Մինիմալիստական լուքեր գարնան համար (ֆոտո)
LifestyleԱրդեն ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ նորաձևությունը մշտապես կրկնվում է, կարող են, իհարկե, մի փոքր փոխվել որոշ դետալներ, բայց սկզբունքները հիմնականում մնում են նույնը: Երիտասարդների համար գալիք սեզոնի տենդենցները բոլորովին նոր ու անսովոր կլինեն, իսկ ավելի հասուն տարիքի մարդկանց համար դա պարզապես նոստալգիա է: Իհարկե, ոչ բոլորն են հիշում, թե ինչ հանդերձներ էին կրում 90-ական թվականներին, սակայն դիզայներներն իրենց հավաքածուների համար ընտրել են հենց այդ ժամանակաշրջանի ոճը և ուղղությունները: Պետք է նշել, որ նոր սեզոնը վառ ու թեժ կլինի և կառանձնանա իր հանդուգն ու համարձակ ոճային լուծումներով:
Ինչպես միշտ, ամենապարզ իրերից ստացված անսովոր համադրությունները կլինեն գալիք սեզոնի հիմնական տենդենցը: Յուրաքանչյուր կին կամ աղջիկ, անկախ տարիքից ու գործունեության ոլորտից, պետք է զգեստապահարանում անպայման ունենա դասական սպիտակ վերնաշապիկ, որը հարմար է ինչպես գարծնական կերպար ստեղծելու համար, այնպես էլ առօրյա կյանքում կրելու համար: Ուղիղ ձևվածքով, տղամարդու ոճ հիշեցնող վերնաշապիկը ցանկացած կնոջ կհաղորդի անսահման զգացմունքայնություն ու կանացիություն: Նորաձևության դիզայներները թելադրում են իրենց կարծիքը այս առումով և ավելի շատ շեշտը դնում են հանգիստ, բաց գույնի, պաստելային և անփայլ երանգների վրա: Գալիք սեզոնն իրոք գալու է զարմացնելու հանդերձների ձևվածքի բազմազանությամբ և տարբեր կտորների ու գունային լուծումների հրաշալի համադրություններով: Ըստ նորաձևության ինդուստրիայի մասնագետների, կանացի զգեստը պետք է լինի ոչ միայն ոճային ու հարմարավետ, այլ առաջին հերթին այն միտված է շեշտելու կնոջ գեղեցկությունն ու անհատականությունը, ցույց տալու միայն կանացի կազմվածքի հմայքը և, որ ամենակարևորն է, խորամանկ կերպով թաքցնելու բոլոր թերությունները: Անկախ ոճից, հանդերձը պետք է գրկի մարմինը, բայց ոչ շատ ուժեղ, որպեսզի ավելորդ անհարմարավետություն չստեղծի:
Գարնանն էլ մինիմալիզմը կիշխի նորաձևության մեջ: Orer.am-ը ներկայացնում է մինիմալիստական լուքեր գարնան համար:















































Պատրաստեց Լիանա Կարապետյանը