Ինչպիսի ակնոցներն են նորաձև այս տարի և ինչպես ճիշտ ընտրել (լուսանկարներ)
LifestyleԱկնոցի պատմությունը գալիս է շատ վաղ ժամանակներից: Եթե հետևեք հին կտավներին, ապա կտեսնեք, որ դարավոր ժամանակներից մինչև այսօր ակնոցների ձևը չի փոխվել: Գաղտնիք չէ, որ ոճային կերպար ստանալը հեշտ բան չէ, և գոհացնող արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է ժամանակ ծախսել, խնամքով աշխատել արտաքին տեսքի վրա : Շատ դեպքերում, ոճը որոշվում է հաշվի առնելով մեծ թվով գործոններ, որոնցից են, օրինակ, աքսեսուարները : Արևային ակնոցները իրենց տեղն ունեն նորաձևության աշխարհում և օգնում են ստեղծել ինքնատիպ ու չկրկնվող կերպարներ : Ամեն տարի նորաձևության միտումները փոխվում են և այն ակնոցները, որոնք ակտուալ էին անցյալ տարի, այս տարի դրանք կարող են բացասաբար ազդել արտաքին տեսքի վրա : Եվ հենց դա է պատճառը, որ հայտնի նորաձևության տներն ամեն տարի ստեղծում են ակնոցների նոր հավաքածուներ :
Պետք է նշել, որ դիզայներները վերադարձրել են նաև ռետրո ոճը, բայց դրա հետ մեկտեղ շատ արդիական են խոշոր ու անսովոր, ուլտրաժամանակակից կառուցվածքով արևային ակնոցները : Շատ ստեղծագործական տնօրեններ կենտրոնացել են տարաբնույթ լրացումների վրա, ինչպիսիք են, օրինակ, ապլիկացիաներ, նախշեր և դեկորի այլ տարրեր: Փորձագետները վստահեցնում են, որ նորաձևության սիրահարները մեծ տեղ են տալիս բոլորին հայտնի, կաթիլի նմանվող արևային ակնոցներին : Չնայած աճող պահանջարկին, նորաձևության տները չեն շտապում ստեղծել նման աքսեսուարների ամբողջ հավաքածուներ : Այս տարի միայն երեք ապրանքանիշեր կարող են պարծենալ կաթիլանման ակնոցների իրենց հավաքածուներով : Դրանք են Christian Dior-ը, Prada-ն և Chanel-ը:
Ընդհանուր առմամբ, շատ մոդելներ, որոնք ակտուալ են այս տարի, չի կարելի համարել նորարարություն : Դրանց մեծամասնությունը փոխանցվում են սեզոնից սեզոն` ենթարկվելով նկատելի, բայց ոչ հիմնարար փոփոխությունների: Դա, իհարկե, հեշտացնում է այն մարդկանց գործը, որոնք սիրում են դասականը և չեն ցանկանում ամեն տարի փոխել իրենց սիրելի ակնոցները :
Որքան էլ հետևենք նորաձևությանը, առավել կարևոր է, որ ընտրությունը լինի ճիշտ և համապատասխան մեզ: Ճիշտ ակնոց ընտրելու համար ահա մի քանի խորհուրդ:
Եթե ձեր դեմքը եռանկյունաձև է` արտահայտված այտոսկրերով, ապա պետք է ընտրեք լայն, ուղղանկյուն կամ կլոր շրջանակ: Կլոր դեմք ունենալու դեպքում, մասնագետները ոչ մի դեպքում խորհուրդ չեն տալիս ընտրել կլորշրջանակով ակնոց, այլ սուր անկյուններով, լայն, քառակուսի շրջանակով ակնոց:
Բարակ, քառակուսի, իսկ անկյուններում մի փոքր կորացող շրջանակով ակնոց խորհուրդ է տրվում կրել ուղղանկյունաձև դեմք ունեցող կանանց:
Օվալաձև դեմքին շատ են սազում լայն,վերևի անկյունները վեր ձգվող շրջանակով ակնոցները:
Այս նորաձև ակնոցների ֆոտոշարքը Orer.am–ը պատրաստել է Ձեզ համար:































Պատրաստեց Լիանա Կարապետյանը