Վանդակավոր հագուստը շարունակում է մնալ մեգաթրենդ
LifestyleՎանդակավոր հանդերձներն արդեն վաղուց չեն կորցնում իրենց արդիականությունը և ամեն տարի իրենց պատվավոր տեղերն են գրավում դեֆիլեի հարթակներում : Սակայն, հանուն արդարության, պետք է ասել, որ տարեց տարի փոխվում են վանդակների չափերն ու ձևերը : Անցյալ՝ աշուն-ձմեռ հավաքածուներում ակտուալ էին վանդակների գրեթե բոլոր տեսակները, որոնք բնորոշ էին տղամարդու կոստյումի կտորին : Իսկ մեկ տարի առաջ հայտնիության գագաթնակետին էին հասել կոնտրաստային շախմատաձև վանդակները : Հետաքրքիր են նայվում նաև երկու գույների համադրությամբ ցանցավոր վանդակները, հատկապես երբ գծերի հիմնական երանգին ավելանում է երկրորդ՝ ավելի վառ գույնը : Այս երկու տեսակներն, իհարկե, կարող են լինել ոչ միայն տպված կտորի վրա, այլ նաև կարված բարդ գործվածքի ձևով :
Եվ այսպես, ինչի՞ հետ համադրել վանդակավոր հագուստները : Դրանք այլ նախշերով հանդերձների հետ կրելու արդիական տարբերակներն, իհարկե, շատ են : Օրինակ, վանդակավոր և գծավոր նախշերի համադրությամբ հագուստները շատ ինքնատիպ տեսք են հաղորդում նրբագեղ կանանց ու աղջիկներին : Ծաղկավոր պրինտը ևս հիանալի լրացում է վանդակներին և այն ապահովում է ողջ օրվա լավ տրամադրությունը : Իսկ էկզոտիկ նախշերով հագուստները վանդակների հետ համադրելով՝ դուք կստանաք շատ բարդ, բայց միևնույն ժամանակ գեղեցիկ ու չկրկնվող կերպարներ : Դժվար թե գտնվի մեկը, ով չունի կամ չի ունեցել վանդակավոր վերնաշապիկ, անգամ վերնաշապիկներ: ժամանակի ընթացքում թրենդի կարգավիճակ սկսեցին ձեռք բերել վանդակավոր տաբատները, կիսաշրջազգեստները, զգեստներն ու անգամ վանդակավոր վերնահագուտը:
Վանդակավոր հագուստի գեղեցիկ տարբերակներ և համադրություններ ներկայացնում է Orer.am–ը:

























Պատրաստեց Լիանա Կարապետյանը