաներ, դեմքի և պարանոցի դիմակներ, վարսերի դիմակներ, անգամ շոկոլադի մանիկյուր և պեդիկյուր: Շատ գրավիչ է, չէ՞:
Նմանատիպ պրոցեդուրաներ կարելի է կազմակերպել նաև տանը` ինքնուրույն պատրաստելով վերոնշյալ միջոցները, օրինակ ամենապարզը` շոկոլադե դիմակ: Միկրոալիքային վառարանում հալեցրեք 50-70 գրամ շոկոլադ: Թողեք, որ սառչի: Ավելացրեք մեկ ճաշի գդալ ցանկացած յուղ, կարող եք ավելացնել մեղր, կավ, թթվասեր: Քսում ենք դեմքին, պահում 15 րոպե և լվանում տաք, բայց ոչ եռացող ջրով: Այս դիմակը սնուցում է և ձգում մաշկը: Տնային պրոցեդուրայի համար ավելի լավ է ընտրել կակաոյի մեծ քանակությամբ դառը շոկոլադ:
Շոկոլադե դիմակ պատրաստում են նաև մազերի համար: Դրա համար կակաո յուղի 2 ճաշի գդալը խառնում ենք մի թեյի գդալ կոնյակի հետ: Քսում ենք գլխամաշկին ու մազարմատներին, մերսում, պահում 10-15 րոպե ու լվանում: Այս դիմակն անում են շաբաթական երկու-երեք անգամ: Այն կարգավորում է գլխամաշկի արյան շրջանառությունը, սնուցում է մազերն անհրաժեշտ վիտամիններով ու թթվածնով: Ինչպես տեսնում եք` շոկոլադը շատ օգտակար է ոչ միայն իր բույրով ու համով, այլև հատկանիշներով:
Իսկ այժմ ամենահետաքրիրը. շոկոլադով դիետա: Շոկոլադային դիետան լավ արդյունք է տալիս այն ժամանակ, երբ տվյալ անձի մոտ լուրջ առողջական խնդիրները բացակայում են: Խնդիրները կապված լյարդի և երիկամների հետ: Դիետայի ընթացքում հնարավոր է ազատվել 3-5 կիլոգրամ քաշից: Դիետան տևում է 5-7 օր: Դիետայի համար պետք է օգտագործել միայն սև շոկոլադ՝ մի փոքր կակաոյի քանակությամբ, որն արագացնում է նյութափոխանակությունը:Օրական պետք է ուտել 80-90 գրամ շոկոլադ, երեք անգամ խմելով սև սուրճի հետ: Կաթնային կամ սպիտակ շոկոլադ արգելվում է ուտել:Դիետայի ընթացքում կարելի է ուտել մակարոն և այլ խմորային մթերքներ: Կարելի է ուտել օգտագործել վիտամիններ:Դիետայի ընթացքում պետք է շատ ջուր խմել օրվա ընթացքում: Կարևոր է նաև ֆիզիկական վարժություն կատարելը:
Դե ինչ, այքանից հետո հնարավո՞ր է չսիրել շոկոլադ:
Պատրաստեց Լիանա Կարապետյանը