Ереван, 06.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

Այսօրվա դրությամբ Հայաստան ներկրվող գազի սահմանված գին չկա. փորձագետ

Երբ վերջին անգամ ռուսական կողմը  Հայաստան ներկրվող ռուսական գազի գինը սահմանին իջեցրեց մինչև 189 դոլար, այն շարունակեց մնալ նույնը մինչև այն պահը, երբ 2015 թվականի կեսերին Ռուսաստանից գրություն ստացվեց, որով հայկական կողմին տեղեկացվեց, որ Հայաստան ներկրվող գազի գինը սահմանին իջեցվել է: Այսմասին Orer.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ գազի հարցերով զբաղվող ժամանակավոր հանձնաժողովի էներգետիկ-փորձագետ Էմիլ Սահակյանը:

«Այդ գրության համաձայն՝ 1000 խորհանարդ-մետր գազի գինը սահմանին իջեցվել է 165 դոլարի: Փաստորեն, ստացվեց, որ մենք 2015-ի հունվարից ռուսական կողմին վճարում էինք 189 դոլար, սակայն նույն տարվա օգոստոսին պարզվեց, որ ռուսական կողմը 2015 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար Հայաստան մատակարարված գազի  յուրաքանչյուր 1000 խորհանարդ մետրի դիմաց գազի գինն իջեցրել է մինչև 165 դոլար»,- ասում է էներգետիկ-փորձագետ Էմիլ Սահակյանը:

Այսինքն, ստեղծվել է մի իրավիճակ, որ 2015-ի առաջին 8 ամիսների ընթացքում հայկական կողմը ռուսական գազի դիմաց վճարում է կատարել 189 դոլարի չափով, սակայն ռուսական կողմի ցուցաբերած «մեծահոգության» շնորհիվ անցյալ ողջ տարվա համար հայկական կողմին գազ է մատակարարել 165 դոլարով:

«Օգոստոսը տարվա 8-րդ ամիսն է և մեր հնարապետությունը մինչև օգոստոս ամիսը Ռուսաստանին վճարել է 1000 խորհանարդ գազի դիմաց 189 դոլար և եթե դուք այդ երկու սակագների տարբերությունը բազմապատկեք ներկրված գազի ծավալներով, ապա կտեսնեք, որ փաստորեն այդ 8 ամիսների ընթացքում հայկական կողմը բավականին ավել գումար է վճարել ռուսական կողմին: Դրանք միլիոնավոր դոլարներ են կազմում, որը փաստորեն դարձել է հավելավճար, ուստի հետագա ամիսներին մենք կարող էինք մի քանի ամիս ընդհանրապես գումար չվճարել ռուսական կողմին»,-ասում է Է. Սահակյանը:

Փորձագետի խոսքով՝ հասարակությանը մատակարարվող  գազի գնի վերանայում այդպես էլ չեղավ այն պատճառով, որ դրամի նկատմամաբ դոլարն արժևորվեց, սակայն ներկայում գազի սակագնի հարցում խառնաշփոթ իրավիճակ է ստեղծվել, քանի որ դեռևս պարզ չէ, թե հայկական կողմը Ռուսաստանին որքան պետք է վճարի 1000 խորհանարդ մետրի դիմաց, քանի որ նախկին պայմանավորվածության ժամկետը սպառվել է, իսկ նորը դեռ չկա:

