Այն ամենը, ինչ չգիտեք հացի մասին
LifestyleՀացի մասին շատ ասույթներ և լեգենդներ կան հյուսված: Ըստ լեգենդի, ինչպես որ ամեն ինչ, հացը նույնպես պատահաբար է ստեղծվել, այն էլ հին եգիպտացու կողմից: Առաջին հացը թխվել է 15 հազար տարի առաջ: Հնագույն մարդիկ աճեցրել են հացահատիկային բույսեր, ձավար, որոնք սկզբանպես օգտագործում էին չոր վիճակում, ավելի ուշ դրանցով պատրաստվում էին տարբեր կերակրատեսակներ:
Հին Եգիպտոսում հացը պատրաստում էին թթխմորով: Եգիպտոսում հացի արտադրությունը զարգացել է 5000 տարի առաջ: Հին եգիպտացի հացագործները պատրաստում էին տարատեսակ հացեր. երկարավուն, կլոր, բրգաձև, ձկան, կատվի, աքլորի տեսքով և այլն: Հացը զարդարում էին խաչերով, ընտանիք խորհրդանշող նշաններով, նաև՝ ուտելի ծաղիկներով: Հին Եգիպտոսում կարողանում էին թխել նաև մեղրով, կաթով և յուղով քաղցր հաց: Այս տեսակ հացն ավելի թանկ արժեր, քան սովորական հացը:
Ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ Հայաստանը հացի հնագույն հայրենիքներից է: Հայկական լեռնաշխարհում հաց թխել են դեռևս Քրիստոսի ծննդից առաջ 3-2-րդ հազարամյակներում: Այդ են վկայում մի շարք հնավայրերի` Շենգավիթի, Մոխրաբլրի, Լճաշենի պեղումներից հայտնաբերված աղորիքներն ու թոնիրները: Միջնադարյան Հայաստանում թոնիրներից բացի հացը թխում էին նաև սաջի` հատուկ մետաղաթիթեղի վրա: Տարածված էին բոքոնը, մատնաքաշը, բաղարջը և, իհարկե, մեր նշանավոր լավաշը: Այն ամենադիմացկուն և ամենաերկարակյաց հացն Է աշխարհում: Հիմա արդեն արտադրվում են տարբեր գույների, համերի ու չապերի հացեր: Հացի վաճառակետերում մարդ շփոթվում է. բացի սովորական սպիտակ և սև հացից, առաջարկվում են հացեր` սերմերով, չամիչով, արևածաղիկի սերմով, չրերով, յոդով, սոխով, կանաչիով: Ապացուցված է, որ սերմերով հացը օգտակար է սրտանոթային հիվանդներին, ճարպակալման, երկաթով հացը՝ անեմիայի ժամանակ: Սննդաբանների մի մասը խորհուրդ են տալիս սննդակարգից բացառել սպիտակ հացը, քանի որ դրա մեջ առկա են տարարտեսակ ճարպեր և շաքար: Այն օրգանիզմում արագ վերափոխվում է գլյուկոզայի, որը անցնում է արյան մեջ` բարձրացնելով ինսուլինի մակարդակը` հետևաբար և ախորժակը: Սակայն ոչ սպիտակ հացից հրաժարվել պետք չէ, քանզի ինչպես նշվեց, հացը շատ օգտակար է և կանխում է զանազան հիվանդություններ: Իսկ ահա գիտնական Էյն Օ’Կոնորին ապացուցել է,որ դիետոլոգները բոլորովին անմեղ տեղը սպիտակ հացը վերածել են «հրեշի»: Այն ոչ միայն վնաս չէ այլ շատ օգտակար է ու կազմում ե մեր սննդի կարևոր աղբյուրը:
Բյուզանդիայում, վատ հաց թխելու դեպքում, հացթուխին ծեծում էին, գլխատում կամ արտաքսում էին քաղաքից: Միջնադարյան Անգլիայում 1266 թվականին օրենք մտցվեց, որը վերահսկում էր հացի գինը: Օրենքը գոյություն ունեցավ շուրջ 600 տարի: Բոլորին հայտնի լորդ և լեդի բառերը անմիջական կապ ունեին հացի հետ, ավելի կոնկրետ՝ բուխանկա (loaf) բառի հետ: Լորդ բառը ծագել է հին անգլերեն hlaford--loaf-ward բառից, որը նշանակում էր «հացի պահապան»: Լեդի բառը` hlaefdige-- loaf-kneader բառից, ինչը նշանակում էր խառնակիչ կին: Սպիտակ ալյուրը ամենաթանկ ալյուրն էր: Ամեն երկիր ունի հացի պատրաստման իր բաղադրատոմսը: Դրանք դարերով փոխանցվել են մեզ և գրեթե չեն ենթարկվել փոփոխության:
Orer.am-ը ներկայացնում է մի քանի հետաքրքիր փաստ հացի մասին:
Հայերի, ինչպես և շատ ուրիշ ժողովուրդների մոտ, սկսած անհիշելի ժամանակներից, միշտ էլ հացի պաշտամունք է եղել: Նրանք երբ պատվավոր հյուրի էին դիմավորում, միշտ նրան մատուցում էին աղ ու հաց, այն բարիքները, առանց որոնց հնարավոր չէ ապրել: Հայերն հացը համարել են սեղանի զարդ, սեղանի թագավոր: Հայաստանում ամենալավ ու ամենահարգված գործն էլ հացթուխի գործն է համարվել:
Ասում են՝ հացը չի կարելի հակառակ երեսի վրա դնել: Ասում են նաև, որ չի կարելի հացը գետնին գցել կամ գետնի վրա թողնել ընկած: Եվ ահա թե ինչու են դա ասում:
Հայկական հին զրույցը պատմում է, որ հենց մի փշուր հաց է ընկնում գետնին, այդ ժամանակ մարդկանց համար անտեսանելի մի հրեշտակ է իջնում երկնքից և մի ոտքով կանգնում այդ հացի փշուրի վրա, որպեսզի այն ոտնատակ չընկնի: Այնպես որ գետնին ընկած յուրաքանչյուր հացի փշրանքի վրա մի-մի հրեշտակ է կանգնած: Եվ քանի որ մեկ ոտքի վրա կանգնելը բավականին դժվար ու հոգնեցուցիչ գործ է, մարդիկ պետք է օգնության շտապեն հրեշտակներին. անմիջապես գետնից վերցնեն ընկած հացը և բարձր տեղ դնեն:
Հացը գետնին գցելը մեղք է, քանի որ այն թոնիր է մտել, մաքրվել կրակի բոցերի մեջ ու սրբացել:
Պատրաստեց Լիանա Կարապետյանը