Ереван, 06.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

Իշխանության ճահիճը

Բոլոր ժամանակների և բոլոր տիպի վարչակարգերի կենսագործունեության առաջնային նախապայմաններից մեկը եղել է ընդդիմության առկայությունը, քանի որ քաղաքականությունը գոյություն ունի քաղաքական պայքարի արդյունքում: Իսկ քաղաքականությունը կայանում է միայն քաղաքական հակառակորդների մրցակցության պայմաններում: Ավտորիտար կամ ամբողջատիրական վարչակարգերում, այնպիսիք, ինչպիսին էին հիտլերյան Գերմանիան, Խորհրդային Միությունը, Մաոյական Չինաստանը և այլն, իշխող վարչակարգի կողմից գոյություն ունեցող կամ վերացական ինչ-որ խմբեր հայտարարվում էին ընդդիմություն կամ թշնամի: Գերմանիայի պարագայում, ինչպես գիտենք, այդպիսին հայտարարվեցին հրեաները, որը և բերեց Հոլոքոստին: Խորհրդային Միության պարագայում բովանդակային առումով նույն երևույթն էր, քանի որ տարբեր ժամանակներում քաղաքական ընդդիմություն կամ կոմունիստական բառապաշարով ասած «ժողովրդի թշնամիներ» են հայտարարվել մենշևիկները, տրոցկիստները, վնասարարները, կուլակները, լիբերալիստները և այլն, որոնց հետ «հաշվեհարդարի» հետևանքով տասնյակ միլիոնավոր մարդիկ գնդակահարվեցին, աքսորվեցին կամ համալրեցին ԳՈՒԼԱԳ-ը:

 Այս իրողությունները, որքան էլ առաջին հայացքից տարօրինակ կարող են թվալ, ուղղակիորեն վարչակարգի ինքնապահպանության հետևանք են, քանի որ վարչակարգը գոյություն ունի այնքան ժամանակ , քանի դեռ կարողանում է քաղաքականություն իրականացնել, իսկ վերջինս հնարավոր է միայն երկու խաղացողի առկայության պայմաններում, իսկ եթե կախված վարչակարգի բնույթից, բացառված է ռեալ քաղաքական ընդդիմության գոյությունը, ապա ռեժիմը ստեղծում է այն: Վարչակարգ- ընդդիմություն հարաբերությունների այս ասպեկտին վերաբերող նշված անդրադարձի ֆոնին բավականին հետաքրքիր է ներկայանում ներկայիս հայաստանյան քաղաքական կյանքում հաստատված իրավիճակը: Ըստ էության, 2008 թվականից մինչ օրս Հայաստանում չկա առկա վարչակարգին հակակշիռ քաղաքական ընդդիմություն: Ի դեպ սա չի նշանակում, որ չկան ընդդիմադիր գործիչներ կամ կուսակցություններ, խոսքը վերաբերում է վարչակարգի հետ մրցակցելու ներուժ ունեցող ընդդիմություն երևույթին:

Անշուշտ, ներկայիս վարչակարգը նման իրավիճակի գլխավոր մեղավորն է, քանի որ Մարտի 1-ի պետական ոճրագործությունից և հաջորդած քաղաքական հաշվեհարդարներից հետո իշխանությունը ամայացրեց ընդդիմադիր դաշտը: Միաժամանակ, վարչակարգը բավական հաջող կերպով ընդդօրինակեց արհեստական ընդդիմություն ստեղծելու ավանդույթը, ընդ որում, ոչ թե նրա հետ հաշվեհարդար տեսնելու և քաղաքականության, որպես գործընթացի բուտաֆոր ստեղծելու, այլ իրական ընդդիմությանն այլընտրանք առաջադրելու համար: Ի դեպ, սույն արհեստական ընդդիմությունները, ի դեմս ՕԵԿ-ի և ԲՀԿ-ի, ստեղծվել էին մինչ 2008-ի իրադարձությունները, սակայն օգտագործվեցին ավելի ուշ: Ներկայում, սակայն, այս դաշտը նույնպես դատարկ է, քանի որ Գագիկ Ծառուկյանի մի քանի օր տևած ըմբոստությունից և «բամփվելուց» հետո ԲՀԿ-ն «հազար կտոր եղավ»: Ավանդական ընդդիմադիր կուսակցությունները, պետք է խոստովանել, որ հանրային մեծ աջակցություն չունեն, իսկ նորաստեղծ ընդդիմադիր կուսակցությունները դեռևս համապատասխան պոտենցյալ չունեն իշխանության կամ վարչակարգի հետ մրցելու համար: Նման իրավիճակը որքան էլ կարող է տարօրինակ թվալ, լուրջ վտանգներ է պարունակում հենց վարչակարգի համար, քանի որ վերջինս մնացել է միայնակ քաղաքականություն իրականացնելու գործում: Թերևս հենց քաղաքական գործընթացի պատրանք ստեղծելուն էր ուղղված նաև Սահմանադրության փոփոխության ողջ գործընթացը, որն ավարտվեց հերթական խայտառակ ընտրություններով:

 Ներկայում, սակայն, մինչ 2017 թվականի ԱԺ ընտրությունները առկա վարչակարգը որևէ հնարավորություն չունի քաղաքական գործընթացի էֆեկտ ստանալու համար և այս տեսանկյունից հայտնվել է լիակատար լճացման մեջ: Հենց այս ճահճի մեջ էլ վարչակարգը տալիս է իր առաջին ճաքերը, քանի որ չունենալով հստակ քաղաքական իրավիճակ՝ հստակ հակառակորդով վարչակարգի բաղադրիչները հայտնվում են ցայտնոտի մեջ: Սրան ավելանում է խորհրդարանական կառավարման համակարգի մշուշոտ տեսլականը, որը վարչակարգի մասնիկը կազմող գործիչների առնվազն կեսի համար ուղղակի անընկալելի է, քանի որ վերջիններս խորհրդային արժեհամակարգի կրողներն են և ունակ չեն պատկերացնել, թե ինչ է լինելու մեկ գլխավոր «շեֆի» և «դաբրո» տվողի (Նախագահ) փոխարեն:

Աղասի Մարգարյան

Orer.am,վերլուծաբան

Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенников