Ереван, 21.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Ստեր, որոնք մեզ սովորեցնում են դպրոցում (լուսանկարներ)

Դպրոցները պարտավոր են լուսավորչական գործառույթ իրականացնել և նորանոր գիտելիքներով զինել մեր երեխաներին: Այնուամենայնիվ, միշտ չէ, որ դպրոցներում ճիշտ տեղեկություններ են փոխանցում աշակերտներին: Դպրոցում երբեմն այնպիսի ստեր են իբրև հավաստի գիտելիք մատուցվում, որ մարդ պարզապես ապշում է: Այս հոդվածում ներկայացված է 10 սուտ, որոնք տարբեր ժամանակներում սովորեցրել են դպրոցներում:

 10  Վան Գոգը կտրել է իր սեփական ականջը

Van Gogh Self-portrait after sliced earՑանկացած մարդու, ում հարցնեք, թե ինչ կարող է ասել Վինսենթ Վան Գոգի մասին, նրանք հավանաբար կասեն, որ Վան Գոգը կտրել է իր ականջը և ուղարկել այն իր սիրած աղջկան: Իրականում նման բան չի եղել:

Վան Գոգի մասին մի նոր տեսություն կա, ըստ որի՝ ոչ թե նա ինքն է կտրել իր ականջը, այլ կռվի ժամանակ նրա գործընկեր Պոլ Գոգենն է կտրել: Վան Գոգի հին նամակներն ու գրությունները աչքի անցկացնելուց հետո պատմաբան Հանս Կաուֆմանը հանգել է այն կարծիքին, որ այս երկու նկարիչները սկսել են կռվել իրար հետ: Ծեծկռտուքի ժամանակ Վան Գոգը գինու գավաթը նետել է իր ընկերոջ վրա: Ի պատասխան Գոգենն իր թրով կտրել է Վան Գոգի ականջը: Դրանից հետո հենց Գոգենն էլ հնարել է այն հայտնի պատմությունը, ըստ որի՝ Վան Գոգը խելագարվել է ու կտրել իր ականջը: Նա այս պատմությունը հնարել է, որպեսզի խուսափի ձերբակալությունից:

 9  Երակները կապույտ են, որովհետև թթվածնից զուրկ արյունը կապույտ է

Blue veins

Եթե ուշադիր զննեք Ձեր դաստակը, Դուք կտեսնեք մի շարք կապույտ երակներ: Ինչ էլ որ Ձեզ սովորեցրած լինեն տարրական դպրոցում, հավատացեք, որ Ձեր երակներով կապույտ արյուն չի հոսում: Տարածված է մի թյուր կարծիք, ըստ որի՝ թթվածնից զուրկ արյունը կապույտ է, մինչդեռ սրտից հոսող արյունը կարմիր է այն պատճառով, որ այն լի է թարմ թթվածնով: Երբ Դուք արյունահոսում եք, արյունը կարմիր է, քանի որ այն անմիջական շփման մեջ է մտել թթվածնի հետ:

Իրականում եթե Դուք երբևէ արյուն եք հանձնել, Դուք պետք է որ իմանաք, որ սրվակի մեջ կապույտ հեղուկ չի լցվում, երբ Ձեզնից արյուն են վերցնում: Այսպիսով, ինչո՞ւ են Ձեր երակները կապույտ երևում: Դա կապված է լույսի հետ և այն բանի հետ, թե ինչպես են Ձեր աչքերն ընկալում գույները: Ցածր հաճախականության ալիքի երկարությունըբեկվում է պիգմենտացիայի և ճարպի հաստ շերտերի պատճառով: Արդյունքում Ձեր աչքերում կապույտ լույս է արտացոլվում: Ալբինոսները սովորաբար կարմիր երակներ են ունենում, քանի որ նրանց մաշկում բացակայում է պիգմենտացիան:

 8  Ամերիկայում ի սկզբանե 13 գաղութ է եղել

Original ColoniesԲավականին հեշտ է հասկանալ, թե ինչու են մարդիկ հավատում այս ստին: Ամերիկյան դրոշի վրա 13 գիծ կա, որոնք խորհրդանշում են 13 գաղութները, սակայն իրականում եղել է 12 գաղութ:

Պատճառն այն է, որ Դելավերը երբեք առանձին գաղութ չի եղել: Այն բանից հետո, ինչ բրիտանացիները գրավեցին Դելվերի տարածքը և 1660-ականներին «գողացան» այն հոլանդացիներից, Դելվերի տարածքը կռվախնձոր դարձավ Մերիլենդի և Փենսիլվանիայի միջև: Ի վերջո դրան տիրացավ Ուիլյամ Փենը՝ այն մարդը, ով նաև Փենսիլվանիայի տեր-տիրականն էր: Այն մնաց Փենսիլվանիայի կազմում մինչև Ամերիկայի անկախության պատերազմը: Այդ ժամանակ այդ տարածքի անունն անգամ Դելավեր չէր, այլ պարզապես կոչվում էր «Երեք ստորին կոմսությունները»:

 7  Հեղուկ ապակի

WindowpaneԺամանակին տարածված էր այն թյուր կարծիքը, որ պատուհանի ապակիներն ավելի հաստ են ստորին մասում, որովհետև ապակին դանդաղ շարժվող հեղուկ է: Տարիներ առաջ մի պատմաբան նայեց մի հինավուրց պատուհանի ապակու և մի տարօրինակ բան նկատեց:  Պատուհանի ստորին հատվածում ապակին ավելի հաստ էր, քան վերին հատվածում: Նրա մտքով միայն մի բացատրություն անցավ. ապակին չափազանց դանդաղ հոսող հեղուկ էր, որը կարծրացել էր տարիների ընթացքում, ինչի արդյունքում էլ առաջացել էր այս անհամաչափությունը:

Որքան էլ որ զարմանալի թվա, այդ ժամանակ բոլորը հավատացին նրան: Այս թյուր տեսակետն այնքան լայն տարածում գտավ, որ անգամ ուսուցիչները սկսեցին սովորեցնել այն դպրոցներում: Այս պատմությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ երբեմն անգամ գիտնականները գլուխ չեն հանում գիտությունից: Մի գիտնական վերջերս որոշեց ստուգել ապակու մածուցիկության մակարդակը (հոսքի արագությունը): Նրա հետազոտությունից պարզ դարձավ, որ նույնիսկ ամենամածուցիկ ապակին անգամ չափազանց երկար ժաանակահատվածում նշանակալի փոփոխությունների չէր կարող ենթարկվել: Մյուս կողմից, ինչո՞ւ հավատանք այս գիտնականին, գուցե նա էլ նախորդի պես ստեր է տարածում: Հենց այդպես էլ կա:

Իրականում հին ապակե պատուհանները ավելի հաստ են ստորին հատվածում ապակեգործության հին եղանակի պատճառով: Ապակեգործները ապակին փչում էին մեծ գնդոլորտի (սֆերա) մեջ, ապա հարթեցնում այն՝ սկավառակաձև հարմարանքի վրա պտտելով: Պտույտների պատճառով ապակու եզրերը հաստանում էին այնպես, ինչպես պիցցայի խմորի եզրերը: Երբ ապակեգործները սկավառակաձև զանգվածը կտրում էին պատուհանի ապակի ստանալու համար, նրանք հաստ մասը դեպի ներքև էին տեղադրում՝ այս կերպ կայունություն ապահովելու համար:

 6  Աբրահամ Լինքոլնը խիստ դեմ էր ստրկությանը

Postage stamp with Abraham Lincoln

Աբրահամ Լինքոլնին հաճախ մեծարում են որպես ստրկության դեմ պայքարի ամենահզոր առաջամարտիկներից մեկը, ով 1863 թ.-ին ընդունել է Ստրուկների ազատագրման հռչակագիրը: Իրականում նա իր նախագահական գործունեության ընթացքում պայքարում էր ստրկության մասին գոյություն ունեցող հակասական ու անհասկանալի տեսակետների դեմ, սակայն նա աբոլիցիոնիզմի (ստրկատիրության դեմ պայքարի) մոլի ջատագով չէր: Նա պարզապես ցանկանում էր, որ ամեն կերպ նպաստեր Միության ուժեղացմանը (հիշենք, որ նրա նախագահության շրջանում Կոնֆեդերատիվ նահանգները առանձնացել էին Միությունից և պատերազմի մեջ էին): Լինքոլնը ասել է. «Եթե ես կարողանայի ազատել Միությունը առանց որևէ ստրուկի ազատելու, ես դա կանեի: Եթե ես կարողանայի փրկել Միությունը բոլոր ստրուկներին ազատելու միջոցով, ես դա կանեի: Եթե ես կարողանայի փրկել Միությունը որոշ մարդկանց ազատելով և մյուսներին գերության մեջ թողնելով, ես կգնայի այդ քայլին: Ես ձեռնարկում եմ ստրկության և սևամորթների հետ կապված իմ բոլոր քայլերը, քանի որ ես հավատում եմ, որ դրանք օգնում են փրկել Միությունը աղետներից»:

Ստրուկների ազատագրման հռչակագրում իրականում չէին շոշափում ռասսայական հավասարության կամ մարդու իրավունքների ոլորտները: Դա պատերազմի ժամանակ կայացված որոշում էր, առանց որի դժվար կլիներ իրականացնել այն նպատակները, որ Լինքոլնը դրել էր իր առջև:

Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу