Նորաձև կապույտը՝ տան ինտերիերում. շքեղ ֆոտոշարք
LifestyleԱյս տարի նորաձև կապույտը չի զիջում դիրքերը նաև տան ինտերիերում: Սառը գույները` փիրուզագույնը, կապույտը, թուլացնում են, հանգստացնում և նպաստում լավ քնին: Դրանք կարելի է օգտագործել ննջարանում, հյուրասենյակում կամ առանձնասենյակում:
Համարյա բոլոր քաղաքակրթությունները իրենց տարեգրություններում ցուցումներ ունեն այն մասին, թե ինչպես կարելի է օգտագործել լույսը և գույնը` ամրապնդելու համար առողջությունը: Այն կիառել են` որպես բարենպաստ և բնական միջոց շատ հիվանդություններ բուժելու համար: Հիշենք, որ հիվանդությունը օրգանիզմի ներդաշնակակության և հավասարակշռության խախտումն է` կապված ամենատարբեր գործոնների հետ: Գույնը ևս տիեզերքից եկող էներգիա է` օժտված կենարար ուժով և մեր նյարդային բջիջների վրա ազդելու հատկությամբ:
Ի դեպ, կապույտ գույնը ստամոքսա-աղիքային հիվանդություններով տառապող մարդկանց համար օգտակար է: Երկնագույնը հանգստացնող գույն է, աշխատեցնում է ուղեղը: Այս գույնը հարմար է լոգարանի, ննջարանի և աշխատասենյակի համար: Բայց շատ արտահայտված երկնագույնը կարող է հոգեկան լարվածություն առաջացնել: Կարելի է ընտրել գունային նրբերանգներով իրեր, կահավորանք:
Orer.am-ը ներկայացնում է կապույտի զորությունը տան ինտերիերում:








































Պատրաստեց Լիանա Կարապետյանը