Կնոջ զգեստապահարանի ամենագրավիչ իրը` ներքնազգեստ (լուսանկարներ)
LifestyleԱյսօր կրծքալը հարմարավետության և սեքսուալության հոմանիշ է, առանց որի ոչ մի կին չի կարող պատկերացնել իր զգեստապահարանը
Ներկայումս ներքնազգետսի նորաձեւությունը մեզ թույլ է տալիս ընտրել ցանկացած տիպի եւ ձեւի ներքնազգեստ` առաջնորդվելով մեր երեւակայությամբ, ճաշակով եւ հնարավորություններով: Սակայն դարեր առաջ շատ քիչ կանայք կարող էին իրենց թույլ տալ ներքնազգետ ունենալ: Այս իրը ճոխություն էր համարվում եւ հասանելի էր միայն արիստոկրատ կանանց: Առաջին ներքնազգեստները բավականին երկար էին եւ հասնում էին մինչեւ ծնկները: Շարքային կանայք հագնում էին բամբակից կարված լայն տաբատներ, եւ դա համարվում էր ներքնազգեստ: XX դարում, կարելի է ասել, տեղի ունեցավ ներքանզգեստի հեղափոխություն: Wonder Bra ապրանքնաիշը սկսեց արտադրել ներքնազգեստ, որը ձգվում էր` թույլ տալով կնոջն ազատ շարժվել: Աստիճանաբար, տեխնոլագիաների զարգացման հետ մեկտեղ, զարգացավ նաեւ ներքնազգեստի արտադրությունը եւ դարձավ մատչելի մոլորակի ցանկցած կնոջ համար: Գնալով փոքրացան ներքնազգետի չափերն ու ավելի թեթեւ դարձան: Սեղմիրաններին փոխարինելու եկան կրծկալները: 1907 թվականին Vogue ամսագրում հայնտվեցին կրծքալների առաջին մոդելները brassière անվանումով: Հետագայում ամերիկացիներն ու անգլիացիները կրճատեցին բառը` այս դարձնելով bra:
1903 թվականին Փարիզի բժշկական ակադեմիայում փորձարկվեց աշխարհում առաջին կրծքալը, որի հեղինակը բժշկուհի Գոշ Սարոն էր: Գրեթե նույն ժամանակ, միայն թե Գերմանիայում, դերձակուհի Կրիստինե Հարդտը Դրեզդենի արհեստների պալատում ներկայացրեց կրծքալի նման նոր մոդելը: Դրա նկարագրության մեջ ասվում էր, որ այն հիանալի պահում է կանացի կուրծքը` չփոփոխելով դրա բնական ձևը: Մոդելն անվանեցին Bustenhalter, ինչը թարգմանաբար նշանակում է «կուրծք պահող»: Կրծկալի ծագման ամենահայտնի պատմության հերոսուհին ամերիկուհի Մերի Ֆելպս Ջեյկոբսն է, ով էլ ստացել է հիանալի հայտնագործության պատենտը: Ըստ պատմության` կինը պատրաստվում էր խնջույքի գնալ, սակայն նրա կորսետը չէր համապատասխանում մեջքը բացող իր զգեստին, ուստի իր սպասուհու հետ Մերին ձևափոխում է այն` այդպիսով ստեղծելով կրծքալի առաջին մոդելը: Սկզբնական շրջանում կրծկալը հաջողություն չէր վայելում, սակայն Մերիի երրորդ ամուսինն աշխատում էր կորսետների ընկերությունում: Նա ընկերության սեփականատերերին է ներկայացնում նորույթը, և նրանք գնում են հայտնագործությունը 15 հազար դոլարով, ինչն այդ ժամանակ ահռելի գումար էր:
Շատ տարիներ անց կրծքալի հայտնագործությունը գնահատվեց 15 միլիոն դոլար: Շատ հայտնի դիզայներներ, ինչպիսիք են Ժան Պոլ Գոտյեն, Իվ Սեն Լորանը, Ջաննի Վերսաչեն և այլք, մշակեցին ներքնազգեստի հավաքածուներ: Կրծքալի պատմության մեջ իսկական հեղափոխություն էր 1994-ին Wonderbra մոդելների ստեղծումը: Այսուհետ այն կանայք, ովքեր բնությունից չէին պարգևատրվել շքեղ կրծքով, կարող էին այս կրծքալների միջոցով բարձրացնել ու հմայիչ տեսք հաղորդել կրծքին:
Orer.am-ը առանձնացրել է ներքնազգեստների` այս խելահեղ ֆոտոշարքը:





































