Դեղինը՝ գարնանային զգեստապահարանում
LifestyleԵթե կարմիր գույնը դարեր շարունակ եղել է կրակի խորհրդանիշը, ապա դեղինը արևի, ոսկեզօծ ճառագայթների մարմնավորումն է: Դեղինի վառ երանգները առաջացնում են բացառապես դրական էմոցիաներ, ուշադրություն են գրավում և տոնուսը բարձրացնող ազդեցություն են թողնում օրգանիզմի վրա: Գիտնականների կողմից ապացուցված է, որ տոնական դեղին գույների զննումը բարելավում է ուղեղի արյան շրջանառությունը, դրական ազդեցություն է ունենում ուշադրության կենտրոնացման և հիշողության վրա: Միևնույն ժամանակ, դեղինի մռայլ ու ձանձրալի երանգները ծանր ազդեցություն են թողնում, առաջացնում են տագնապի զգացողություն, գլխուղեղին վտանգի ազդանշան են փոխանցում: Իզուր չէ, որ դեղին գույնը ընտրվել է որպես լուսացույցի նախազգուշացնող ազդանշան` «Կանգնիր, ուշադիր եղիր»: Դեղին ծաղիկները` վարդերը, կակաչները ծաղկեփնջի մեջ ազդարարում են առաջիկա բաժանման մասին և նույնիսկ բառերի փոխարեն հաղորդում են դա:
Կիտրոնի երանգով քրիզանթեմները մատնանշում են անկեղծ ընկերությունը և երախտագիտությունը: Եթե նման ծաղկեփունջ նվիրում է ամուսինը, կարիք չկա մտածելու, որ նա ձեզ դավաճանում է: Դա ընդամենը նշանակում է, որ նա երախտապարտ է ձեզ սիրո և նվիրվածության համար: Իսկ ահա դեղին կակաչներից պետք է զգաստանալ: Չնայած որ դրանք միայն նախապաշարմունքներ են, սակայն այդ ծաղիկները առաջվա նման համարվում են բաժանման լրաբերներ: Մինչդեռ հարսնացուները, չնայած այդ բոլոր սնահավատություններին, շատ հաճախ իրենց ծաղկեփնջի համար ընտրում են հենց դեղին գույնի ծաղիկներ: Դեղին գույնը երբեմն ասոցացվում է ոսկու հետ, որն էլ իր հերթին համարվում է իշխանության խորհրդանիշը: Այն մարդիկ, որոնք նախընտրում են դեղին գույնի հանդերձներ, նրանք հոգու խորքում լավատես են, ինքնավստահ և բարեկամաբար են տրամադրված շրջապատի նկատմամբ:
Արևային երանգների սիրահարներն օժտված են հարուստ երևակայությամբ, ունեն ստեղծագործ միտք, ի ծնե էսթետներ են և նորաձևության գիտակներ: Նրանք նպատակասլաց մարդիկ են, որոնք մշտապես ձգտում են լինել առաջինը և անընդհատ բարձրանալ կարիերայի սանդուղքով և դա նրանց մոտ շատ լավ ստացվում է: Դեղին գույների սպեկտրը լայն է ու հարուստ, ունի ինչպես սառը, այնպես էլ տաք երանգներ: Այնպես որ մաշկի ցանկացած գույն ունեցող կին հանգիստ կարող է գտնել իր արտաքինին համապատասխան երանգ: Չեզոք դեղին գույնը չունի հստակ արտահայտված ուղղվածություն: Այն ոչ սառն է, ոչ էլ տաք: Այս առումով տվյալ երանգը հարմար է ցանկացած մաշկի գույնին և ներդաշնակ է գործնականորեն բոլոր գույների հետ:
Չեզոք դեղինը զգալիորեն կաշխուժացնի կապույտի, կանաչի, շագանակագույնի և սևի մուգ ու հագեցած երանգները: Սակայն հատկապես վառ կարմիր երանգի հետ չեզոք դեղինը հիանալի համադրություն է կազմում: Այն հիանալի ընտրություն է ինչպես ամառային, այնպես էլ ձմեռային զգեստապահարանի համար: Դեղինի ցիտրուսային գույները պատկանում են ամենից սառը երանգների դասին, այդ պատճառով դրանք կարող են առաջացնել անհանգստություն և ճնշվածություն: Բայց և այնպես, վառ գույների հետ համադրվելով` կիտրոնային դեղինը շեշտում է կոնտրաստային լինելը: Հատկապես սևահերները և շագանակագույն մազերով կանայք կիտրոնային սառը երանգների շնորհիվ վառ ու ոճային տեսք կստանան:
Գարնանային զգեստապահարանում թող իշխի դեղինը ու արևային տրամադրություն ապահովի: Մի քանի գարնանային լուք էլ Orer.am–ից:



































Պատրաստեց Լիանա Կարապետյանը