Ամենաթրենդային ոճ. մինիմալիզմ (լուսանկարներ)
LifestyleՄինիմալիզմը դիզայնի ոճ է, որը բնութագրվում է արտահայտիչ միջոցների լակոնիկությամբ, պարզությամբ, ճշգրտությամբ և կոմպոզիցիայի հստակությամբ։ Անտեսելով ստեղծագործության դասական հնարքները և գեղանկարչության ավանդական նյութերը` մինիմալիստներն օգտագործում են երկրաչափական պարզ ձևերի արդյունաբերական և բնական նյութեր, չեզոք գույներ (սև, մոխրագույն) և փոքր ծավալներ։ Նորաձևության մեջ մինիմալիզմի հիմնական կարգախոսը «Ոչ մի ավելորդություն» է։ Այն առաջին անգամ ընդգրկվեց համաշխարհային բեմերում առաջին հերթին սկանդինավյան, բելգիական, անգլիական դիզայներների կողմից:
«Մինիմալիզմի» ջատագովները հագուստի ստեղծման ժամանակ հրաժարվում են ավելորդ դետալներից՝ պայմանով, որ պահպանվելու են կտորի ձևվածքի իդեալական գծերը, ինչպես նաև` որակն ու շքեղությունը: Հագուստի ասկետիկ, զուսպ ոճը թույլ է տալիս ընդգծել տիրոջ անհատականությունն՝ առանց ավելորդ աքսեսուարների վրա ուշադրությունը շեղելու: «Մինիմալիզմում» անթույլատրելի են տարատեսակ ժանյակները, ժապավենները: Նախկինում «Մինիմալիզմի» հիմնական գույներն էին սևը, սպիտակը և մոխրագույնը, սակայն 21-րդ դարն ամեն ինչում իր նորամուծություններն է բերում: Հագուստի ներկայիս դիզայներները կիրառում են երկնագույնը, նարնջագույնը, փիրուզագույնը, մի խոսքով` բոլոր թրենդային գույները: Հայտնիներից «Մինիմալիզմի» սիրահարներ են Գվինեթ Փելթրոուն, Ջենիֆեր Էնիսթոնը, Շարլիզ Տեռոնը և այլք: Գվինեթ Փելթրոուին նույնիսկ անվանում են «Միսս Մինիմալիզմ»: Մեր օրերում դիզայներները կարողացել են «Մինիմալիզմի» ոճին հարմարեցնել նաև 21-րդ դարի ամենապահանջված հագուստը` ջինսե տաբատը, որը, որպես կանոն, համադրվում է սպիտակ բլուզի հետ «casual» ոճում:
Ձմռանը կրել մի նորաձև ջինս, այն համադրել պարզ բլուզի կամ վերնաշապիկի հետ, իսկ վերարկուն լինի նույնքան պարզ ու հասարակ, ինչպիսին մինիմալիզմ ոճն է թելադրում:
Orer.am-ը առանձնացրել է մինիմալիզմ ոճով ամենագեղեցիկ, նորաձև համադրությունները:












