««Գազպրոմ Արմենիա»-ի ղեկավարությունը՝ որպես պարկեշտ ընկերություն, պետք է ամենաուշը դեկտեմբերի սկզբին դիմեր ռուսական կողմին՝ հստակեցնելու, թե 2016-ի հունվարի 1-ից գազի գինը ինչքանով պետք է հաշվարկի, սակայն դա չի արվել և խառնաշփոթ իրավիճակ է ստեղծվել ռուսական և հայկական ընկերությունների միջև: Հիմա կառավարությունն ասում է, որ բանակցում ենք, բայց ինչ են բանակցում, պարզ չէ: Իմ տեղեկություններով՝ ներկայում կարծիքները բաժանվել են երկու մասի: Մի մասի կարծիքով՝ Հայաստանը ռուսական կողմին պետք է շարունակի վճարել 165 դոլարով, քանի որ նոր պայմանավորվածություն չկա, իսկ մյուս մասի կարծիքով՝ հունվարի 1-ից գազի  սակագինը կրկին պետք է շարունակել հաշվարկել 189 դոլարով, քանի որ նոր տարվա համար համապատասխան պայմանավորվածություն դեռևս ձեռք չի բերվել»,- ասում է փորձագետը:

Գազի գնի շուրջ ստեղծված այս մեծ անորոշությունը, որը դեռևս չի հարթվել, խառնաշփոթ  իրավիճակ է ստեղծել, որի մեղավորները, նրա կարծիքով, Հայաստանի կառավարությունն է, քանի որ մինչ օրս չեն կարողացել պարզել, թե այս տարվա սկզբից որքանով պետք է հայկական կողմը Ռուսաստանից գազ գնի:

«Դա ստեղծել է խուճապային իրավիճակ, որի հետևանքով ռուսները մեր գլխին ինչքան գումար ուզեն, այնքան էլ կարող են բարդել, բայց կարծում եմ, որ խելամիտ կլինի, որ գազի գինը սահմանին մնա 165 դոլար, քանի որ տենդենցները դեպի ներքև են գնում և ռուսական կողմը գազի սակագինը բարձրացնելու համարձակություն չի ունենա և կթողնի նույնը: Ինչ վերաբերում է նրան, որ բանակցություններ են գնում, ինչ բանակցության մասին կարող է խոսք լինել, քանի որ դա ընդամենը կարելի էր կարգավորել մեկ ժամվա ընթացքում և գալ ընդհանուր հայտարարի»,- ասում է Է.Սահակյանը:

«Մեկ այլ հարց էլ կա»,- ասում է փորձագետը: Պարզվում է, որ  Հայաստան մատակարարվող գազի կալորիականությունը 8000 կիլոկալորիայից ավելի է, որի համար ժամանակին Հայաստանը ռուսական կողմին գազի կալորիականության համար առանձին գումար է վճարել: Սակայն հետագայում, երկրում ստեղծված ծանր ֆինանսական խնդիրների պատճառով մեր կառավարությունը դիմել է ռուսական կողմին այդ գումարը չգանձելու խնդրանքով, ինչն ընդունվել է Ռուսաստանի կողմից: Այդ որոշմամբ՝ գազի կալորիականության մասով վճարումները դադարեցվել են մինչև 2016-ի սկիզբն ընկած ժամանակահատվածը, բայց քանի որ այս հարցում էլ նոր պայմանավորվածություն չկա, այս տարվա համար այդ հարցը  նույնպես պետք է վերանայել, կարծում է փորձագետը:

«Ինչ վերաբերում է գազի կալորիականությանը վերաբերող վճարներին, ապա, իմ համոզմամբ, այդ մասին խոսակցություններն ընդհանրապես հիմնված են եղել խաբեբայության վրա, որի մասին մեր բանակցող կողմն անտեղյակ է եղել և համաձայնվել է յուրաքանչյուր 7900 կիլոկալորիայից բարձր կալորաիականություն ունեցող գազի դիմաց վճարում կատարել: Հիմա ռուսները կրկին ցանկանում են այդ կալորիականությանը վերաբերող վճարը մտցնել: Բայց փաստը մնում է փաստ, որ այսօր մեր գազի գինն անորոշ է, քանի որ երկու կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների ժամկետներն ավարտվել են անցյալ տարվա դեկտեմբերի 31-ին, իսկ ներկայում գազի սահմանված գին չկա»,- ասում է Է.Սահակյանը:     

Արմինե Գրիգորյան

Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенников