Ինչպես կրել գետնին հասնող կիսաշրջազգեստները. խորհուրդներ և նկարներ
LifestyleՆորաձևությունը ցմահ մեր ընկերն է: Մենք հավատարիմ ենք նրան: Համաձայն չե՞ք: Կիսաշրջազգեստը, որպես կանացի զգեստապահարանի մշտական բնակիչ, չի դադարում լինել նորաձևության խենթ աշխարհի ուշադրության կենտրոնում: Այն հանդիսանում է իսկական կանացիության ու նրբագեղության ցուցանիշ` կանացի կերպարին ավելացնելով գրավչություն և սեքսուալություն: Մեր օրերում, իրենց վերջին հավաքածուներում նորաձևության տների դիզայներները առաջարկում են հագուստի այդ տեսակի ամենատարբեր տեսակները:
Նոր հավաքածուները հարուստ են գունային մեծ գամմայով, որը պարզապես շլացնում է իր ամենից բազմազան գույներով ու երանգներով: Կրեատիվ տարբերակներն ունեն փարթամ ձևեր, զարդարված են տարբեր դեկորներով և օժտված են անսովոր գեղեցիկ գույներով: Նման կիսաշրջազգեստներ են ներկայացնել Chloe-ի դիզայներները`փորձելով կենտրոնացնել ուշադրությունը կանացի նրբագեղության ու ռոմանտիկության վրա: Roberto Cavalli-ի ներկայացրած անկրկնելի կիսաշրջազգեստները նույնպես հիասքանչ են և գրավում են իրենց աչք շոյող ձևվածքով:
Ունենալով նման հանդերձ ձեր զգեստապահարանում` դուք հանգիստ կարող եք բարձրացնել ձեր տրամադրությունը մռայլ ու անձրևոտ օրերին, իսկ արևային պարզ օրերին այն հատուկ նրբերանգ կհաղորդի: Այս տարվա կիսաշրջազգեստների մեջ կարելի է տեսնել նաև ծալքերով, ոճային փայլերով ու հետաքրքիր նախշերով տարբերակներ: Նոր հավաքածուներում ներկայացված երկար` մինչև գետին ձգվող կիսաշրջազգեստները էքստրավագանտ տեսք ունեն, բայց միևնույն ժամանակ չափազանց էլեգանտ են: Թափանցիկ կիսաշրջազգեստները ընդունակ են գերելցանկացած գեղեցկուհու սիրտը, ով ցանկանում է գրավել տղամարդկանց ուշադրությունը: Համաշխարհային հարթակներին թեթև, թափանցիկ կտորներից կիսաշրջազգեստներ են ներկայացրել առաջատար նորաձևության տների դիզայներները: Dolce&Gabbana-ի ներկայացրած տարբերակներում իշխում են վառ,ծաղկային մոտիվները, քնքշությունն ու նրբագեղությունը: Հավաքածուներում որպես բազային գույներ հանդես են գալիս սևը և սպիտակը:
Ընդհանրապես, թափանցիկ կիսաշրջազգեստները մեծ տպավորություն են գործում իրենց համարձակ լուծումներով: Ցուրտ եղանակին շատ տեղին է կրել հենց երկար կիսաշրջազգեստներ, քանի որ դրանք օգնում են հարմարավետ զգալ : Դրանք օգնում են միաժամանակ շեշտելու ձեր ստեղծած կերպարների նրբագեղությունը և պաշտպանում են ցրտից : Աշնան և ձմռան համար ստեղծված մաքսի կիսաշրջազգեստների համար դիզայներներն ընտրել են բրդի ամենատարբեր գործվածքներ, մինչև անգամ կոստյումի կտորներ : Ազատ ոճի կիսաշրջազգեստների համար կիրառվել են բացառապես բնական տրիկոտաժե գործվածքներ, որոնք ձեռքի աշխատանքի տպավորություն են թողնում : Անթերի կերպար ստանալը եղել է ոճաբանների հիմնական խնդիրը : Դա հատկապես երևում է նրանց ստեղծած A-աձև տարբերակներում : Մարմինը գրկող գոտկատեղի հատված և լայն փեշեր, այս ամենը կնոջը տալիս է նրբագեղություն ու հմայք: Շագանակագույնի, կապույտի, կարմիրի և մոխրագույնի տարբեր երանգները այս տարվա ցուրտ եղանակների համար նախատեսված ամենատարածված գույներն են :
Orer.am-ը խորհուրդներին կցում է այս նկարները, որոնք կօգնեն Ձեզ ճիշտ համադրություններ ստանալ:
































Պատրաստեց Լիանա Կարապետյանը