Ереван, 06.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

Սպերմատոզոիդը կրոն չունի

Չգիտեմ՝ գոյությո՞ւն ունի Աստված, թե՞ ոչ, բայց իր վարկանիշի համար լավ կլիներ, որ գոյություն չունենար: Ժուլ Ռենար

Տողերիս հեղինակը, չլինելով որևէ կրոնի կամ հոսանքի հետևորդ, իրեն իրավունք է վերապահում բարձրաձայն քննարկել նմանատիպ հարցեր, քանզի չի հավատում Սադայելի հետ հանդիպմանը: Սկսենք այն բանից, թե ինչպես է մարդ դառնում որևէ կրոնի հետևորդ: Երբ երկու մարդ ունենում են սեռական մերձեցում, որոշակի հանգամանքներում և առանց որոշակի ատրիբուտներ օգտագործելու, շատ տրամաբանական է, որ տեղի ունենա կենսաբանական ռեակցիա և ձևավորվի սաղմ: Դրան տանող գործընթացը, առաջացման նախապայմանները և ԳՈՐԾԻՔՆԵՐԸ որևէ առնչություն չունեն կրոնի հետ: Սաղմը ձևավորվում է, ըստ որոշ կարծիքների մինչև ինը ամիս ժամկետում: Այդ ընթացքում նա չի առնչվում եկեղեցու հետ, Մուհամմեդի հետ ջիհադի հարցեր չի քննարկում, իսկ Սիդհարթան նրան խոհեմություն չի սովորեցնում: Այդ սաղմը ինչ-որ լարի միջոցով առանց հասկանալու սնվում է: Ի դեպ, այդ լարով ինչ-ինչ կրոնական հոսանքներ ևս չեն թափանցում:

Ու այսպես, եթե ամեն ինչ բարեհաջող է ընթանում, ծնվում է նոր արարած, որին մեր օրերում մարդ են անվանում: Էլի մեր օրերում ընդունված է խոսել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին: Երբ այդ սոցիալական կենդանին դառնում է տասնվեց տարեկան, նրան թույլ են տալիս նայել էրոտիկա, իհարկե, իր ընտրությամբ, երբ այդ նույն սոցիալական կենդանին հատում է տասնութի սահմանը, նրան իրավունք են տալիս մասնակցել մեկ այլ սոցիալական կենդանի արարելու գործընթացին կամ զանգվածային օրգիաներում ունենալ դերակատարում, որոնք մեր երկրում ընտրություն են կոչվում: Բայց կարծես թե խիստ ազատականներս ու մարդու ընտրությունների մասին մտածողներս բնավ չենք մտածում ... լավ, այստեղ կանգ առանք, ավելի մանրամասն: Ինչպես պնդում է հայտնի իմաստուն Սաադին, մարդիկ ծնվում են մաքուր բնույթով, ծնողներն են նրանց դարձնում հուդայականներ, քրիստոնյաներ կամ կրակապաշտներ: Եվ այսպես մանուկը ծնվեց: Ինչպե”ս են նրա հետ վարվում մեր միջավայրում մեծ ի մասամբ: Առանց այդ երեխայի կարծիքը հարցնելու նրան տանում-մտցնում են անհասկանալի ծագման ջրի մեջ, մի լավ մրսացնում ու լացացնում, իսկ եթե երեխան նորից առանց հասկանալու մի քիչ շատ է ընդդիմանում, խորհրդավոր քչփչում են, թե դևերն են մեջից դուրս գալիս և լույս է իջնում հոգուն: Էլ չեն ասում, թե մեղք է այղ փոքրիկը, մրսելու է ու թոքաբորբ ընկնի: Իսլամական միջավայրում մի քիչ ավելի վատ են վարվում՝ համապատասխան հատվածից փոքր-ինչ կտրելով և մի քանի ժամ լաց պարգևելով փոքրիկներին: Աստված սեր է, հաճախ ասում են նման գործողություն անողները: Այդկե՞րպ եք սիրում: Բա որ այդ փոքրիկը մեծանա ու ինքն էլ որոշի համարժեք ձևով ձեզ սիրել: Երեխայի հիմնարար ազատություններ, մարդու իրավունքներ, ազատ ընտրելու իրավունք: Ո՞ւր մնացին այդ երկերեսանի արժեքները: Ինչո՞ւ եք մարդուն պարտադրում մի բան, որ նա կարող է գիտակից հասակում չցանկանալ: Դա նույնն է, ինչ օրինակ՝ երկու տարեկան երեխայի վրա դաջվածք անելը (ոմանք արդեն անում են), չորս տարեկանին ստիպես խմել կամ ծխել, իսկ տասնհինգին ստիպես համասեռամոլ դառնալ: Պարտադրանք չէ՞: Իհարկե, պարտադրանք է: Տեղին է հիշել Ժորժ Սիմենոնին, որը պատում էր, թե ինչպես է կարդացել Աստվածաշունչ և քրեական օրենսգիրք: Նրա կարծիքով՝ Աստվածաշունչն ամենադաժան գիրքն է, որը երբևէ գրվել է:

