Ереван, 06.Ноябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад

Ի վերջո կլինի՞ այդ սուրբ միությունը

Բագրատյանի կոչն ընդդիմության միավորվելու վերաբերյալ միանշանակ չընդունվեց այդ դաշտում եղած տարբեր բևեռների կողմից: Սակայն մինչ անցնելն այդ կոչին ու միավորման հավանականություններին, տեսնենք` ինչ վիճակ է այսօր տիրում հայաստանյան կարևորագույն բևեռում:

Այսպես, արմատական ընդդիմություն համարվում է ՀԱԿ-ը, որն անցնող տարիներին ապացուցել է դա գործով, չի նկարվել նախագահականում, հավասարապես պայքարել է փողոցում, խորհրդարանում, տեղամասերում և դատարաններում: «Ժառանգության» հարցը մի քիչ լուրջ է: Սա մեծապես կախված է նրա առաջնորդի էքսցենտրիկ պահվածքի հետ, որը շատ դեպքերում ունենում է տարօրինակ դրսևորումներ: Ինչ խոսք, կուսակցությունը մսխել է իր նախկին բոլոր ռեսուրսները և այսօր, անկախ այն հանգամանքից, որ այնտեղ հավաքված են բազմաթիվ ազնիվ մարդիկ, լրջագույն խնդիր ունի՝ կապված հինգ տոկոսի հետ: «Նոր Հայաստան» կամ «Փրկության ճակատ», ճիշտն ասած այս շարժման անվանման հարցում էլ չեմ կողմնորոշվում: Այստեղ խնդիրն էլ ավելի լուրջ է: Սեֆիլյանը սպառում է իր լեգենդար կերպարը ոչինչ չտվող հրապարակում: Այս շարժման մեջ ևս կան ազնիվ մարդիկ, սակայն այն, որ շարժումը չունի հանրային աջակցություն, փաստ է: Իսկ շարժման մեջ նոր ներգրավված անհատների մի զգալի մասը վստահություն չի ներշնչում: «Քաղաքացիական պայմանագիր»: Առաջին հայացքից բավականին շատ երիտասարդ ակտիվիստներով և տրամաբանող մարդկանցով հագեցած կառույցն ամեն դեպքում հանրային ընկալումներում դրսևորվում է որպես Նիկոլի կուսակցություն: Այսինքն, Փաշինյանը դեմ գնալով անհատ-կուսակցություն գաղափարին, կարծես ինքն է ընկնում նույն թակարդի մեջ: Բայց մյուս կողմից էլ ակնհայտ է, որ այս գործիչն իր հեղինակությամբ և ունեցած ընդդիմադիր կեցվածքով հաստատապես գտնվում է ամենաբարձր վարկանիշ ունեցող լավագույն եռյակում: Մյուս կողմից՝ վերջին շրջանի ասեկոսեները պակաս բացասական դեր չխաղացին: Նրա պարագայում իշխանությունը վարվեց զարմանալիորեն խելացի: Ազգային ժողովի և մի շարք այլ ամբիոններ օգտագործեց նրան գովելու և ընդդիմադիր կեցվածքը փաստելու համար:

Փորձը ցույց է տալիս, որ հասարակությունը սիրում կամ ընդդիմադիր է համարում այն գործիչներին, որոնց հայհոյում է իշխանությունը: Երկար տարիներից հետո իշխանությունը սա հասկացավ այն բութ և շատակեր երեխայի նման, որը տասներորդ դասարանում է միայն կարողանում մտապահել քրիստոնեության ընդունման թիվը: Սրանք այն հիմնական ուժերն են, որոնք այսօր ընկալվում են որպես ընդդիմադիր: Մնացածի պարագայում, միգուցե կան ազնիվ գործիչներ, բայց նրանք այլևս չունեն հանրային աջակցություն: Բայց պետք է փաստել նաև այն հանգամանքը, որ բացի «Ժառանգությունից» (եռյակ-քառյակ ձևաչափից դուրս) մնացած բոլորի գլխին պտտվում է ՀԱԿ-ի կամ Լևոն Տեր-Պետրոսյանի ստվերը: Նրանք բոլորը մեծապես կայացել կամ հայտնի են դարձել քաղաքական դաշտում 2008 թվականի շարժման ժամանակ: Իհարկե, չենք պնդում, որ մինչ այդ նրանք չկային: Նրանք կային, սակայն չունեին այդ կշիռը, որը ձեռք բերեցին 2008-ին և շարունակում են սպառել հիմա: Բագրատյանի միավորման կոչը կարծես հիմնականում ուղղված էր այս ուժերին: Խուսափողական պատասխաններ այս փուլում չեն ընդունվում՝ թե իբրև դեռ մեկ տարի կա կամ մենք այսինչ կողմնորոշման հետևորդներ ենք և այլն: Սա մոտավորապես նմանվում է Սևրին նախորդած գործընթացներին, երբ Պողոս Նուբարն ու Հայաստանի առաջին Հանրապետության պատվիրակությունը վիճում էին, թե ինչ տարածքների պահանջ ներկայացնեն, իսկ վերջում ստացան եռամատ կոմբինացիա:

Մեկ տարին խղճուկ ժամանակահատված է, առավել ևս, որ հիմնական մրցակիցդ` իշխանությունը, հաջորդ ընտրություններին պատրաստվում է նախորդ ընտրությունների հենց հաջորդ օրվանից: Ավելին, չեմ կարծում, թե ընդդիմադիր դաշտը չի հասկանում այն պարզ ճշմարտությունը, որ եթե առանձին-առանձին են գնում ընտրության, ապա ոչ թե իշխանության ձայներն են վերցնում, այլ իրարից են խլում, դեռ մի բան էլ՝ ընտրողների մի զգալի զանգված, զզված ընդդիմության պահվածքից, կա՛մ չի գնում ընտրության, կա՛մ էլ գնում քվեարկում է «Բարգավաճի» կամ, որ ամենասարսափելին է` ՕԵԿ-ի օգտին:

Իսկ միավորումը, անկախ դավանած քաղաքական հայացքներից, արևմտամետ կամ ռուսամետ կողմնորոշումից, ոչ միայն կբերի ընդդիմության դաշտի ձայները, այլ նաև զգալի դեր կխաղա չկողմնորոշված մարդկանց կողմնորոշելու հարցում: Այսպես, ընդդիմությունն այս իրավ օրհասական պահին պետք է հստակ գիտակցի, որ գոնե այս փուլում չկան անձնական շահեր կամ քաղաքական ուղղություններ, կա մեկ` այս իշխանությանը հեռացնելու խնդիր: Իսկ մնացած բոլոր հարցերը կլուծվեն արդեն խորհրդարանական կամ այլ հարթակներում, զի քաղաքականությունը ստեղծել է նման գործիքներ: Բոլոր այն կառույցները կամ անհատները, ովքեր ինչ-ինչ պատճառաբանությամբ կսկեն հրաժարվել միավորվելուց կամ իրենց կհռչակեն վերջին Ռոբին Հուդը, իրականում կդառնան իշխանական պրոյեկտներ:

Վահրամ Թոքմաջյան

Orer.am, վերլուծաբան

Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничествеОформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводовUcom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектроникеIDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологийIDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валютыЦифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке UcomUcom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенников