Քո մոխրագույն սվիտերը (լուսանկարներ)
LifestyleՄոխրագույնը սևի և սպիտակի խառնուրդն է: Այս գույնի մեջ կա նաև կանաչ և կարմիր: Մինիմալիզ ոճը նախընտրողների համար ամենահարմար գույնն է: Ասում են՝ հազվադեպ ես հանդիպում մեկին, ով սիրում է մոխրագույնը: Մոխրագույնը չի շեղում կարեւոր գործից, այդ պատճառով գործարար մարդիկ նախընտրում են այն: Բացի այդ, այս գույնը բավականաչափ բարեկամական է եւ հուսալի: Սովորաբար նրանք, ովքեր նախընտրում են մոխրագույնը, նախապատվությունը տալիս են բանականությանը, այլ ոչ թե զգացմունքին: Մոխրագույն հագուստը ուժ է տալիս անվստահներին:
Ի դեպ, մինիմալիզմը առաջին անգամ ընդգրկվեց համաշխարհային բեմերում՝ առաջին հերթին սկանդինավյան, բելգիական, անգլիական դիզայներների կողմից, որտեղ մոխրագույնը գերակշռում էր: Այս սեզոնին մոխրագույն սվիտերը հրաշալի ընտրություն կլինի: Այն համադրել սև կամ ջինսե տաբատի հետ, զանազան կիսաշրջազգեստների… և առանց ավելորդ զարդերի ու աքսեսուարների: Այն կրել սպորտային կոշիկի, թե դասական, այնքան էլ էական չէ. քանզի կարող ենք ասել, որ մոխրագույն սվիտերը բազմաֆունկցիոնալ է:
Orer.am-ը ներկայացնում է մոխրագույն սվիտերների ֆոտոշարք. Իսկ ինչպիսի՞ն է քո մոխրագույն սվիտերը:












