Ու այսպես, մեր կամքից անկախ, մենք դառնում ենք քրիստոնյա կամ մեզ այդպես են ասում: Ու հիմնավորումը՝ միակ ճշմարիտ ուղին դա է, կներեք, իսկ ով ասեց: Մեր ազգը փրկել է քրիստոնեությունը, ճշմարիտ կրոնը, եկեղեցին: Ես ձեզ ասում եմ ... Ո՛չ, պարոնայք սքեմավորներ: Ձեր սիրած ձևով, երիցս Ոչ: Պատմական փոքրիկ էքսկուրս: Չենք քննարկում պատմության խորքային իրողությունները: Անում ենք եզրակացություններ միայն արտաքին տեքստերից, այնպես, ինչպես գրված է պաշտոնապես: Հնդկացի Չիֆ Դեն Ջորջը, կարծես հայերիս համար է ասել հետևյալ միտքը. «Երբ սպիտակ մարդը եկավ, մենք ունեինք հողեր, իսկ նա ուներ Աստվածաշունչ. Հիմա նրանն են բոլոր հողերը, իսկ մեզ մնացել է Աստվածաշունչը»:

Երբ քրիստոնեությունը եկավ, մենք ունեին հզոր մշակութային սինթեզ՝ իր բնորոշ բոլոր ուղղություններով և շերտերով: Այժմ մենք ունենք միայն կիսաքանդ կամ սև եկեղեցիների պատեր, որոնք երբեմն որևէ մեկի մտքով անցնում է փակել, ինչպես կփակի որևէ «օբյեկտ» խրախճանքի համար: Սեր քարոզող կրոնի տարածողները ՍԵՐ բառի շատ «նեղ» իմաստն էին ընկալում միայն: Ու այսպես քանդեցին ու ջարդեցին, գողացան ու թալանեցին, նոր կրոնն են տարածում, չէ՞: Սեր են քարոզում, մարդկանց հոգիներն են լուսավորում, բա էլ ո՞նց լուսավորեն, եթե վառված ջահը փորը չմտցնեն: Բա վեղարավորներին աղոթելու համար էներգիա է պետք, իսկ էներգիա ստանալու համար հաց է պետք, իսկ ձրի հաց ուտելու համար տարածք է պետք՝ իր մոլորյալ բատրակներով: «Միակ տարբերությունը, որ կա պաշտոնական կրոնի և աղանդի միջև, նրանց ունեցած անշարժ գույքի քանակն է». Ֆրանկ Զապպա: Ու այսպես, ազգովի դարձանք քրիստոնյա ու «փրկվեցինք»: Եկավ Սուրբ Ավարայրի օրը: Վարդանը, տղեքով-բան հավաքվեցին: Երեց Ղևոնդը խաչը գցեց առաջ, որ Միշկանը (քաղաքական ենթաքտեքստ չփնտրել, Նյուսալավուրտի անունն էր) տեսնի ու չոքի: Հասանք Ավարայր: Ղևոնդն ասաց. «Հլա մի րոպե, ո՞ւմ մինչ օրս չեն մտցրել ջուրը»: Պարզվեց՝ ահագին մարդու ջուրը չէին մտցրել ու Աստծո հետ չէր հարաբերվել: Պատմիչն ասում է, որ Ավարայրը կենաց-մահու պայքար էր, այսինքն՝ մի քանի ժամից որոշվելու էր մեր ազգի ճակատագիրը, իսկ այդ ճակատագիրը ներկա զինվորների ձեռքին էր: Ու նույն պատմիչը խրոխտ հայտարարում է, թե մկրտության արարողությունը տևեց ամբողջ գիշեր: Պատկերացնո՞ւմ եք: Մի քանի ժամից մահու պայքար ես տալու: Փոխարենը զինվորիդ ասես՝ գնա հանգստացիր, քնի, ասում ես՝ գնա ու մտիր ջուրը, սառիր-մեռիր, միևնույն է, մի քանի ժամից մեռնելու ես: Մի խոսքով, սա էլ մի դրվագ մեր չեղած Ավարայրից: Ու այսքանից հետո եկեղեցապետական տեռորը շարունակվում է հանրակրթության մեջ` պարտադրելով այն, ինչ փոքրիկը չի գիտակցում: Քիչ էր, որ այս բնույթի առարկան անցնում էին միջին դպրոցում, հիմա էլ տարիքային շեմն իջեցրել են 2-4-րդ դասարաններ: Աբսուրդ: Դեռ մի բան էլ, երբ բարձր ամբիոններից անգրագետ ու չհիմնավորված խոսում են ազգայինի մասին՝ առանց հաշիվ տալու, թե ինչ է ասել ազգային, իսկ քրիստոնեությունն ու բարոյականություննը նույնացնողներին կարող ենք խորհուրդ տալ մի քիչ կարդալ, ուրիշ ոչինչ: Մի կերպ կհասկանայինք, եթե սոցիալական վանդալիզմի այս հերթական դրսևորումներն ունենար իրոք եկեղեցու պատմության էությունը: Բայց չենք հասկանում, երբ 2-րդ դասարանի հայ երեխան պետք է սովորի հին հրաների առասպելները և լեգենդները:

Ասվածը վերաբերում է հատկապես Հին կտակարանին, որը ոչ այլ ինչ է, քան մի պատվարժան ազգի լեգենդային բանահավաք պատմություն: Կիրառելով այս բռնությունը սովորողի նկատմամբ՝ մենք նրան զրկում ենք ինքուրույն մտածելու իրավունքից, ավելին, վերադարձնում ենք խավարի միջնադար, որտեղից վերջերս ենք վերադարձել:

Վահրամ Թոքմաջյան

Orer.am,վերլուծաբան

Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенников