Հետաքրքիր գաղափարներ՝ Վալենտինին ընդառաջ (լուսանկարներ)
LifestyleԱխարհի շատ երկրներում փետրվարի 14-ին տոնում են սիրահարների հովանավոր Սուրբ Վալենտինի օրը: Այդ օրը բոլորը շնորհավորում են միմյանց, սեր խոստովանում, նվիրում են միմյանց խորհրդանշական նվերներ: Դարերի ընթացքում Սուրբ Վալենտինի տոնը ձեռք է բերել իրեն հատուկ հմայք ու տոնակարգ: Որոշ երկրներում տղամարդը հագուստ է նվիրում իր սիրեցյալին, եթե նվերն ընդունվում է, նրանք ամուսնանում են:
Միջնադարյան Անգլիայում տարածված էր մի սովորույթ, որի համաձայն՝ երիտասարդները հավաքվում էին, գրում աղջիկների անուններ, գցում գլխարկի մեջ և հերթով հանում դրանցից մեկը: Կազմավորված զույգերը դառնում էին ընկերներ` մինչև մյուս Վալենտինի տոնը:
Պարզվում է, որ ամենախելացի տղամարդիկ ճապոնացիներն են. նրանք Վալենտինի տոնը վերածել են մարտի 8-ի` տղամարդկանց համար: Ճապոնիայում ընդունված է, որ այդ օրը կանայք խոստովանություններ անեն, նվերներ տան իրենց սիրելիներին:
Ի դեպ, անենատարածված նվերներն են սափրիչը, օծանելիքը, դրամապանակն ու շոկոլադը: Սառնասիրտ գերմանացիներն էլ միանշանակ կարծում են, որ Վալենտինը հոգեկան խնդիրներ ունեցող հիվանդների հովանավորն է, և այդ օրը նրանք զարդարում են հոգեբուժական հիվանդանոցները:
Չնայած այն փաստին, որ մենք ունենք մեր սիրո տոնը, շատ երիտասարդներ չեն անտեսում Վալենտինի տոնը, նշում են, մի ողջ օր շնչակտուր սիրում: Իսկ մինչ կգա այդ օրը, մտածում ենք՝ ինչ անակնկալ անել: Ահա մի քանի հետաքրքիր գաղափար Orer.am–ից:
Նվերների խանութների մեծ մասում վաճառվում են հատուկ սիրահարների համար նախատեսված բարձեր, սակայն Դուք կարող եք գնել ցանկացած սովորական բարձ ու պատվիրել բարձի երեսը, որի վրա կլինի Ձեր ընտրած պատկերը կամ գրությունը: Նույնը կարելի է անել Բաժակի հետ:
Բացիկները, որոնք կարող եք պատրաստել ձեր ձեռքերով, ամենալավ տարբերակն են այդ օրվա համար: Մի քանի սիրո տողեր, և ամեն ինչ ասված է…
Քաղցրավենիք, պիցցա, տորթ. Պարզապես պետք է լինել ստեղծագործ: Իսկ գուցե ֆոտոշարքը օգնի հետաքրքիր անակնկալ պատրաստել Ձեր սիրելիին:
























Պատրաստեց Լիանա Կարապետյանը