Սեզոնի խելահեղ նորաձևություն. ինչ կրել
LifestyleԽելահեղ նորաձև լինելը, այն էլ այս սեզոնին, յուրաքանչյուրիս գլխավոր խնդիրն է: Ցուրտ թե տաք եղանակին չենք դադարում հետևել նորաձևության միտումներին: Սակայն, ինչ էլ որ լինի, յուրաքանչյուր կին, այսպես թե այնպես, տարեց տարի հետևում է նորաձևության միտումներին, դա վերաբերում է հատկապես ընդհանուր թրենդներին ու ուղղություններին: Իսկ այս տարվա նորաձևությունը` դա վառ, յուրօրինակ ոճն է, որն իր յուրաքանչյուր դետալով նախ և առաջ ընդգծում է կերպարի կանացիությունն ու քնքշությունը, նրա պարզությունը:
Այս տարվա համար դիզայներներն առաջարկում են բազմաթիվ հետաքրքիր, օրիգինալ ու ոճային կերպարներ: Նորաձևության հարթակները ծփում էին ականավոր մոդելավորողների ցնցող ու աներևակայելի դիզայներական լուծումներով: Դրանց մեջ դուք կարող եք առանձնացնել ձեզ համար ամենաոճային ու նորաձև իրերը և հայտնվել ուշադրության կենտրոնում անկախ տարվա եղանակից: Պետք է հիշել նաև, որ 2016 թվականը կապիկի տարի է, ինչը նույնպես կարևոր հանգամանք է շատ գեղեցկուհիների համար, հատկապես եթե հաշվի առնենք, որ այդ կենդանին օժտված է բնավորության շատ ինքնատիպ գծերով: Այսպիսով, զարմացնել շրջապատին ձեզ կհաջողվի առաջին հերթին մորթյա վերարկուով: Բացի այն, որ նման վերարկուի շնորհիվ դուք կարող եք ստեղծել շատ տպավորիչ կերպար, այն նաև նորաձև կլինի մինչև գարուն: Դիզայներները տարբեր կենդանիների մորթիներից հետաքրքիր համադրություններով վերարկուներ են ստեղծել:
Իսկ ազատ ձևվածքով վերարկուները թրենդային են նաև այս տարի: Մոդելավորողներն առաջարկում են ընտրել նման ոճի, սակայն պաստելային երանգների վերարկուներ: Գծավոր ու վանդակավոր վերարկուները նույնպես նորաձև են: Եթե մտադիր եք իսկապես ձեր գեղեցկությամբ շլացնել ձեզ շրջապատող մարդկանց, ապա անպայման զգեստապահարանը համալրեք ժանյակավոր զգեստով: Նման զգեստը անկասկած հիանալի կընդգծի ցանկացած գեղեցկուհու կանացիությունն ու սեքսուալ կեցվածքը: Իհարկե, նուրբ գործվածքներն ավելի տպավորիչ կլինեն գարնանն ու ամռանը: Հայտնի դիզայներների նոր հավաքածուներում կարելի է տեսնել զգեստներ` ժանյակի և կաշվի համադրությամբ: Նման զգեստ հագած ոչ մի կին աննկատ չի մնա: Այս տարվա թրենդային հագուստներից է նաև սպիտակ վերնաշապիկը: Այն թրենդային է ոչ միայն գրասենյակային աշխատողների համար: Ցանկացած մասնագիտության տեր աղջկա զգեստապահարանում պետք է անպայման իր տեղը գտնի դասական, սպիտակ գույնի վերնաշապիկը: Մանավանդ որ, այն շատ հեշտ է համադրել այլ իրերի հետ և առանց խնդիրների ընտրել կերպարին համապատասխան կոշիկներ:
Ծնկներից մի փոքր ներքև ձգվող դասական կիսաշրջազգեստը նույնպես նորաձև է այս տարի ևս: Ուղիղ կիսաշրջազգեստը իր պատվավոր տեղն է զբաղեցնում այս տարվա նորաձև իրերի շարքում: Այն իդեալական է կորպորատիվ ոճի և երեկոյան միջոցառումների համար: Ինչ վերաբերում է տաբատներին, ապա դիզայներներն այս տարի նախապատվությունը տալիս են կարմիր գույնի, լայն տաբատներին: Նման տաբատների հետ համադրելով բարձր օձիքով ճերմակ վերնաշապիկ` դուք ոճային ու հիասքանչ տեսք կունենաք: Ազատ ու հարմարավետ սվիտերը հիանալի տարբերակ է այն աղջիկների համար, ովքեր ակտիվ կենսակերպ են վարում: Նման սվիտերը չի սահմանափակում շարժումները և թույլ է տալիս միշտ լինել ուշադրության կենտրոնում:
Իսկ Դուք ո՞ւմ եք սպասում, շտապեք լինել խելահեղ նորաձև: Այս ֆոտոշարքը հենց Ձեզ համար է: Ներկայացնում է Orer.am–ը:











































